- 2025-01-21 19:08:00Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2025-01-20 18:29:00Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է
- 2025-01-20 18:03:00Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ՀՀ ոստիկանապետի երբեմնի խորհրդական Նարեկ Մալյանի , նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ու այս երկուսի անբաժան համախոհ ու զինակից հանդիսացող ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի` իմ դեմ պլանավորված ու հետևողականորեն իրագործվող դավադրությունը ժամանակի ընթացքում միայն նոր դրսևորւմներ է ստանում, ինչը, թերևս, լավագույնս է արտահայտվել համապատասխան նամակագրության մեջ ` նամակագրություն, որը լիովին բացահայտում է այն դավադրության ճշմարիտ էությունը, որն արդեն գրեթե մեկ տարի է , ինչ իրագործվում է իմ դեմ :
Բանն այն է , որ համաշխարհային դատական պրակտիկայում լայնորեն կիրառվող Ընդդատության մասին դրույթը , որն , անկասկած , պետք է կիրառելի դառնա իմ պարագայում , չգիտես ինչ շինծու հիմնավորմամբ , Սիրունյանն ու Բիչախչյանը փորձում են չեղարկել . իբր հասցես չեմ փոխել ու մինչև հիմա հանդիսանում եմ հայաստանաբնակ քաղաքացի :
Այս ողջ պնդման մարազմայնությունը կայանում է , սակայն , նրանում , որ գիտակցական կյանքիս 18 տարիները անցկացրել ու շարունակում եմ բնակվել օվկիանոսից անդին ` Ամերիկայի Միացյալ Նահանգներում ` հանդիսանալով ԱՄՆ քաղաքացի: Ասել կուզեմ ` ՀՀ քաղաքացիական օրենսդրության 82- րդ հոդվածով սահմանվող Ընդդատության մասին օրենքը որևիցե կերպ չի կարող ինձ չվերաբերել :
Նշենք, որ ամիսներ առաջ համակարգից հավերժ վռնդված /այդ մասին մանրամասը՝ շուտով/ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի գլխավորած բանդան՝ տեղափոխվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, «վերականգնելու» իրենց երբեմնի ունեցած պատիվն ու արժանապատվությունը և որպես պատվին,արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված «վնասի» փոխհատուցում ՝ հոգևորականի որդին՝ Նարեկ Մալյանը, ցանկություն է հայտնել դատարանին ինչ-որ Սիրունյան կոչված փաստաբանի թեթև ձեռքով դրամական միջոցների և ընտանիքիս պատկանող Երևանի մեր մեկ սենյականոց բնակարանի վրա արգելանք դնելու պահանջով:
Նշենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր տիկին Մարգարյանն ողջամիտ է գտնվել և մերժել է հայցի ապահովումը՝ գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դնելու և կիրառելու միջնորդությունը:
Մալյանն ու իր բանդան սփյուռքահայերին թալանելու նոր ձև են գտել:
Ակնհայտ է , որ հայցվորը , ում դերում հանդես է գալիս ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը, նրա շահերի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն, ի սկզբանե չէին կարող տեղյակ չլինել իրերի իսկությունից, մանավանդ, այն պարագայում , երբ անձնագրային տվյալներիս հանրայնացման հարցում վերջիններս իրենց գաղափարակից ու զինակից Մնացական Բիչախչյանի հետ ուղղակի մասնակցություն են ունեցել ` ֆեյսբուքյան միմյանց էջերին հավանություն են տվել ու ապօրինաբար ֆեյքերի միջոցով այդ ընթացքում ինձ ու հարազատներիս վարկաբեկել: /Կան բոլոր փաստերը/:
Այսինքն ` այս ողջ պատմությունն ի սկզբանե պլանավորված բնույթ է կրել :
Ավելին ` նրանց ապօրինության հերթական դրսևորումն է հանդիսանում նաև այն , որ ընտանիքիս դատի տալու մասին մեզ որևիցե ծանուցագիր չի ուղարկվել: ԱՄՆ իմ փաստացի բնակության հասցեին ծանուցում ուղարկելու փոխարեն, միտումնավոր, Երևանի մեր տան հասցեով են ծանուցում ուղարկել, որտեղ մենք , ինչպես նշեցի , արդեն 18 տարի է չենք բնակվում: Այսինքն՝ ոստիկանական համակարգից վռնդվածը և նրա փաստաբան կոչվածը ստել են դատարանին՝ չներկայացնելով մեր իսկական բնակության հասցեն, այն դեպքում, երբ մալյանական բանդան սոցցանցերում հանրայնացրել էր նաև Լոս Անջելեսի մեր հասցեն:
Դատարանին ուղարկված մեր միջնորդությանը, որ քաղ. գործը տեղափոխել ըստ մշտական մեր բնակության վայրի՝ սրանց խարդախ պլանները ձախողվել է, մինչև այն աստճանի, որ Բիչախչյան Մնացականը պաշտոնապես դատարանին ներկայացրած գրավոր փաստաթղթում մատնել է իշխանություններին, որ դրսում ապրողները դեռևս ընտրողների ցուցակում են:
Սա, որպես հայտարարություն եմ տալիս իրավապահներին, ինչ իրավունքով մեզ, որպես ԱՄՆ քաղաքացիներ գրանցել են ընտրողների ցուցակում և ով , ինչ անձնագրով է ներկայացել ընտրության և մեր փոխարեն ընտրել:
Բիչախչյան Մնացականի հայտարարությունը միայն մեզ չի վերաբերվում, այլ միլիոնավոր հայության, ովքեր դարձել են այլ պետության քաղաքացիներ, իսկ իրենց ձայնը օգտագործվում է Հայաստանում:
Ոմն Սիրունյան ազգանունով փաստաբան, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին հարցում է ուղարկում , որի պատասխան նամակից պարզ է դառնում , որ մենք հաշվառումից դուրս չենք եկել , հետևաբար ` մեր բնակության վերջին վայր է հանդիսանում Երևանի բնակարանը և մենք պաշտոնապես բնակվում ենք Հայաստանում: Հետո հավելում, եթե, նույնիսկ, իրոք, մենք բնակվում ենք ԱՄՆ-ում, ապա, ՀՀ օրենսդրության համատեքստում բնակվում ենք ապօրինի:
Սույն փաստաբանը, փաստորեն, ԱՊՕՐԻՆԻ խոսքով ոչ միայն վիրավորել է մեզ, այլ մի ամբողջ հզոր պետության, որի քաղաքացիներն ենք մենք, մի երկրի, որտեղ գործում է ՕՐԵՆՔԸ: Եթե մի փաստաբան վիրավորում, ստում է դատարանին, հայցվորի կեղտոտ գրառումների տակ հավանության նշան դնում՝ փաստաբան աշխատելու իրավունք չունի:
Նշենք, որ դրսում բնակվող որևիցե հայ գործնականում չի դիմում հյուպատոսարանին կամ դեսպանատանը ` հաշվառումից դուրս գալու համար :
Մենք, փաստացի ԱՄՆ քաղաքացիներ ենք ու 18 տարի է ` միանգամայն օրինական հիմունքներով բնակվում ու գործունեություն ենք ծավալում ԱՄՆ - ում ` համապատասխան երկրի Օրենսդրութան տառի: Հետևաբար ` 82- րդ հոդվածով սահմանված կարգն մեր պարագայում չեղարկելու մասին պնդումները չեն կարող իրավական տեսանկյունից հավաստի լինել, մի փաստ, որ ամբողջ աշխարհում ընդունված է Ընդդատության մասին հոդվածը:
