- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Չափազանց մեծ էր անակնկալը, երբ այսօր ԱՄՆ-ի Հայ գրողների միության վարչության անդամ և «Վերնատուն» պարբերականի խմբագիր Դանիել Դավիթն ինձ տեղեկացրեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ՀԳՄ հայաստանյան խմբակցության անդամ եմ: Սա մի նոր հաճելի զգացում է, նաև պարտավորեցնող, որի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում այդ վարչությանը` նախագահ Վազգեն Վանատուրի գլխավորությամբ, բոլոր այն արժանավորներին, ովքեր հարմար գտան ինձ ներկայացնելու այդ պատվին:
Այսօրվա իմ հեռախոսազրույցը` ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի հետ, դպրոցական կյանքը ներկայացնող իմ հրատարակվելիք գրքի մասին էր, բայց ինչու՞ չհամարձակվեցի նրան հայտնել այս լուրը: Ամաչու՞մ էի, որ մի սովորական ուսուցչուհու ամենօրյա շարադրվող մտքերն ուշադրության են արժանացել Սփյուռքում, և նա ներկայացել է այդ գնահատանքին: Գուցե իմ շրջապատում ավելի արժանավորնե՞րը կան, որ լռության մատնեցի այդ փաստը` չնայած 2013-ին մանկավարժիս մեթոդական ձեռնարկն էր հրատարակվել` ԼՂՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ և նրանց ֆինանսական օժանդակությամբ, և որպես մանկավարժական փորձի փոխանակություն` բաժանվել էր Արցախի դպրոցներին: Իսկ իմ հաջորդ երկու գրքերի նյութերն այս օրերին հանձնված են մեր նախարարությանը, և այսօր իմացա, որ դրանք շուտով կերաշխավորվեն հրատարակության համար:
Հիշեցի նաև, որ այս վերջերս 11-րդ դասարանում իմ աշակերտներից մեկը հանկարծ հարցրեց. «Պարզվում է` ես վերջապես իրական գրողի եմ տեսնում, Դուք գրո՞ղ եք, տիկի՛ն Պողոսյան»: Ես նրան հակադարձեցի. «Ի՞նչ գրողի մասին է խոսքը, ես ուսուցչուհի եմ, ընդամենը ձեր` աշակերտներիդ մասին եմ գրում, մեր սահմանամերձ դպրոցից...»:
Եվ ես, ի տես բոլոր աշակերտների, նրան շարունակեցի բացատրել, որ գրողները նրանք են, ում ուսումնասիրում ենք դպրոցական դասագրքերով, նաև հրաշալի գրողներ կան, որ դասագրքերում չկան, ունենք ժամանակակից արժանավոր գրողներ նաև, որ գրքեր ունեն հրատարակած, նրանք ստեղծագործում են արձակ կամ չափածո...Ու ես նրանց ներկայացա որպես մի ուսուցչուհի, ով ամերիկյան հայկական «USArmenianews.com» լրատվական կայքի այն գողտրիկ բաժնում, որ «Մանկավարժի անկյուն» է կոչվում, և երբեմն ՀՀ Սփյուռքի «Հայերն այսօր» պարբերականում անմահացնում է իր տողերով ընդամենը նրանց դպրոցական կյանքը:
Այսօր ինքնաբերաբար մտովի հիշեցի նաև անցյալ դարձած իմ հուզախռով օրերը: Կրթության բաժնի հայտնած հանկարծակի լուրը` վաստակավոր մանկավարժի կոչմանն արժանանալու մասին, տեղում քարացրել էր ինձ:
Պահի տակ մի ակնթարթում հետադարձ հայացք ձգեցի իմ մանկավարժական աշխատանքային գործունեությանը: Որքանո՞վ եմ արժանի ես այդ կոչմանը: Երկար ժամանակ ուշքի չէի գալիս, սարսռում էր հոգիս, մի անսովոր դող սողոսկել էր ներսս, այդ բարձր գնահատանքի առջև ուզում էի ծնկի գալ: Բոլորից աննկատ թաքցրի հուզմունքս, սա ի՞նչ է, չափազանց մեծ և պարտավորեցնող գնահատանք, և մատներս ինքնաբերաբար շոշափեցին Արցախի ԿԳ նախարարության հեռախոսների մի քանի համարներ... Զգացի, որ մյուս կողմից լսվող ձայնը կամաց-կամաց հանդարտեցնում է հոգուս ալեկոծությունը:
Օրեր անցան, հրավիրվեցի հարցազրույցի Արցախի հանրային հեռուստատեսությամբ: Հուզախառն էր հոգիս… Ուղիղ եթերով արցախցիներին ներկայացրի նաև իմ ապրումները... Թեթևացած հոգոց քաշեցի` շնորհավորանքներից խանդավառված:
Այսօր էլ, այդ գնահատանքից դեռ ուշքի չեկած, հանդարտվեց հոգիս` այս տարածական աշխարհի` ինձ հարազատ դարձած անձանց շնորհավորանքներից: Մնում է ասել, որ գնահատանքի է արժանի հայկական սփյուռքի ազգանվեր գործունեությունն օտար ափերում, իսկ ես` Արցախի ուսուցչուհիս, հոգուս խորքում երախտապարտ եմ, որ հայապահպանության գործի մեծ առաքելության ճանապարհին` յուրաքանչյուրս, ազնիվ ներդրում կատարելով, մեր երկրի հայակերտման սրբազան գործին ենք նվիրաբերվում:
Նատաշա Պողոսյան

Այսօր Ուսուցչի օրն է

Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում

Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին

Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը

Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից

Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին

Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան

«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»

Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...

Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...

Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու

Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...

«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»

Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում

Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին

Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս

Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված

Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...

Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից

ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է

Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...

ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»

Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»


