- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Արաբերենի է թարգմանվել ժամանակակից բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» ժողովածուն (թարգմանիչ՝ Տիգրան Գաբոյան): Վերջերս Լիբանանում տեղի ունեցավ արաբերեն թարգմանության շնորհանդեսը, ինչի առթիվ «Արևելքը» զրույց ունեցավ Սոնա Վանի հետ:
-Ի՞նչպես որոշվեց գիրքը արաբերենի թարգմանել:
-«Լիբրետո անապատի համար» ժողովածուն իմ վեց գրքերից առաջինն է, որն ունի որոշակի նվիրում, որոշակի քաղաքացիական կեցվածք եւ որոշակի նպատակ: Այն նվիրված է Մեծ Եղեռնի մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակին, արտահայտում է «կինն ընդդեմ պատերազմի ու ցեղասպանության» թեմատիկան, եւ քանի որ աշխարհում դեռեւս շարունակվում են պատերազմներն ու ցեղասպանությունները, ինչպես նաեւ դահճի մերժողականությունը, գիրքը նպատակ ունի նաեւ պոեզիայի անուղղակի լեզվով տեղեկացնել, շարժել ու կամրջել աշխարհի տարբեր ժողովրդների մտքերն ու սրտերը: Արաբերեն թարգմանությանը նախընտրություն տալը կապված է նաեւ այն պատմական փաստի հետ, որ արաբ ժողովուրդը ոչ միայն ականատեսն է եղել պատմության այս ամոթալի էջի, այլ նաեւ կարեկցանքի ձեռք է մեկնել, հյուրընկալել ու փրկել բազմահազար մազապուրծ հայերի, որոնց ժառանգներից շատերը մինչ օրս բնակվում ու աշխատում են այս հողի վրա, վերստին ապացուցելով, որ ժողովրդների միջեւ թշնամությունը սերմանվում է պատերազմներից ու ցեղասպանություններից շահ ակնկալող գերտիրություների ու զենք արտադրող անդեմ կորպորացիաների կողմից եւ որ պարզ աշխատավոր ժողովուրդը հակված եւ ի զորու է խաղաղ փոխգոյության:
Արաբերեն գրքի նախընտրությանը մաս է կազմում նաեւ այն գիտակցությունը, որ այսօր շատ պատերազմների հիմքում առկա է եւ կամ պարզապես շահարկվում է քրիստոնյա-մուսուլման կրոնական հակամարտությունը, որը եւս հաղթահարելի է` բանաստեղծի «կրոնից ու քաղաքականությունից վեր կանգնող», արդարամիտ ու հավասարատես հայացքի օգնությամբ: Աստված մեկն է, եւ դա անքննելի է բոլոր կրոնների համար: Հակամարտությունը սոսկ Աստծո բնույթի մանրամասների մասին է, այն էության, որին ոչ մեկը երբեւէ ո՛չ տեսել է, ո՛չ էլ` շոշափել: Այն պարզ գիտակցությունը, որ աստված-ընկալումը ոչ թե իմացության, այլ հիմնականում չիմացության վրա է հիմնված, խոնարհեցնում է մարդու սիրտը, այն դարձնելով առավել բաց ու հանդուրժողական, հանդեպ մեկ ուրիշի չիմացության արտահայտության ձեւը: Սա է մյուս ենթատեքստը, որը փորձել եմ հասցնել մուսուլման ընթերցողին` ամենայն հարգանքով հանդեպ արարչի նկատմամբ նրա անձնական մոտեցմանը, նրանից ակնկալելով միեւնույն հանդուրժողականությունը: Կարծում եմ` սա արդար պահանջ է:
-Ինչի՞ հիմնական տեսակետից եք մոտենում թեմային, և ի՞նչ կարող է փոխել գրականությունը՝ Ձեր նշած հարցերի մեջ:
-Կարծում եմ յուրաքանչյուր գիրք հենց իր` գրողի մասին է, եթե անգամ այլ անուններ ունեն նրա հերոսները: Որպես Ցեղասպանությունը վերապրած վանեցի քահանայի թռոնուհի, այն իմ միջով շարունակվող տրավմայի մասին է եւ այն բանի, թե որքանո՞վ է այդ տրավման ձեւավորել կամ ձեւափոխել ինձ որպես մարդ արարած, որպես 21-րդ դարի կին, որպես բանաստեղծ: Այն արդարացնում եւ հիմնավորում է իմ մեջ կուտակված ատելությունը հանդեպ պատերազմը, ցեղասպանությունը, հանդեպ մարդու կյանքի եւ երջանկության իրավունքի ոտնահարումը, նրա նվաստացումն ու արժանապատվության ստրկացումը: Իսկ երջանկության ձգտում են բոլորը: Ճանապարհներն են տարբեր: Ծայրահեղ իսլամի խոստումը իդեալական իսլամական ուտոպիա ստեղծելն է: Ժամանակն է, որ խաղաղությամբ ու սիրով այն կառուցելու վարկածը նույնչափ խանդավառություն առաջ բերի ու թվա նույնքան հերոսական, որքան բռնությամբ ու ատելությամբ ուղեկցվող ջիհադիզմը:
Ապացուցված փաստ է, որ համացանցի միջոցով այսօր բանաստեղծության ուժ ունեցող ազդեցիկ պատկերներ են շրջանառում, որոնք ոգեւորում են ինքնազոհության գնով իրենց հավատամքին ծառայելու գնացող երիտասարդներին: Որքան էլ որ սրբազան համարվի պատերազմը, այս մարտիկները ռումբի հետ իրենց պայթեցնելուց առաջ ոչ թե պաշտելի Մուհամեդի պատկերն են փնտրում, այլ հավելյալ ադրենալինի համար վերստին են դիտում այդ արհեստավարժորեն պատրաստված եւ ինքնակործանումը հերոսականացնող կարճ տեսահոլովակները` իրենց iPhone-ների վրա:
Մարդն այն է, ինչին որ հավատում է ինքը, ինչով սնվում է նրա ուղեղն ու սիրտը:
Այսօր նոր գաղափարի ու ինֆորմացիայի դար է: Տեխնոլոգիայի հրաշքը, ի դեմս համացանցային սփռման, անսահման հնարավորության, բառացիորեն մեկ շաբաթվա ընթացքում կարող է ձեւավորել նոր մարդ: Այդ նոր մարդը կլինի ատելությամբ ու բարկությամբ լցված տեռորի՞ստ, թե նոր Քրիստոս, կախված է այդ տեխնոլոգիան առավել տիրապետելուց եւ առավել համոզիչ ու ոգեւորող գաղափար առաջադրելուց: 21-րդ դարի տեխնոլոգիական հրաշքը միանալով միջնադարյան բռնի մտածողության հետ` ծնեց տեռորիզմ, մինչդեռ այն կարող էր միանալ խաղաղության հանճարի հղացած մեկ այլ` առավել համոզիչ գաղափարի հետ ու ծնել դրախտ` երկրի վրա: Առայժմ խավարամտությունը եւ ատելությունը հաղթանակ են արձանագրում եւ դրա պատճառը խաղաղության հանճարի դանդաղկոտությունն է:
Այս առումով գրականությունը եւ հատկապես պոեզիան, որը մեծ ասելիք ու անջնջելի մտապատկերներ ստեղծելու շնորհ ունի, անկասկած կարող է մտածողություն փոխել եւ հենց այդ պատճառով էլ այսօր այն առավել ռեալ է ու կարեւոր: Այն այսօր արդեն իսկ հիվանդացած մարդկային ուղեղները հետադարձ լվացման ենթարկելու, մարդուն իր ինքնակործանընթացքից ետ բերելու գերխնդիրը ունի: Իսկ կա՞ ավելի մեծ առաքելություն:
-Սա Ձեր առաջին ստեղծագործությո՞ւնն է արաբերենի թարգմանված: Ի՞նչպես ընդունվեց գիրքը արաբախոսների շրջանակում:
-Այո, սա իմ արաբերեն առաջին գիրքն է, որը տպագրվեց Լիբանանում` Անթիլիասի կաթողիկոսության հրատարակչատանը` Նորայր սրբազանի անմիջական հսկողությամբ: Սա պատիվ էոչ միայն իմ կամ գրքիս համար, այլ սրբադասված այն մեկ ու կես միլիոն նահատակ հոգիների, որոնց նվիրված է գիրքը: Խորհրդանշական էր այն, որ շատ եղեռնապուրծ հայերի կյանքի ու արժանապատվության երկրորդ հնարավորություն տված արաբական հողի վրա եւ հենց այս սրբավայրում հայր Թաթուլը պետք է հնչեցներ այս բանաստեղծությունները. Տեր Զորի անապատին այնքան մոտ, որ ինձ թվում էր, թե ականջալուր են նրանք, ավազների մեջ իրենց ոգեկոչման ժամին սպասող այն մեկուկես միլիոնը: Երդվում եմ` ունեցա այդ զգացողությունը: Գրքի շնորհանդեսի արարողությանը կազմակերպել էր կաթողիկոսության կրթական հայագիտական բաժանմունքի տնօրեն Ժիրայր Դանիելյանը, որտեղ բազմաթիվ հայ խմբագիրների, մտավորականների եւ գրողների շարքում ներկա էին նաեւ արաբ գրող-լրագրող-բանաստեղծներ: Հայտնի լիբանանցի բանաստեղծ Ապտո Լապաքին ելույթ ունեցավ մանրազննին գրախոսականով եւ գիրքը անվանելով «կարեւոր», նա ցանկություն արտահայտեց, որ այն հասնի արաբ բազմամիլիոն ընթերցողին, վստահությամբ` որ այն կգտնի իր արժանի լսարանը: Արաբերենի դասախոս, քրիստոնեա-իսլամ երկխոսության մարմնի անդամ պրոֆեսոր Ժան Սալմանեանը եւս բարձր արժեվորեց գիրքը եւ թարգմանության որակը` շեշտելով թարգմանական արվեստի կարեւորությունը` ժողովուրդներիու կրոնների երկխոսության կայացման գործում: Գրքի մասին արձագանքները տեղ գտան հայ եւ արաբական մամուլի էջերում` հենց հաջորդ օրը, որը եւս վերաբերմունքի արտահայտություն է: Հետաքրքիր հանդիպումներ ունեցա «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահայրանի հետ, մամուլի եւ օտար հողի վրա հայապահպանության հարցերի շուրջ, այցելեցի «Արարատ» եւ «Զարթոնք» թերթերի խմբագրություններ, հյուրընկալվեցի «Վանա Ձայն» ռադիոկայանում:
-Ի՞նչ տպավորությամբ եք վերադարձել:
-Մեկնումիս օրվա առավոտյան հանդիպեցի Մեծի Տանն Կիլիկիո Նորին Սուրբ Օծություն Արամ Ա վեհափառի հետ: Ես նրան վերջին անգամ լսել էի տասը տարի առաջ` Լիբանանում կայացած հայ գրողների համաշխարհային համաժողովի շրջանակներում եւ մինչեւ օրս կրում էի նրա խոսքի ազդեցիկ պաթոսը, աստվածայինի ու աշխարհիկի, ծառայողի եւ առաջնորդի տոնայնությունների ներդաշնակությամբ: Զրուցեցինք գրքի, գրի, մշակույթի, աշխարհի քաղաքականության, սիրիահայության, Արցախի քառօրյա պատերազմի, մշտական վտանգների ու ժամանակավոր զինադադարների մասին: Չափազանց մտահոգ էր թվում վեհափառ հայրը եւ զարմանալի չէ, քանի որ ականատեսն է եղել տասնյոթամյա պատերազմի, տեսել արեւելքի վարդի` Լիբանանի ու նրա կենսախինդ գաղութի տառապանքը, տեսնում է Սիրիայում բռնկված նոր ցեղասպանությունը, իր ժողովրդի տեղահանումը կրկին անգամ, գաղթականների քարավանների վերստին ցրվելը` աշխարհի տարբեր ճանապարհերով: Այն օրերին երբ մենք նշում ենք Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցը, պատմությունը կրկնվում է Արցախում: Վեհափառը շեշտում էր ժամանակների ճակատագրականությունը, աչալուրջ ու իմաստուն լինելու անհրաժեշտությունը: Ի՞նչ է սպասվում իր սիրելի ժողովրդին: Մնում էր աղոթել միլիոնուկես հայ նահատակների եւ քառօրյա պատերազմից հետո նրանց գումարվող նոր զոհերի համար: Աստված պահապան` ամփոփեց Կիլիկիո Վեհափառ հայրը, մեր ժողովուրդը ավելի վատ օրեր է տեսել, սա՛ էլ կհաղթահարի. ես չեմ կարող չհավատալ իմ ժողովրդի հավերժությանը: Ու մենք բոլորս ենք հավատում դրան:

Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »

Եթե ես լինեի Արցախի նախագահը

Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ

Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli

Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը

Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in

Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli

Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»

Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ

ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»

Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»

Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը

Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes

Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir

Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին

Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir

Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak

Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»

Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook

Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»

«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան

Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»

Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes





