- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այս թեմայի շուրջ մի օր աշակերտներին առաջարկեցի կարծիքներ հայտնել: Եղան տարաձայնություններ, բայց մեծ էր նաև անակնկալը, երբ այսպես արտահայտվողը համեստ աշակերտուհի էր. «Դպրոցում որքան էլ գրական լեզուն պարտադիր լինի, որպես այս հասարակության անդամ և հեռուստադիտող, իմ ականջները կամաց-կամաց սովորում են «Էս ի՞նչ ցենտր շոր ես հագել» արտահայտությանը: Նույնքան հարազատ են դարձել նաև «Էրեխե´ք, գնանք մի քիչ տժժանք, ի՞նչ եք թթվել» կամ «Չգնա՞նք մի քիչ լռվենք» արտահայտությունները, չէ՞ որ այդ նույն ժարգոնով են խոսում նաև մեր շրջապատում շատ-շատերը, նույնիսկ՝ որոշ հեռուստասերիալների տարբեր հերոսներ»:
Դպրոցում գրական լեզվի անաղարտության համար մաքառող ուսուցիչներս անելանելի վիճակում ենք հայտնվում: Հանրության մեծամասնության համար ախորժելի է հնչում շրջապատի և հեռուստասերիալների (խոսքը բոլորի մասին չէ) կերպարային լեզուն, նույնիսկ այսօրվա դպրոցականը փորձում է նմանվել այս կամ այն հերոսին՝ վերջինիս խոսակցական արտահայտություններով.
Իմ ախմախ սանիկներին տեսե´ք: Ջհանդամը, թե տանում են: Չենք զռռում: Էլ զահլես չտանես: Շան թուլա, հերդ եմ անիծել: Մեր լակոտները էդտե՞ղ են: Հորդ քյալլեն, բա որ ասու՞մ էի: Էս փչացածի պատճառով մեր տունը քանդվեց:
Այսպիսի բառերը հանրորեն կոպիտ, գռեհիկ ճանաչված արտահայտություններ են, որոնք սովորաբար հասարակության մեջ հատկապես անկիրթ մարդկանց կողմից են հնչում:
Ղարաբաղցու համար էլ իր բարբառը, որ մի ուրույն երաժշտություն ունի` համ ու հոտով, մեղեդայնությամբ, գրավում է բոլորին որպես ժողովրդական ստեղծագործություն: Այն գրական լեզվի հզոր ակունքներից է: Բայց գրական լեզվի մեջ տեղ չունեն հայերենի բառապաշարի որոշ շերտեր, այդ թվում նաև բարբառները: Այսինքն, գեղարվեստական խոսքում գրական լեզվով չխոսող անձանց կերպավորելու և անհատականացնելու նպատակով են օգտագործվում բարբառային բառերն ու արտահայտությունները, որոնք, ցավոք, երբեմն հանդիպում ենք նույնիսկ լուրջ սյուժեներով հագեցած որոշ հեռուստասերիալների ճանաչված և հայտնի դերասանների խոսքում, անկախ նրանից` նա գրական լեզվին է տիրապետու՞մ, թե՞ որևէ բարբառի:
Էրեխես չեկավ: Սենց չի լինի, ախպե´ր: Եքա մարդիկ են դարձել: Ինադու եմ թողել նրան մենակ:
Չափազանց շատ են նաև քերականական անճշտությունները, հատկապես բայի խոնարհման հետ կապված աղավաղումները: Խոսքն այստեղ հումորային կերպարների մասին չէ:
Չկատաղացնաս ինձ (չկատաղեցնես): Դու մի´ խոսա (մի´ խոսիր): Պա´պ ջան, չլսա՞ր (չլսեցի՞ր): Տղերքին զգուշացրա՛(զգուշացրու´):
Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ մայր Հայաստանի սրտում ապրող և խոսող որոշ հերոսների մոտ է առօրյա-խոսակցական ոճը: Հետաքրքիր է, այդ ու՞մ են կերպավորում կամ ո՞ր բնակավայրի բարբառային խոսակցությունն է անհատականացվում նույն հարկի տակ ապրող հերոսների` հայերենի տարբեր խոսակցություններով:
Տղու համար եմ ասում (տղայի): Արագի մեջ էրեխու թղթերը դասավորում ես (արագ, երեխայի): Ես տունն եմ (տանն եմ): Դու ինձ մահու չափ վախեցրիր (մահվան): Քավորն ինձ ընդեղ մենակ չէր թողնի (այնտեղ): Արի ստեղ (այստեղ): Չեմ կարա նստեմ (չեմ կարող): Էդ հարցնա, որ ինձ տանջումա (հարցն է, տանջում է): Ազատ ըլնեմ, կմտնեմ (լինեմ): Բալե´ս, ես քեզ համար միշտ էլ ժամանակ ունեմ (բալաս): Տղես չեկավ (տղաս): Մինչև մամայի ոտի հելնելը ... (ելնելը): Հնարավոր է ինչ-որ բանով պետք ըլեմ (լինեմ):
Չնայած փորձում եմ մի կողմից արդարացնել այդպիսի խոսակցական արտահայտությունները, որ գուցե արևելահայ գրական լեզվի համար հիմք է ծառայել Արարատյան բարբառը և հատկապես Երևանի խոսվածքը, և ա՞յդ պատճառով են այդպես արտահայտվում: Արդյո՞ք արցախցու համար էլ սովորական չեն այդպիսի բառերի գործածությունները, չէ՞ որ նա էլ իր բարբառին ամուր կառչած է, ինչպես իր արմատներին: Բայց նորից գալիս եմ այն համոզման, որ եթե խոսքը վերաբերում է մեր և´ լեզվի, և´ մտքերի ու զգացմունքների գեղեցկությանը, ապա պայքարենք լեզվական խաթարումների դեմ: Կարծում եմ կարիք չկա փնտրել, թե խոսքս որ մի սերիալի մասին է` այս օրերին ցուցադրվո՞ղ, թե՞ արդեն մի քանի անգամ նախկինում ցուցադրված, փաստն այն է, որ այս մեջբերումները, նույնիսկ ավելին, գրի եմ առել` ընդամենը մի քանի սերիաներ նայելով: Ըմբռնումով մոտենանք իրողությանը. լեզվական անկարգությունն ամենուր է, չմոռանանք, որ լեզուն աղավաղում են ոչ միայն օտարամուտ, այլ նաև մայրենի լեզվի բառերը, երբ դրանք ձևախեղման են ենթարկվում: Որքան էլ ախորժալուր հնչեն գրական հայերենից շեղված բառերն ու արտահայտությունները, միևնույն է. <>: (Լ. Կասիլ)
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»