USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ուսուցիչը պետք է մանկավարժական կենսագրություն ունենա
2018-03-26 10:29:00
Տպել Տպել

Մտահոգությունս բոլորի մասին չէ, բայց իմ զրույցը մի քանի ուսուցչուհիների հետ է, ու ես փորձում եմ ընդդիմանալ նրան, ով իր ձեռքբերումների կողքին չի ցանկանում տեսանելի դառնալ իր իսկ մասնակցությամբ որևէ մրցույթի: Նաև հայացքս ուղղված է թոշակառու տարիքի որոշ ուսուցիչների, ովքեր շուտով հանգստի կանցնեն, բայց միշտ էլ խուսափել են գնահատանքից կամ նրանց չեն ներկայացրել որևէ խրախուսանքի իրենց մանկավարժական գործունեության ընթացքում:

Մեր օրերում նկատելի են ուսուցիչներ, ովքեր լավագույն հաջողություններ են արձանագրել տարիների ընթացքում, ունեցել բավականին ձեռքբերումներ առարկայական օլիմպիադաներում կամ այլ մրցույթներում՝ իրենց աշակերտների մասնակցությամբ, իսկ նրանց հանդեպ գնահատանքը սահմանափակվել է համակարգի վերադասի կողմից պատվոգրերով պարգևատրությամբ: Թերևս դրանից այն կողմ չի անցել ուշադրությունն ու գնահատանքը տվյալ ուսուցիչների հանդեպ, այն դեպքում, որ երբեմն նրանց աշխատանքը հավասարեցվել է այն մանկավարժների աշխատանքին, ովքեր առանձնակի ձեռքբերումներ չեն ունեցել:
Անհրաժեշտ է ուսուցիչը խորհի նաև իր մանկավարժական կենսագրության մասին: Ստացվում է, որ ընդունվել է աշխատանքի տվյալ դպրոցում, աշխատել մի քանի տասնյակ տարի, անցել տարիքային թոշակի: Երբեմն ուզում եմ հարցնել՝ մի՞թե այդքան կարճ, ոչինչ չասող մի ճանապարհ, որտեղ բուռն ընթացք պիտի լինի մանկավարժի աշխատանքային գործունեության:
Ցանկանում եմ տեսնել ուսուցչին նպատակասլաց, իր աշխատանքի բուռն ընթացքի վայրիվերումներում, տարբեր միջոցառումներում, հասարակական կյանքում ընդգրկված, ակտիվ կենսադիրքով, հաջողության հասնելու ձգտումով, տքնաջան աշխատանքի մեջ իր կերպարի անբաժանելիությամբ, իր ընտրած ճանապարհի անմնացորդ նվիրումով, ումից հեռու է հոռետեսությունը, ում հոգում չի մարում լույսի շողը, ում խոսք թափ ունի ու շնչառություն, ով ժխտում է շրջապատի զազիր կյանքը, ով սերտորեն կապված է հարազատ հողին ու ապրում է ազգի կյանքով, ում աշխատանքի գեղեցիկ գրավականն իր առջև նստած դեռահասն է, այն դպրոցականը, ով վաղը երկիր է շենացնելու...
Ես ուզում եմ տեսնել ուսուցչի, ով տարիների մանկավարժական գործունեությունից հետո հետադարձ հայացք է նետում իր անցած ճանապարհին ու մտովի արձանագրում մի հարուստ կենսագրություն, որտեղ կատարած աշխատանք կա ու գնահատանք, որտեղ ժամանակագրություն կա կենսագրության, որտեղ միայն աշխատանքի ընդունվելու և այն թողնելու տարեթվեր չեն միայն:
Ցանկալի է, որ տեսնեմ ուսուցչի, ով իր անցած մանկավարժական ճանապարհին նայելիս թաքուն արցունքոտված աչքերն է սրբում ու ափսոսանք զգում այն չարածի համար, որ շատ ժամանակ անտեսել ու չի կատարել: Ուսուցչի եմ ուզում տեսնել, ով, տարիների ընթացքում անտարբերությանը գամված լինելով, սթափվել է հանկարծ, հասկացել ու զղջացել, որ շատ բան է կորցրել անվերադարձ՝ միայն այն դասաժամերի քառասունհինգ րոպեներն անիմաստ սպառելով: Մանկավարժի անցած գեղեցիկ ճանապարհ եմ ցանկանում տեսնել, որտեղ հպարտություն կա, գնահատանք, իր կատարած աշխատանքի հանդեպ սեր ու խոնարհում, մի կենսագրություն, որտեղ ուսուցիչն է իր ջանադիր աշխատանքով ստեղծում ու դառնում ժամանակի հայելին:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 17514 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook