- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում` վարելով լրատվությանը, արվեստին, կինոյին, գրականությանն ու երաժշտությանն առնչվող, ինչպես նաև ուսումնական հաղորդումներ:
«Հայ գրականության դասականներ» հաղորդաշարն, օրինակ, աշակերտների մեջ սերմանում էր հայրենասիրություն, սեր գրականության հանդեպ, սովորեցնում խոսել մաքուր, գեղեցիկ հայերենով:
Հեռուստատեսությունից հեռանալու պատճառների, իր կյանքի ամենածանր ժամանակահատվածի և այսօր հեռուստաէկրանից հնչող խոսքի մասին MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է հայտնի հաղորդավարուհու հետ, ով այժմ բնակվում է Ֆրանսիայում:
- Տիկիʹն Ներսիսյան, որքա՞ն ժամանակ է հեռուստատեսությունում չեք աշխատում, և ո՞րն է Ձեր հեռանալու պատճառը:
- Նախ` ոչ թե հեռացել եմ, այլ հեռացրել են` Տիգրան Նաղդալյանի հրամանագրով, հաստիքների կրճատման պատճառաբանությամբ: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու և չեմ հոգնի կրկնելուց, որ այս մասին գրառումն իմ աշխատանքային գրքույկում, միակ հայերեն նախադասությունն է: Մնացածները ռուսերեն են, որոնք արձանագրում են տարբեր տարիներին իմ հաղորդավարական կարգի բարձրացումները` մինչև բարձրակարգ հաղորդավարի որակավորում:
Ցավալի է, որ աշխատանքային մահկանացուս կնքվեց մի լեզվով, որին ծառայեցի 30 տարի:
Որպեսզի միտքս հասկանալի լինի, մի փոքր մանրամասնեմ:
Բազմաթիվ այլ կարգի ու բնույթի հաղորդումների թվում (արվեստ, գրականություն, կինո, երաժշտական, լրատվական հաղորդումներ և այլն), վարում էի նաև «Հայ գրականության դասականներ» հաղորդաշարը, որը համապատասխանեցված էր դպրոցական ծրագրերին և եթեր էր տրվում ամեն երկուշաբթի:
Հաղորդաշարի բազմաթիվ արձագանքներից հիշեմ մեկը: Նամակագիրը գրականության ուսուցչուհի էր (ի դեպ, այս նամակը մինչև հիմա պահում եմ իմ արխիվում): Նա գրում է, որ Լևոն Շանթին նվիրված հաղորդման հաջորդ օրը մտել է դասարան և աշակերտները սկսել են բողոքել, թե ինչու մինչ այդ իրենց չի պատմել Լևոն Շանթի մասին: Իսկ, ինչպես գիտեք, այդ տարիներին այլ արգելված գրողների հետ, Շանթը նույնպես ընդգրկված չէր դպրոցական դասագրքերում: Եվ ուսուցչուհին ծրագրից դուրս 45 րոպե նվիրել է Լևոն Շանթին:
Ասելիքս այն է, որ այս հաղորդաշարը մի յուրօրինակ հեռուստատեսային դաս էր «Հայ գրականություն» առարկայից, որը տասնյակ տարիներ սերունդներ կրթեց ու դաստիարակեց:
- Ինչո՞ւ այլևս Ձեզ չենք տեսնում էկրանին, նույնիսկ հյուրի կարգավիճակում:
- Հեռուստատեսությունից հեռանալուց հետո, որը կյանքիս ամենածանր ժամանակահատվածն է եղել, չդիմեցի այլ հեռուստաընկերություն` աշխատելու: Չուզեցի: Մի տեսակ դավաճանություն էի տեսնում դրա մեջ:
Ինչ մնում է հյուրի կարգավիճակում գտնվելուն, ասեմ, որ այո, եղել են բազմաթիվ հրավերներ, նույնիսկ զինվորական շքերթ վարելու, բայց մերժել եմ: Վիրավորանքը չի թողել: Գուցե համեմատությունս կոպիտ հնչի, բայց հավատացեք, դժվար է հյուր լինել սեփական տանը, որտեղ ապրել եմ երեք տասնամյակ: Այոʹ, ապրել եմ, որովհետև հաղորդումների ծանրաբեռնվածության պատճառով հանգստյան օրեր գրեթե չեմ ունեցել: Եղած օրերին էլ տանն էի աշխատում տեքստերի վրա: Սկզբունքորեն դեմ էի եթերում թղթին կառչելուն: Իհարկե, խոսքը լրատվության մասին չէ: Եվ անկախ հաղորդման ծավալից ու տևողությունից, աշխատում էի անգիր մատուցել ամբողջ տեքստը, մոտ 25-30 էջ: Այն ժամանակ սուֆլյոր չկար: Սա մեծացնում էր շփումը հեռուստադիտողի հետ: Այս առումով այսօրվա հաղորդավարները երանելի վիճակում են:
- Ձեզ դո՞ւր է գալիս այն խոսքը, որն այսօր հնչում է հեռուստաէկրանից:
- Միանգամից ասեմ` ո՛չ` սկսած հնչյունի, բառի սխալ արտաբերումից, վերջացրած տրամաբանական անկապ շեշտադրումներով ու առոգանությամբ:
Էլ չեմ խոսում շարահյուսական ու ոճաբանական սխալների մասին: Ամեն ինչ խեղաթյուրված է:
Ի՞նչ լեզվով են խոսում մեր որոշ լրագրողներ, հաղորդավարներ, սերիալների դերասաններ: Ոչ այն է հայերեն, ոչ այն` ռուսերեն, անգլերեն, կամ թուրքերեն: Հայոց լեզվի եթերից հնչող աղավաղումների մասին շատ է խոսվել, բայց երբեք քննադատությունն այսքան չի արհամարհվել ու անտարբերության մատնվել: Անում են այն, ինչ ուզում են, խոսում են այնպես, ինչպես իրենց է հարմար. «բացօցյա», «թարմեցնել», «արարածյան», «կարապեծյան», «մածյան», «գյուղապետներ», «փառատոններ», «ձինամո», «թանգանալ», «նախագա», «ոչ մեկ չգիտի», «հիցուն», «գինիկոլոգ»....հատորներ կարելի է կազմել: Իսկ հայկական սերիալների ու հերոսների անուննե՞րը... «Ֆուլ Հաուս», «Սաշ», «Իռեն», «Մառկ», «Յուռա», «Մաքս», «Ստեֆանի», «Վլադ»....կամ` հաղորդումների անունները` Փազլ, Պռոֆայլ, Թոք շոու...
Այս ո՞ւր ենք գնում: Ի՞նչ լեզվով ենք դաստիարակում մեր երեխաներին:
Ցավն այն է, որ սերիալների լեզուն տեղափոխվեց եթեր և որոշ լրագրողների համար դարձավ ընդօրինակելի:
Ասել է, թե` սերիալները դարձան հայոց լեզվի վատ ճաշակի ձևավորող:
Վերջերս մի գովազդ լսեցի` «Գնեք նոր ամաններ լվացող հեղուկ»: Մինչդեռ խոսքը ոչ թե նոր ամանների, այլ` հեղուկի մասին է:
Սա հայերենասպանություն է, հանցագործություն: Խոսքս ուղղում եմ լուրեր կարդացող հաղորդավարներին, քանի որ լրատվությունը ցանկացած հեռուստատեսության գլխավոր մեխն է և ունի ամենամեծ լսարանը:
Սիրելինեʹրս, անսխալ ու հարթ կարդալն ամենևին չի նշանակում լավ կամ ճիշտ կարդալ: Ձերբազատվե՛ք մոնոտոնությունից, չափից ավելի արագախոսությունից, գունավորե՛ք ձեր խոսքը: Ինչպե՞ս կարելի է նույն տոնայնությամբ ու վերաբերմունքով կարդալ քաղաքական, մշակութային, տնտեսական, մարզական լուրերն ու սահմանին զոհված կամ գլխատված զինվորի մասին ինֆորմացիան: Գոնե տրամաբանական դադար տվեք, դա էլ չկա:
Այդ անցումներն այնքան աննկատ ու նուրբ պետք է լինեն, որ մի կողմից չխաթարվի ձեր խոսքի ներդաշնակությունը, մյուս կողմից` հեռուստադիտողը զգա, որ ձեր սիրտն էլ է ցավում կատարվածից, կամ` հրճվում հաղթանակից: Չէ՞ որ դուք ձեր անձը չեք ներկայացնում, այլ մի ամբողջ հեռուստատեսություն: Երբեք չի կարելի թերագնահատել լեզվի, խոսքի ուժը: Ժամանակին այն բանակներ է առաջ տարել ու հաղթանակներ ապահովել (հիշենք թեկուզ Լևիտանին):
Հարցնում եք` ի՞նչը կփոխեի: Ինչպես մեր երկիրը, հեռուստատեսությունն էլ գլխիվայր շրջված է: Պատճառը գրագիտության պակասն է, եթե չասեմ իսպառ բացակայությունը այն մարդկանց մեջ, ովքեր կոչված են ղեկավարելու այս կամ այն ոլորտը: Հարկավոր է նրանց փոխարինել մասնագետներով, պրոֆեսիոնալներով: Այսօր ռաբիսի թագավորության շրջան է հեռուստատեսությունում:
Խոսքը միայն «Ամենակարող երգիչներ» հաղորդաշարին չի վերաբերում (սա առանձին զրույցի թեմա է ): Էկրանից հնչած խոսքն է ռաբիս, անկիրթ:
Ժամանակին հեռուստատեսությունն էր ժողովրդին ճաշակ թելադրում, այսօր հակառակն է:
Ըստ իս հենց սա էլ դարձավ հեռուստատեսության անկման պատճառը, որից ներքև գահավիժելու տեղ չկա այլևս: Այն օրը, երբ կհասկանան, որ հեռուստատեսությունը ոչ միայն լրատվամիջոց է, այլև արվեստների սինթեզ, ճշմարի՛տ արվեստների, այդ ժամանակ մենք կունենանք բարձրակարգ հեռուստատեսություն ու նրանով դաստիարակվող կիրթ հասարակություն:
Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »
Եթե ես լինեի Արցախի նախագահը
Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ
Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli
Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը
Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in
Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli
Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»
Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ
ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»
Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»
Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը
Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes
Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir
Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին
Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir
Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak
Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»
Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook
Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»
«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան
Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»
Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes