- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Դարերի պատմության ընթացքում ողջ հայության առջև, որպես հավերժորեն բաց մի ընծայարան, դրվեց մեր հայրենին, ուր ամեն ոք անցավ ընծայաբերման իր ճամփան և արժանացավ երկնային անդաստաններին: Եվ այդ դարերի ընթացքում հայրենի ոստանի նվիրյալ զինվորներին բաժին հասավ իրենց նվիրաբերելու երդումը:
Այդ նրանք են, որ Արցախյան ազատամարտի բովով անցան, հասան ապրիլյան պատերազմ ու դարձան իրենց կյանքերն ընծայաբերողներ: Այդ նրանք են, որ այսօր էլ, սահմանին կանգնած, գիտակցում են, որ հայրենիքի պաշտպանության վեհ գործին իրենց պետք է զոհաբերեն, որ կանգուն մնա հող հայրենին: Նրանք են, որ հավատարիմ իրենց երդմանն ու առաքելությանը` գալիս են դարերից ու այսպես գնում հավերժացած անուններով:Իր կյանքը հող հայրենիին ընծայաբերած հայորդի Զորիկ Գևորգյանին էր նվիրված հուշ-ցերեկույթը Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում հայոց բանակի 25-րդ տարեդարձի տոնական օրը:
Այդտեղ էին շրջանի պետական և զինվորական կառույցների ներկայացուցիչները, նահատակ քաջորդու հարազատները, մարտական ընկերները, դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ, աշակերտներ, որ հավաքվել էին Զորիկի ծննդյան 28-րդ տարելիցին անվանակոչելու դպրոցի «Նշանակետ-ՄՄ» վարժասարքային դասասենյակը: Այս օրերին տնօրեն Լիդիա Պետրոսյանի, դաստիարակչական գծով տնօրենի տեղակալ Կարինե Բալասանյանի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Անժելա Պետրոսյանի ջանքերն իզուր չէին անցել` միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Զինվորական նվագախմբի խրոխտ հնչյուններն անանուն ազդարարեցին նահատակ հերոսի մասին, և միջոցառման մասնակիցներս հոտնկայս հարգեցինք անմահների հիշատակը: Դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Անանիա Հարությունյանի ելույթը մեծարանքի խոսք էր խիզախ քաջորդու մարտական ուղու մասին, ում դեռևս ծառայության ընթացքում տրվել էր «Անորսալի միայնակ գայլ» մականունը: Նա մարտական առաջադրանքները կատարելիս միայնակ էր «որսի դուրս գալիս», չնայած փնտրվում էր թշնամու կողմից, բայց միշտ էլ անվնաս հեռանում էր` առաջադրանքը կատարած:
2014 թ. օգոստոսի 2-ի գիշերը չլուսացավ հետախույզ հրամանատարի համար, ստացած վիրավորումներից հաջորդ օրը հոսպիտալում մահացավ նաև նրա կողքին խիզախորեն թշնամուն դիմադրող Սարգիս Մովսիսյանը: Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար Զորիկ Գևորգյանը հետմահու պարգևատրվեց «Երկրորդ աստիճանի մարտական խաչ» ՀՀ շքանշանով, դարձավ «Արիության համար» մեդալի ԼՂՀ շքանշանակիր, արժանացավ բազմաթիվ այլ պարգևների:
Չափազանց հուզիչ էին և արցունքախառն անմահացած լեգենդի մասին ցուցադրված ֆիլմի դրվագները:
Այնտեղ մանկություն կար, ազնիվ ու մաքուր պատանեկություն, բանաստեղծելու տաղանդ կար, հայրենի հողի հանդեպ սեր, մարտական ուղի կար, խաթարված մի կյանք, կսկծացող մոր սիրտ կար, սգավոր մատուռ, մարմրող մոմեր կային, որ ավետում էին հավերժացած մի կյանքի մասին, որ ընծայաբերվեց հայրենի հողին:
Սերժանտական խորհրդի նախագահ Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց Արցախյան պարերազմից առայսօր հայոց մարտունակ բանակի հաղթական ուղին` ամրագրված հայրենիքի նվիրյալ Զորիկ Գևորգյանի հիշատակով: Դպրոցի աշակերտների ասմունքը, երգն ու պարը երդման արարողության էին նման, և որպես նոր սերնդի խոնարհումի խոսք` այն եզրափակվեց կորստյան ցավն իր մեջ կրող սգավոր մորը` Հերմինե Քոչարյանին, նվիրած ծաղիկներով:
12-րդ դասարանի աշակերտուհի Գրետա Խաչատրյանի երգի թախծոտ մեղեդայնությունն արձագանք տվեց ամբողջ դահլիճում, զինվոր-աղջիկների «Մարտակերտ» պարը` պարուսույց Նաիրի Ազատյանի ղեկավարությամբ, մի նոր ասելիք էր երկու պատերազմ տեսած մեր հարազատ քաղաքի ապրելու հարատևող կամքի մասին:
Հայրական հուզիչ խոսքով եզրափակվեց միջոցառումը, որտեղ Ժիրայր Գևորգյանի շնորհակալական խոսքը հնչեց` ուղղված որդու հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթի կազմակերպիչներին, և այն հպարտությամբ եզրափակեց բանաստեղծելու շնորհքով օժտված որդու խոսքերով. «Թե ինձ կհիշեք, Օրհնում եմ ես ձեզ, Թե չեք հիշելու, Աստված ձեզ օրհնի, Կարևորն այն է` Ազգը իմ ապրի»:
Դպրոցի «Նշանակետ-ՄՄ» վարժասարքային դասասենյակի անվանակոչման արարողությանը ժապավենը կտրելու իրավունքը վերապահվեց տնօրեն Լիդիա Պետրոսյանին և Զորիկի քույր՝ Անի Գևորգյանին:
Ավարտվեց մի հայրենյաց դաս, որ ազգի հարատևման պատգամն էր ավետում` Զորիկ Գևորգյանի և բազում նահատակների անմահ անուններով:
Նատաշա Պողոսյան

Այսօր Ուսուցչի օրն է

Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում

Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին

Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը

Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից

Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին

Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան

«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»

Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...

Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...

Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու

Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...

«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»

Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում

Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին

Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս

Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված

Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...

Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից

ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է

Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...

ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»

Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»