Այս հարցի վերաբերյալ որևիցե բացասական եզրակացություն՝ զուրկ է օրինական հիմքերից : Այնպես որ ` նույն Մնացական Բիչախչյանը , փոխարենն իմ դեմ հորինածին գործեր սարքելու , ավելի լավ կլիներ պատասխան տար , թե այդ ինչպես պատահեց , որ իր աչքի առաջ, իր իսկ թիմակիցները , խախտելով բոլոր գրված ու չգրված օրենքները , շարունակաբար հանրայնացնում էին անձնագրային տվյալներս ու որևիցե պատասխանատվության չէին ենթարկվում : Դեռ ավելին, իմ բազմաթիվ բողոքներին՝ պաշտոնապես չհայտարարեց, որ իր ղեկավարած բաժնից անձնագրային գաղտնի տվյալների արտահոսք է տեղի ունեցել: Անգամ իր «զորակցությունն» էր հայտնում ֆեյք հանցագործներին, առաջինը տեղավորվելով նրանց էջերում՝ մասնակից լինելով անձնագրիս և սոցքարտիս տարածմանը: Փաստորեն ոստիկանությունում ֆեյքերի բանդա է գործել՝ ղեկավարվելով սրանց նմաններով:
Ո՞ր երկրում նման բան կտեսնեք, աշխատանաքային ժամերին, այսպես ասած, պասպորտ սեղանի պետը ֆեյքերի հետ, ֆեյսբուքով հանցագործություն անի ու մնա իր պաշտոնին: Դա էր պատճառը նաև, որ հոգևորականի որդուն խայտառակ ձևով շպրտեցին համակարգից, իսկ նա հայտարարում էր՝ թե բա չեք ասի հաստիքի կրճատում էր, մեկ էլ ՝ թե բա ստեղծագործական աշխատանքի եմ անցնում՝ այծի դեմքով գիրք հրատարակելու ժամանակ չունեմ: Իսկ ոստիկանությունը մինչ այսօր էլ պաշտոնապես չհրապարակեց, թե ինչու են հեռացրել ոստիկանապետի խորհրդական Մալյանին:
Սրա պատճառով է, որ մի ամբողջ համակարգ խայտառակվեց , քանի որ նա էր կեղտոտ տեխնոլոգիաների «մասնագետը», ով համակարգում է ֆեյքերի մի ամբողջ բանդա, և ում թիրախավորում է, ֆեյքերին ուղղորդում է տվյալ անձի կամ պաշտոնյայի դեմ:
Սրանց նմանների պատճառով է, որ մարդիկ լքում են Հայաստանը՝ ասելով՝ ՕՐԵՆՔ ՉԿԱ: Սրան ակտիվ աջակից է նաև Մնացական Բիչախչյանը, ով իր այս հակաօրինական վարքագծով իրականում ամենամեծ վատությունն է անում, նա մատնում է իշխանություններին ` գործնականում ապացուցելով այն , ինչը վաղուց հանրահայտ իրողություն է :
Բոլորն էլ գիտեն , որ ընտրություններին հենց անձնագրային տվյալների միջոցով են շատ հաճախ կեղծում ընտրողների ձայներն ու այսպիսով՝ իրենց համար ցանկալի արդյունք ստանում:
Սա իսկական ահազանգ պետք է լինի ` Սփյուռքում բնակվող բոլոր հայերին ուղղված , որոնց անձնական տվյալները , փաստորեն , գտնվում են ոչ ապահով ձեռքերում և կարող են ցանկացած պահի օգտագործվել իրենց դեմ ` հակառակ իրենց կամքի ու առանց իրենց իսկ իմացության: Ինձ հետ տեղի ունեցածն է սա փաստում:
Փաստորեն Բիչախչյանի կողմից գլխավորած վարչությունն այսօր տոտալ կեղծիքի ու ապօրինության որջ է իրենից ներկայացնում, ինչն ուղղակի աղետ է ու մտածելու տեղիք է տալիս: Բիչախչյանն իր համապատասխան նամակով ` ուղղված Երևան քաղաքի Ավան և Նոր – Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին փաստացի խոստովանում է այս խայտառակությունը ` կամա թե ակամա :
Ինչ վերաբերում է նամակում Բիչախչյանի կողմից արված այն պնդմանը , թե մենք, եթե նույնիսկ բնակվում էլ ենք ԱՄՆ - ում , ապա անում ենք դա միմիայն հակաօրինական հիմունքներով , ինչպես նաև այն պնդմանը , թե մենք սահմանված 183 օրվա ընթացքում չենք դիմել հյուպատոսարան ու հաշվառումից դուրս չենք եկել:
Նշեմ , որ նրա բոլոր այսպես ասած փաստարկները անհիմն են , քանի որ այն անձնագիրը , որում պարունակվող ինֆորմացիան ինքն ու իր զինակիցները ֆեյքերի միջոցով սոցցանցերում հանրայնացրել էին , հենց այդ անձնագիրն , ի գիտություն Բիչախչյանի, ես`Գայանե Մանուկյանս, ստացել եմ անմիջապես Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից , ինչը ,թերևս, ևս մեկ անգամ փաստում է այն , որ ես օրինավոր բնակվում եմ ԱՄՆ-ում, դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ :
Բիչախչյան, Սիրունյան, Մալյան, ու մի շարք փնթիներ, լա՛վ իմացեք, Ընդդատության մասին օրենքը լիարժեքորեն տարածվում է մեզ վրա ու որևիցե բացառության մասին խոսելն այս պարագայում սովորական ջուրծեծոցի է :
Սիրունյանը դատարանին ուղարկած իր միջնորդության մեջ թմբկահարում է, թե այս հայցը բացառիկ դեպք է և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածը մեզ վրա չի կարող կիրառվել: Բացառիկ ասելով, Օրենքին չտիրապետող սույն փաստաբանը գուցե «հաշվի» է առել այն, որ մեր և այլ անձանց դեմ դավադրության մեջ անմիջականորեն ներգրավված, մի քանի ամիս առաջ նախագահականի հրահանգով 2 ժամվա ընթացքում իր փափուկ աթոռին ընդմիշտ հրաժեշտ տված իր վստահորդ Նարեկ Մալյա՞նն է...
Ի գիտություն Մ. Բիչախչյանին ` Ն. Մալյանի հետ նախագահականում տեղի ունեցած տհաճ միջադեպը շատ շուտով կարող է պատահել նաև իր հետ:
Ինչպես ոստիկնապետին կանչեցին նախագահական և Մալյանին վռնդելու հրամանը տվեցին, այնպես էլ իրեն կարող են չեզոքացնել նույն նախագահականից եկող հրամանի համաձայն, քանի որ Բիչախչյանը ի լուր աշխարհի հայտնել է, որ այն անձինք, ովքեր մեկնել են օտարերկրյա պետություն և օրենքով սահմանված կարգով չեն դիմել ու հաշվառվել տվյալ պետության բնակության հասցեով, ուստի համարվում են ՀՀ-ում բնակվող քաղաքացիներ և որպես ՀՀ-ում հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիներ միշտ ընդգրկված են եղել ՀՀ ընտրողների ցուցակներում:
ՀՀ վիզաների և անձնագրային վարչության բաժնի պետը ասել կուզի, թե Հայաստանից արտագաղթողները, որ պետության քաղաքացին էլ լինեն, մնում են ՀՀ քաղաքացիներ և մասնակցում են ընտրություններին, մի ապացույց, որ Մնացականը, հանուն Մալյանի՝ մատնեց իշխանություններին:
Ինչ վերաբերում է Ընդդատության Օրենքին, մի բան հստակ է, որ դատարանը չի կարող շրջանցել Օրենքը և հաշվի չառնել մեր` ԱՄՆ քաղաքացիներ հանդիսանալու իրողությունը, ու որքան էլ ոմանց թվա, թե Նարեկի հայցը բացառություն է, ԱՄՆ քաղաքացի լինելու մեր հանգամանքը ոչ ոք չի կարող չեղարկել. Ընդդատության մասին օրենքը կարող է և պետք է տարածվի մեզ և յուրաքանչյուր այլ պետության քաղաքացու վրա:
Հիշեցնենք սույն պարոններին, որ մենք, ոչ թե ինչ - որ օդում կախված մեկն ենք ` պարզապես Հայաստանից առժամանակ փախած կամ երկիրն ինչ - ինչ նկատառումներից ելնելով լքած անձեր , այլ ԱՄՆ քաղաքացիներ , ինչն ինքնաբերաբար նշանակում է , որ Ընդդատության մասին օրենքն անմիջականորեն կարող է և պե՛տք է վերաբերվի նաև մեզ:
Այս հարցի վերաբերյալ որևիցե բացասական եզրակացություն զուրկ է օրինական հիմքերից:
Գայանե Մանուկյան
Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյան մասին
Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել
Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...
Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին
Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին
ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
Պտույտ Լոռվա բեմերում
«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն