- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մեր զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը
Պարոն Մարտիրոսյան, Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը իր ելույթում նշել է,որ ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Փաստացի Սերժ Սարգսյանը նշո՞ւմ է այն պայմանը, որի դեպքում տարածքների հանձնում տեղի կունենա։
Այո: Անշուշտ: Սա բավական անկեղծ խոստովանություն է:
Հայաստանը պնդում էր, որ քանի դեռ վերահսկման մեխանիզմները չեն տեղադրվել, տեղին չէբանակցություններ սկսել։ Մինչդեռ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ ստատուս քվոն չի կարող այսպես երկար շարունակվել, այն պետք է փոխվի, և դա պետք է արվի բանակցությունների միջոցով, և որ հիմա շատ գաղափարներ կան բանակցային սեղանին։
Այո: Նախ՝ եթե նկատել եք՝ կարևոր չէ, թե ինչ է հայտարարում Հայաստանը: Հայաստանն այսօր մի բան է հայտարարում, վաղը՝ մեկ այլ բան, իսկ երրորդ օրը անում է բոլորովին այլ բան: Երբ չկան հայտարարությունների համար պատասխանատվությունների մեխանիզմներ՝ կարելի է ամեն օր այդ օրվան համահունչ մի բան հայտարարել: Վաղը միևնույն է նոր առավոտ է բացվելու, նոր իրավիճակ է լինելու, և կարելի է բոլորովին հակառակ հայտարարություններ անել: Հիմա՝ ստատուս քվոյի մասին: Նախկին ստատուս քվոն խիստ ձեռնտու էր Հայաստանին: Ադրբեջանը գնաց ռազմական լրջագույն էսկալացիայի՝ ստատուս քվոն ոչնչացնելու համար: Եվ՝ ոչնչացրեց, որովհետև Հայաստանը ենթարկվեց այդ շանտաժին, ընդունեց իրեն թելադրված խաղի կանոնը և այնքան է հեռու սեփական շահը պաշտպանելուց, որ չի էլ մտածում հայտարարել, որ ինքը դեմ է նոր ստատուս քվոյի հաստատմանը և ամեն գնով վերականգնելու է նախկին վիճակը, որ անգամ բարելավելու է իր դիրքերը: Այս երկիրն այլևս կործանման մայրուղի է դուրս եկել և եթե այսպես գնա՝ թերևս ականատես և կրողը լինենք մի եզակի գործընթացի, երբ մի ամբողջ երկիր՝ շուրջ երեք հազար տարի անց՝ կանցնի պատմության գիրկը, իսկ նրա վերջին ծվենները պանդուխտ կդառնան:
Պուտին-Օբամա հեռախոսազրույցում նույնպես քննարկվեցԼՂ հիմնախնդիրը։ ԱՄՆն բացահայտ ակտիվացրել է իրմիջնորդական գործունեությունը։ Ի՞նչ նպատակ է հետապնդում: Արդյոք դրանով Միացյալ Նահանգները չի փորձում ձախողել ռուսական պլանի իրականացումը, որի շուրջ վերջերս շատ է խոսվում։
Չգիտեմ. դժվար է ասելը: Միակ բանը, որն այս խաղում կարող է լրջորեն մտահոգել Միացյալ Նահանգներին՝ դա ռուս խաղաղապահների տեղակայումն է՝ առաջիկա պատերազմում ոմանց կողմից ծրագրավորվող հայկական կորուստներից հետո առաջանալիք նոր շփման գծում: Դա մի սցենար է, որ Նահանգները չեն կարող անտեսել: Եվ եթե կա ակտիվացում՝ ապա դա հենց այս պահին է վերաբերում: Բայց եթե անկեղծ՝ գոնե առայժմ՝ մեծ ակտիվացում ես դեռ չեմ տեսնում:
Առաջիկայում Փարիզում ՍարգսյանԱլիև հանդիպումից ի՞նչ կարելի է ակնկալել։ Սա հերթական հանդիպո՞ւմն է, թե այնուամենայնիվ որևէ տեղաշարժ կարձանագրվի բանակցությունների վերադառնալու համար։
Հերթական հանդիպումն ու հաջորդ քայլն է մի գործընթացի, որ ողբերգականորեն սկսվել է դեռ Վիեննայում: Բազմիցս ասել եմ և ասում եմ և հիմա՝ առավել քան կտրուկ: Բանակցությունները, գոնե դրանց ներկայիս ձևաչափը, որն արդեն երկու տասնամյակի պատմություն ունի՝ ոչ միայն անտեղի են, այլև՝ ուղղակի կործանարար են Հայաստանի համար: Դժվար է պատկերացնել իր ազգային շահը գիտակցող մեկ այլ պետություն աշխարհում, որ նման բովանդակությամբ բանակցություններ վարի: Սա ըստ էության բանակցային պրոցես է՝ Հայաստանի լիակատար և անմնացորդ ռազմական, տնտեսական և էթնիկ լիակատար ոչնչացման սցենարների շուրջ: Եվ չկա այս ձևաչափում մի սցենար, որ գեթ մեկ դրական հատիկ պարունակի հայկական կողմի համար: Այդ իսկ պատճառով խիստ վիրավորական եմ համարում գոնե ինձ համար մեկնաբանել այն, ինչ գեղեցիկ լեզվով հորջորջվում է «բանակցային պրոցես», բայց որն իրականում, երբեմնի մեծ և ազգային հզոր պետության այս վերջին ծվենը հանձնելու, նվիրաբերելու և վերջնական կործանման լավագույն ուղին է հանդիսանում: Իսկ նրանցից, ովքեր սիրտ չունեն խիստ վատատեսական, սակայն իրականում խիստ իրատեսական անբարեհունչ կանխատեսումներ լսելու՝ ներողություն եմ խնդրում: Ներողություն եմ խնդրում, որ մենք բոլորս թույլ ենք տվել մի մթնոլորտ, որում ինքնախաբեությունն ու ճակատագրականությունը գերիշխող են դարձել և այս ժողովրդին ինքնաոչնչացման մղող՝ իրատեսական կանխատեսումներ լսելուն անընդունակ՝ իրենց պես մարդկանց մի ստվար շերտ ստեղծել:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »

Եթե ես լինեի Արցախի նախագահը

Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ

Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli

Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը

Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in

Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli

Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»

Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ

ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»

Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»

Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը

Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes

Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir

Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին

Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir

Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak

Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»

Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook

Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»

«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան

Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»

Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes


