USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այն կյանքիս անցնելիք ճանապարհներին անխոս ուղեկցելու է ինձ
2018-11-19 21:12:00
Տպել Տպել

Դպրոցի 12-րդ գ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Ղահրամանյանի խոսքերը սիրով համակված լսեցի: Աշակերտների հետ էի, լռության մեջ ունկնդրեցինք նրան: Վերջում նրա՝ ժպիտներով ողողված դեմքին իմ համբույրը դրոշմեցի, որն ուսուցչուհուս կողմից իր աշակերտուհուն ուղղված շնորհակալության արտահայտություն էր:

« «Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկությիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»:

Զապել Եսայան
Այս տողերն ինձ հիշեցնում են ուսուցչուհուս` տիկին Պողոսյանին, ում եռանդով ու ակաղձուն սիրով շաղախված արարումը դարձել է կենսակերպ, քանզի նրա համար ճիշտն ու լավը, բարին ու ազնիվն ստեղծելու նվիրումն ու հավատամքն աշխարհը փոխելու բանալին է։ Այդ սրբագործված բանալին ամեն օր բացում է հրաշքներով լեցուն դղյակների դռներ, անմասն չի մնում այդ դղյակի գանձերին, որովհետև կարողանում է տեսնել գեղեցիկն ու գնահատել։ Որքա՜ն գեղեցիկ է այդ հոգին, երբ ամենուր փնտրում է գեղեցկություն և հիանում դրանով։
Արդեն լույս է տեսել «Մանկավարժի օրագրի» երկրորդ մասը: Մի գրքի նվիրական ծնունդ, որի մեջ տեսանելի է տիկին Պողոսյանի սերն առ դպրոցը, առ աշակերտները, առ հայ մարդը և հայրենիքը, քանզի վերջինիս սերն է արթնացնում մյուս սերերը։ Հավատով լցված արևի շողեր կան այդ գրքում, որ ամեն բացվող լուսաբացի ոգեշնչման աղբյուր են դառնում սահմանին մոտ ապրողներիս համար։ Սովորական թվացող այս գրքի էջերը խոսուն են, աղմկոտ, դրանք մի անբացատրելի երկնային ուժով ներազդում են ընթերցողի վրա՝ զգացնել տալով այն կենդանությունն ու շունչը, որ դրվել են տողերում։
Սա մի գիրք է, որ ստիպում է չդադարել հավատալ բարու ու գեղեցիկի գոյությանը, որ շահի վրա հիմնված այս աշխարհում կան հազվագյուտ մարգարիտներ, որոնք օվկիանոսի բազմահատակ խորության մեջ չեն դադարում մարգարիտ լինելուց, ապրում ու արարում են անշահ՝ ի բարօրություն հայրենիքի, աշխարհի և մարդկային անբիծ հոգու։
Տիկի՛ն Պողոսյան, Դուք մեկն եք այն խիզախ հոգիներից, ովքեր հանձնվել չգիտեն, որոնց համար բարին արարելն ու լավին ձգտելը հոգու անբաժանելի մաս է դարձել, ովքեր, բազմաթիվ անգամ խոցվելով, շարունակում են սիրել կյանքը, զգալ անանձնական ցավն ու ապրել ուրիշների երջանկությամբ։ Ինձ ու դասընկերներիս գրքի հերոս դարձնելով հեքիաթների անիրական աշխարհում՝ Դուք կերտել եք իմ հեքիաթը, որ կյանքիս անցնելիք ճանապարհներին անխոս ուղեկցելու է ինձ»։
Այս հեքիաթների անիրական աշխարհում սիրով իմ աշակերտուհու մասին մի նոր հեքիաթ ավելացրի իմ հաջորդ հրատարակվելիք գրքի նյութերին՝ նրա իսկ խոսքերով, մեր համատեղ լուսանկարով: Կյանքի՝ նրա անցնելիք ճանապարհի վերելքներն է ինձ երևում, նրան անխոս ուղեկցող իմ գիրքը:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 8808 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook