- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Նպատակ չունեի արձագանքել, բայց ուսուցչուհիներից մեկի առաջարկով բարձրաձայնեցի այս երևույթի մասին, որ սովորական է դարձել մեր միջավայրում: Մարդը հեռացել է մշակույթի՞ց, թե՞ ժամանակներն են փոխվել, ու գլուխ է բարձրացրել անտարբերությունը: Գուցե սահմանամերձ բնակավայրի ապրելակե՞րպն է պատճառը, որ մարդն ինքնաբերաբար իրեն զրկում է հոգևոր սննդից: Ընտանեկան հոգսե՞րը, թե՞ նյութական վիճակը, որ մարդուն հեռացնում է այդ միջոցառումներից ու նրան մղում իր անձնական ներքին ապրումների հորձանուտը:
Պոեզիայի երեկո էր՝ մեր դասականների ստեղծագործությունների ասմունքով, Հայաստանից եկած երիտասարդ ուսանողների հրաշալի ներկայացումով, որ հավաքել էին մեզ մշակույթի տանը, ու քար լռությամբ ունկնդրում էինք նրանց, որ ուղեկցվում էին հանդիսատեսի ծափահարություններով, գոհունակության ժպիտներով:
Դահլիճում համարյա ազատ տեղ չկար, բայց աչքիցս չվրիպեց մեկի կողմից ոմանց ներկայությունն արձանագրելու փաստը, որ գրիչը ձեռքին իր մոտ նշումներ էր կատարում: Զարմանալի էր նաև ներկայությունը որոշ անձանց, ովքեր ընդհանրապես հեռու էին այդ ստեղծագործություններն ընկալելուց, նույնիսկ կային այնպիսիները, ովքեր, իրենց մասնագիտությունից ելնելով, կարող էին նաև չմասնակցել իրենց չհետաքրքրող այդ երեկոյին:
Խորհրդային տարիների մարդկային եռուզեռը վերացել է, երբ հերթ էինք կանգնում՝ տոմս վերցնելու, որ մտնենք կինոդահլիճ՝ այդ օրվա ցուցադրվող ֆիլմը նայելու, նույնիսկ երբեմն՝ մի քանի անգամ: Դրա արձագանքը բոլորիս համար տեսանելի է, որ այսօրվա ապրելակերպը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին՝ իրենց տանը հեռուստացույցով կամ համակարգչով նայելու ցանկացած ֆիլմ, այնպես, ինչպես գրադարանները, որոնք ընթերցողի պակաս ունեն, իսկ ընթերցասերները նախընտրում են գրքի էլեկտրոնային տարբերակը:
Համոզված եմ, որ թատրոնը մեր մայրաքաղաքում նույնպես նման վիճակում կլինի նոր օրերում, բայց մեր ուսանողական տարիներին սրտատրոփ սպասում էինք հաջորդ ներկայացմանը մասնակցելուն, և քանի~-քանի անգամ, նույնիսկ անձրևի տակ թրջված, հասել ենք թատրոնի շենք՝ նայելու տարբեր բեմականացումներ:
Իմ հարցումների արդյունքում մի քանիսի՝ այդ միջոցառումներին չմասնակցելու պատճառաբանություններն արձանագրեցի. «Ինձ ամենևին չեն հետաքրքրում ներկայացումները կամ համերգները, երբ երեխայիս ուսման վարձը չեմ կարողանում հոգալ»: «Ինչու՞ պիտի այդ պոեզիան ինձ հետաքրքրի, երբ մտածումների մեջ եմ, տարիքից ելնելով՝ շուտով ազատելու են ինձ աշխատանքից, իսկ ես աշխատելու ունակ եմ, բայց ուրիշ աշխատատեղ չկա»: «Երբևէ այդ մշակույթի տանը չեմ եղել, չեմ էլ ուզում գնալ, երբ ամեն ինչ կարելի է տանն էլ նայել»: «Զինվորական եմ, ամսվա մեջ քանի՞ օր եմ տանը լինում, որ հասցնեմ ընտանիքով թատրոն կամ համերգ գնալ»: «Մեծ դահլիճ է, իսկ ես, քանի որ վատառողջ եմ, ամեն անգամ գնալ-գալուց հետո հիվանդանում եմ»: «Որակն է պատճառը, որ չեմ գնում, բարձր որակ լինի, կգնամ»:
«Ճաշակի հարց է, բարձրակարգ թատերական ներկայացում լինի, կգնամ, բայց պատկերացրեք՝ մարդուն պարտադրում են, իր սիրած թատրոնի փոխարեն, գնալ էստրադային համերգի, դրա համար էլ չեմ գնում, առավելապես՝ պարտադրանքով»: «Տրամադրություն չունեմ նման տեղեր գնալու, այնքա~ն հոգսեր կան, հազիվ դրանց մասին եմ մտածում»: «Մեր տնից մինչև մշակույթի տուն գնալու համար, այն էլ՝ երեկոյան ժամին, երկար ճանապարհ է, այն ոտքով պիտի գնամ, գիշերային մթության մեջ՝ ջրափոսերի մեջ ընկնելով, դեռ չեմ ասում, թե ինչպես պիտի ետ վերադառնամ»: «Քանի անգամ մասնակցել եմ, բավականություն չեմ ստացել՝ բացառությամբ մեկի. դա «Ռուզան» դրաման էր, դերասանների խաղով հիացել էի»:
«Ինչպե՞ս կարող եմ գնալ համերգի, երբ որդիս այս ձմռան ցրտին սահմանում է կանգնած, ուշք ու միտքս էլ՝ այնտեղ»: «Հեռուստատեսությամբ, տան գործերին զուգահեռ, հազիվ եմ սերիալները նայում, ժամանակ չունեմ ուրիշ տեղ գնալու»: «Մեր տանն ամեն օր համերգ է, բազմազավակ մայր եմ, նույնիսկ հնարավոր չէ նրանց թողնել տանը, գնալ մոտակա խանութը»: «Ամուսինս զինվորական է, նա ինձ թույլ չի տալիս առանց իրեն որևէ տեղ գնալ»: «Մենք այն ժամանակ չգիտեինք, որ ապրիլի 2-ին պատերազմ է սկսվելու, հիմա էլ չգիտենք՝ ինչ կլինի վաղը: Ես այդ մտածումների մեջ եմ միշտ, որ հանկարծ նորից չսկսվի, ինձ չեն էլ հետաքքրում այդ ներկայացումները»: «Սիրում եմ թատրոնը, բայց վերջին անգամ չեմ հիշում, թե երբ եմ գնացել՝ նայելու, ժամանակ չունեմ»:
Հակիրճ ու անկեղծ էին նրանց պատասխանները, բայց այնքան էլ չեմ կարևորում այստեղ արդարացվող թե չարդարացվող պատճառաբանությունները, երբ տեսանելի է մտահոգությունը, որ մարդը կամաց-կամաց հեռանում է նաև արվեստի՝ իրական ու առերես ընկալումից՝ երբեմն գերադասելով այդպիսի հոգևոր սնունդն ընդունել իրենց օջախներում՝ էկրաններից:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»