USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 01 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նվիրումի շարքն ավելացնենք ու պահպանենք մեր սրբասուրբ լեզուն
2018-02-22 09:30:00
Տպել Տպել

Գրական-երաժշտական ցերեկույթը նվիրված էր Մայրենիի միջազգային օրվան, որ ավանդույթ է դարձել դպրոցում: Այն կազմակերպել էի 6-րդ ա և 8-րդ ա դասարանների 50 դպրոցականի մասնակցությամբ, ովքեր հավերժացրին մայրենին՝ իրենց խոսքով, մեր դասականների՝ լեզվին նվիրած բանաստեղծություններով, հայոց մեծերի մտքերով, մայրենիին նվիրած երգերով: Դահլիճը լեփ-լեցուն էր. միջոցառմանը մասնակցում էին միջին և ավագ դասարանների աշակերտներ, դպրոցի ուսուցիչներ, ծնողներ:
Բեմահարթակից հայ ժողովրդի դաժան փորձությունների ճանապարհն էր լուսարձակում, որ գոյատևեց հայոց լեզուն իր ժողովրդի հետ ու հասավ նոր օրերին: Հայոց լեզվի ճոխությունն էր փառաբանվում, դյուրահնչությունը, կանոնավորությունն ու հստակությունը, որ չկա մեկ ուրիշ լեզվում: Դա մայր լեզվի հանդեպ ունեցած սիրո գագաթնակետն էր, երբ Դեր-Զորի ավազների վրա մայրն իր մանկանը հայերեն տառերն էր սովորեցնում: Այդ ոգին հասավ մեզ՝ արցախցիներիս, որպեսզի շարունակենք մեր նախնիների ավանդը ու նվիրումի շարքը ավելացնենք, որ պահպանվի մեր սրբասուրբ լեզուն:

Այս դեռահասների խոսքում լեզվի մաքրության կոչն էր հնչում, որ չաղավաղենք մեր սրբասուրբ լեզուն, խուսափենք օտար բառերի գործածությունից, արժանավայել վարվենք, հարգենք ու մեծարենք մեր մայրենին. «Մեսրոպատա՛ռ մեր ոսկեղենիկ, մենք ելանք ազգովի, բռնեցինք Դեր-Զորի ահեղ ճամփան, մեր կեսը տվինք, բայց չզիջեցինք, քանզի գիտեինք քեզ սրբորեն կոչել Մայրենի»: «Հայո՛ց տառեր, հա՛յ այբուբեն, մեծ գյուտարարի արարման շնորհիվ, դուք լույս դարձաք ու մագաղաթ, անմար կանթեղը մեր դպրության, անկործան հիմքը մեր հինավուրց տան...»: «Չմոռանանք մեր լեզուն, պատերազմ թե անդորր, անկում թե վերելք, գաղթ թե եղեռն, հնչեցնենք մեր ձայնը, մեր մաքրամաքուր հայերենը»:
Երգի հոգեպարար ելևէջները մեզ տարան դեպի 5-րդ դար, որտեղ մեծ ուսուցիչն անկոտրում կամք էր կտակել մեր ժողովրդին ու անմահացել իր հավերժական գոյությամբ: «...Աշխարհ անցավ մեղվի նման Ու տուն բերեց նեկտարն անգին՝ Իբրև աղբյուր անմահական Եվ իմաստուն խորհուրդ կյանքին: Մեսրոպաշունչ, երկաթագիր, հայո՛ց տառեր, Դուք մեր կյանքի, դուք մեր փառքի Մասիս սարեր, Ջրեր անցաք, հրեր անցաք, դարձաք արև, Ձեզնով մենք կանք ու կմնանք դար ու դարեր»
Միջոցառման վերջում բեմ բարձրացած ուսուցչուհիս ամփոփեց պատի թերթերի, շարադրությունների, լավագույն ձեռագրերի մրցույթի արդյունքները: Տարբեր անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին դպրոցականներ, ովքեր տնօրենի կողմից պարգևատրվեցին գովասանագրերով: Ամփոփվեցին նաև հայոց լեզվի և գրականության առարկայական օլիմպիադայի ներդպրոցական և շրջանային փուլի արդյունքները:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 8714 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook