- 2024-12-19 11:12:00Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
- 2024-12-14 14:04:00Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2024-12-06 12:01:00Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
- 2024-12-05 16:56:00Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մինչ ընդհանուր իրավասությանը դատարանի վարույթում ավարտվում է ՀՀ ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման գործով քաղհայցի քննությունը, սպասվում է դատարանի վճիռ սույն քաղաքացիական գործով հայցվոր ու պատասխանող կողմերի միջև սոցիալական ցանցերում ու անձնական շփումների մակարդակում մի իսկական պատերազմ է սկսվել. հայցվոր կողմի՝ Մհեր Ենոքյանի կողմնակիցների ու պատասխանողի՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի միջև: Ըստ որում՝ վիրավորանքներն այնպիսի մի ամպլիտուդով են, որ սկսվում են անձնական բնույթի վիրավորանքներից ու հասնում մինչև քաղաքական դավադրություններին տեսություններ: Tert.am–ն այս հարցի շուրջ զրուցեց պատասխանող կողմի՝ ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի հետ:
-Պարոն Մալյան, շատ ակտիվ եք ֆեյսբուքյան «Մի հերոսացրեք մարդասպան Մհեր Ենոքյանին» էջում, որտեղ մի քանի օր առաջ տեղադրված՝ ուղիղ քսան տարվա վաղեմության տեսանյութում Մհեր Ենոքյանը խոստովանում է, թե ինչպես է սպանել իր համակուրսեցուն և սա ուղեկցվում էր զոհի մարմնի կտրած, ծակած վերքերի ու ջախջախված գլխի զարհուրելի կադրերով: Որտեղի՞ց այդ տեսանյութը : Եվ մյուս կողմից, եթե Մհեր Ենոքյանի փաստաբանների կողմից Ձեզ զրպարտության համար դատի տալուց հետո Ձեր ակտիվությունը հասկանալի է, ապա ի սկզբանե ինչո՞վ է այն պայմանավորված եղել:
-Տեսանյութը համացանցում իմ ձեռքով չէ, որ հայտնվել է, ես այն ընդամենը կիսել եմ ու գցել եմ իմ ֆեյսբուքյան պատի վրա: Թեպետ, այդ տեսանյութի մասին տեղյակ էի ամիսներ առաջ: Ըստ որում՝ ոչ միայն այդ տեսանյութի, այլև այդ գործի շրջանակներում տարբեր՝ հասարակական կարծիքի ու իմ համար՝ ապացուցողական փաստերի, որոնք ձեռք են բերվել ու հավաքվել են օրինական ճանապարհով: Նույն կերպ, բոլոր այդ տեսանյութերն ու մամուլի բոլոր այդ հրապարակումները, Մհեր Ենոքյանի փաստաբանն ու կողմնակիցները ցանկության դեպքում կարող էին ձեռք բերել: Այսինքն՝ որևիցե գաղտնիք, դավադրություն չկա, դա իմ փաստաբանի կողմից ձեռք բերված արխիվային տեսանյութերից մեկն է. իմ փաստաբանը դիմել է թե՛ Ազգային արխիվ, թե՛ Ազգային գրադարան և շատ այլ մարմիններ, որոնցից ձեռք է բերել տարբեր տեսակի նյութեր, որոնք, ի դեպ, ներկայացվել են դատարանին՝ որպես գործին կցված ապացույց: Ինչ վերաբերում է իմ ակտիվությանը, այն, կոնկրետ այս փուլում, պայմանավորված է նրանով, որ մարդասպան Մհեր Ենոքյանը, և նրա կողմնակից կանայք փորձում են թյուր կարծիք տարածել՝ իրենց հասանելի բոլոր միջոցներով և անվանարկել բոլոր այն մարդկանց, ովքեր Մհեր Ենոքյանի՝ իրենց հորինած ռոմանտիկ երիտասարդի կերպարին չեն հավատում: Ինքս դրա հետ չեմ համաձայնել, և այդ պատմության սկիզբը, կարող եմ օրով նույնիսկ նշել՝ 2013-ի մարտի 3-ին էր, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին, որտեղ ներկա էին Վարդան Պետրոսյանը, իմ կողմից հարգված շատուշատ մարդիկ, քաղաքական գործիչներ, հարթակ բարձրացավ մի մարդ և հայտարարեց, որ իրենց քաղաքական պայքարին «Նուբարաշենի» բանտից միացել է քաղբանտարկյալ, ազատության ջահակիր Մհեր Ենոքյանը: Ես առաջին անգամ այդ ժամանակ լսեցի այդ մարդու անուն –ազգանունը և ինձ մոտ, բնականաբար, հետաքրքրություն առաջացավ, թե ո՞վ է այդ քաղբանտարկյալը և թե ո՞ր քաղաքական գործունեության համար է բանտարկված:
Փոքրիկ, մակերեսային, ինտերնետային որոնումներից պարզվեց, որ նա երբևէ չի ծավալել քաղաքական գործունեություն, հակառակը, Բժշկական ինստիտուտում սովորելու տարիներին առանձնակի դաժանությամբ սպանել է իր համակուրսեցուն և նրա դիակը ցույց տալու համար զոհի ծնողներից պահանջել քսան հազար դոլար: Բնականաբար, դա իմ մեջ հարցեր առաջացրեց, և «Ֆեյսբուք»-ում արեցի իմ առաջին գրառումը: Ընդամենը գրել էի, որ նա, հարգելի հայրենակիցներ, քաղբանտարկյալ չէ, մարդասպան է: Եվ այդ հենց այդ ժամանակ սկսվեց իմ առնչությունը Մհեր Ենոքյանի, այսպես ասած, ֆան-ակումբի անդամների՝ կանանց հետ, ովքեր, անմիջապես, բոլոր այն մարդկանց, ովքեր համաձայն չէին իրենց հորինած կարծիքի հետ, սկսում էին վիրավորել: Ի վերջո, հասկացա, որ գործ ունեմ ինչ-որ մի խմբի հետ, որն իր առջև նպատակ է դրել պետության դատավճիռը հասարակության շրջանում սարքել առ ոչինչ: Դրանից հետո սկսեցի ավելի խորն ուսումնասիրել այդ ամենը և ինչքան խորն ուսումնասիրեցի, այնքան իմ այդ համոզումները գնալով խորացան, որ սա ինչ-որ առումով ինչ-որ մի դիվերսիայի պես մի բան է և որ կան մարդիկ, որոնք մարդկանց մանիպուլացնելու ու հիմարացնելու գնով փորձում են մարդասպանին բանտից դուրս հանել: Մարդասպանի մոտիվացիան իմ համար հասկանալի է, որովհետև նա դատապարտված է, ի դեպ, ոչ թե ցմահ բանտարկության, այլ գնդակահարության, ու պատժի մեղմացումից հետո, ունենալով շատ երկար ժամանակ, այն նվիրում է իր կյանքի գլխավոր նպատակին՝ բանտից ամեն գնով դուրս գալուն: Բայց ինձ, ինչպես նաև իրավական դաշտում գործող շատ ու շատ մասնագետների ու ադեկվատ մարդկանց համար անհասկանալի է, այդ խմբի մոտիվացիան: Խմբի, որը փորձում է սևը սպիտակի տեղ ներկայացնել ու Մհեր Ենոքյանի անձի շուրջ հրեշտակի կերպար ստեղծել ու նրան հրեշտակի թևեր կպցնել: Վերջերս բացահայտեցի, որ այդ մոտիվացիան շատ անձնական և մի շատ տրագիկ պատմություն է, ինչպես նաև այն, որ այդ ամենի հետևում անձնական շահն է: Մհեր Ենոքյանին անձնական նպատակներից ելնելով, ոչ թե արդարացնել, այլ՝ սրբացնել ու հերոսացնել: Մտեք՝ «քոմենթները» տեսեք. Մհեր Ենոքյանին էլ Հիսուսի հետ են համեմատում, էլ ասում են՝ դու հերոս ես, էլ չգիտեմ ինչ...
-Ես տեսա շատ անձնական վիրավորանքներ և նաև՝ ինչ-որ քաղաքական բնույթի, «դավադրությունների» տեսությունների շարքից ակնարկներ:-Մարդը, ով գլխավորում է Մհեր Ենոքյանի սրբացման այդ, ես կասեի, «շարժումը», լրագրող Զարուհի Մեժլումյանն է, որը իմ հետ հանդիպման ժամանակ պնդեց, որ Մհեր Ենոքյանը հրեական դավադրության զոհ է և որ իր զոհը, ում սպանել է Ենոքյանը, հրեա է: Եվ որ հրեական համայնքն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջ դեմքով դատարանից պահանջել՝ Մհեր Ենոքյանին դատապարտել գնդակահարության։ Ամբողջովին սուտ է: Ես հանդիպել եմ զոհի՝ Աղաջանովի ծնողների հետ. կիրթ և ինտելիգենտ մարդիկ են, ովքեր չունեն լաչառության բնավորության գիծ, մարդիկ են, ովքեր սուսուփուս, համեստ, այս երկրի նվիրյալ քաղաքացիներն են, և, վերջապես, մարդիկ են, որոնց երեխայի կյանքը խլել է Մհեր Ենոքյանը: Ու հաստատ հրեաներ չեն: Ու նույնիսկ, եթե հրեա լինեին, ես դա չեմ համարում մարդուն կյանքից զրկելու պատճառ:
-Դուք, փաստորեն, նաև հետաքննություններ եք անցկացնում:-Գլոբալ առումով, ես ամեն ինչ ունեի այդ հարցի շուրջ խորանալու և իմ պետության դիրքորոշումը պաշտպանելու հարցում, բացի մեկ բանից՝ մոտիվից: Ես չունեի մոտիվ՝ այդ ամենով զբաղվելու, բայց այն ինձ տվեց Մհեր Ենոքյանին պաշտպանողների խումբը՝ քաղհայցով դիմելու դատարան: Եվ հիմա ես լրիվ մոտիվացված եմ՝ այս հարցով զբաղվելու համար: Դատական փուլն արդեն ավարտվում է, հունիսի 27-ին կլինի վճիռը, սպասենք՝ տեսնենք: Ուզում եմ հիշեցնել, որ ինձ Մհեր Ենոքյանը, դատի է տվել՝ որոշելով, որ պետք է սահմանափակվի ազատ խոսքը: Իսկ ես ասել էի, որ քանի դեռ մեր երկրում մարդիկ իրենց իրավունք կվերապահեն տարբեր տեղերում մարդասպաններին սրբացնել, բազմաթիվ Բարաբբաներ / Հիսուսի փոխարեն Պիղատոսի կողմից ազատված մարդասպանը Tert.am/ ազատ կարձակեն ու քրիստոսներ կխաչվեն: Ինչպես նաև՝ ասել էի, որ ինձ համար մարդասպանը չունի ազգություն, ինչպես ինձ համար հավասարապես նույն հանցագործն են՝ Պերմյակովը, Բրեյվիկն ու Մհեր Ենոքյանը: Ես ջնջել եմ իմ համար նրանց ազգությունների տարբերությունը:
Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »
Եթե ես լինեի Արցախի նախագահը
Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ
Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli
Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը
Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in
Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli
Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»
Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ
ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»
Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»
Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը
Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes
Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir
Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին
Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir
Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak
Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»
Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook
Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»
«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան
Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»
Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes