- 2024-12-19 11:12:00Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
- 2024-12-14 14:04:00Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2024-12-06 12:01:00Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
- 2024-12-05 16:56:00Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այն, ինչ ես չեմ հասցնում բարձրաձայն ասել, նա տեսնում, ասում է՝ ոգեղենացված, իմ կերպարի ըմբոստ ու պայքարող ոգին բացահայտելով, լավագույնս իմ տեսակը գնահատելով, ու ես նրան զգում եմ ամենուր իմ կողքին: Երբևէ մենակ չեմ լինում, երբ թռչելու սովոր իմ էությանը ամեն անգամ մի նոր որակ է տալիս, ինձ հետ ապրում իմ մտահոգությամբ, այն բերկրալից պահերով, որ անցել ենք միասին իմ գրքերի հրատարակման ճանապարհին՝ խմբագրի իր դիտողականությամբ, մասնագիտական խոր իմացությամբ, հոգեբանի զննող հայացքով, իր հրաշալի կերպարով...Նա մեկն է, ում մասին միշտ էլ կարողանում եմ ասել, որ իմ սիրելի Լուսինե Ղարախանյանը լավագույն մարդու իսկական չափանիշ է: Շնորհակալական զգացումով այս անգամ հարմար գտա տեսանելի դարձնել նրա խոսքերը, որ ելույթ ունեցավ օրեր առաջ մեզ մոտ՝ երիտասարդության և մշակույթի կենտրոնում: Նատաշա Պողոսյան
«Ամեն անգամ Մարտակերտ մտնելիս երկու զգացողություն եմ ունենում: Առաջինը մեղքի զգացումն է, որովհետև Մարտակերտն ու մարտակերտցիները մեր կենդանի վահանն են՝ փոքրից մեծ: Երկրորդը հայրենասիրության զգացողության վերանորոգումն է: Հայրենասիրության ոգին այստեղ ամենուր է՝ Մարտակերտ ցուցանակից մինչև յուրաքանչյուր անցվորի աչքերի անհատակ բովանդակություն...
Ասածս հաստատվեց նաև այս բեմի վրա քիչ առաջ ելույթ ունեցողների պահվածքից: Սա ինքնության մի իսկական հանրաքվե էր, որի առանցքում Դուք էիք, սիրելի՛ տիկին Պողոսյան, Մարտակերտը, Մարտակերտի ուսուցչությունն ու զինվորականությունը: Այո՛ հայրենասիրության զգացումը կենդանի ու նորոգ է բարձրակարգ ուսուցիչների շնորհիվ:
Այսօր, հիրավի, պատիվ ունեմ Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության անունից շնորհավորել տիկին Պողոսյանին «Մանկավարժի օրագիր» գրքի երկրորդ մասի լույսընծայման կապակցությամբ:
Սիրելի՛ տիկին Պողոսյան, իսկապես հիմա շատ են սոսկական եզրաբնակները, շատ է սոսկական վերաբերմունք ունեցողների թիվը, սակայն ի դեմս Ձեզ՝ մենք ունենք կրթության համակարգի մտահոգ մանկավարժի, տիրոջ ու պատասխանատուի, իշխանավորի: Ո՞վ չգիտի, որ ազգի հոգևոր առաջին հիմքերը դրվում են դպրոցում:
Ն. Պողոսյանի «Մանկավարժի օրագիրը» սոսկ մանկավարժական գործունեության հանրագումար չէ: Այն հայրենիքը պահելու կոչ ու սթափություն է, որը ծնվում է մտավորականի բացառիկ կազմակերպվածության արդյունքում: Այստեղ է, որ նրա մանկավարժական կենսաձևը դառնում է արարող ու պայքարող, որից մանկավարժական արժեքների ավազանը չի ցամաքում: «Մանկավարժի օրագիրը» անանց արժեքների պահպանում է: Այն ուղերձներ է հղում բոլորիս՝ ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին, կրթության համակարգի աշխատողներին, որպեսզի մի օր չհայտնվենք անկազմակերպ ու դիմազուրկ վիճակում:
Սիրելի՛ տիկին Պողոսյան, Դուք իսկապես երջանիկ եք, որովհետև սիրված ու գնահատված եք Ձեր աշակերտության, մանկավարժական ու ծնողական հանրույթի ու կրթության համակարգի կողմից: Երջանիկ եք, որովհետև Ձեր ոգեղեն ներունակության շնորհիվ Ձեզ հաջողվում է աշակերտության մեջ նորոգ պահել ճշմարիտ արժեքները, ներկան ծառայեցնել լուսավոր ապագային: Երջանիկ եք, որովհետև հասել եք ինքնաճանաչման, ինքնակերտման, ինքնաակտուալացման, ու այս ամենը հեռու է պատեհապաշտությունից, պայմանականություններից, ինքնաբուխ է ու անշահախնդիր...
Շնորհակալություն Ձեզ նվիրումի ու ոգեղենության համար: Մենք սիրով կսպասենք Ձեր ստեղծագործական կյանքի հաջորդ արդյունքներին....Ամենայն բարիք Ձեզ»:
Լուսինե Ղարախանյան
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արցախի ԿԳՍ նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»