USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հրանտ Թոխատյան. «Եթե մարդիկ իրենց ձայները չծախեն, ոչ ոք ոչինչ չի կարող անել» Hraparak
2017-02-24 01:27:00
Տպել Տպել

2016թ. սեպտեմբերի 21-ին սփյուռքահայ եւ հայաստանաբնակ մի շարք գործիչներ սկիզբ դրեցին «Արդարություն Հայաստանում» քարոզարշավին, որի նպատակն է նպաստել Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների կայացմանը եւ ժողովրդավարության ամրապնդմանը։

Նախաձեռնությանը, Սերժ Թանկյանից բացի, միացել են նաեւ սփյուռքահայ ճանաչված դեմքեր՝ ռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Ռոբերտ Գեդիկյանը, Էրիկ Նազարյանը, դերասաններ Սերժ Ավեդիկյանը, Արսինե Խանջյանը, Վահե Բերբերյանը, գրող Քրիս Բոջալյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ինչպես նաեւ դերասան Հրանտ Թոխատյանը:

– Ի՞նչ եք կարծում՝ անկախ դիտորդների միջոցով որքանով հնարավոր կլինի վերահսկել ընտրական պրոցեսը եւ բացառել կեղծիքները, հատկապես որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը շեշտադրումը դրել է հենց դիտորդական առաքելության վրա։

– Գիտեք, եթե մարդիկ իրենց ձայները չծախեն ու ոչ թե բոյկոտեն ընտրությունները, այլ գնան՝ իրենց ձայնին տեր կանգնեն, ոչ ոք ոչինչ չի կարող անել։ Հիմա ամեն ինչ կախված է բոլորիցս, եւ այստեղ արդեն շատ դժվար է ասել… բնականաբար, ընտրակաշառքներ ինչ-որ մարդիկ ուզենալու են բաժանել, ու, ցավոք սրտի, էլի լինելու են մարդիկ, ովքեր վերցնելու են, եւ դա արդեն ամեն ինչ խախտելու է։

– Այս ընտրությունները, շատերի գնահատմամբ՝ վճռորոշ են նաեւ նրանով, որ ընտրական համակարգ է փոխվել, Դուք այս ընտրություններն ինչ-որ ձեւով կառանձնացնե՞ք, թե՞ հերթական ընտրություններից մեկն է, որտեղ մեր ձայներին պետք է տեր կանգնենք։

– Վատը նա է, որ ինքը կարող է լինի շատ կարեւոր ընտրություն, եզակիներից մեկը, սկսած ամենաառաջին ընտրություններից, երբ մենք անցկացրինք անկախության քվե եւ ընտրեցինք մեր առաջին նախագահին, դրանից հետո ամեն ինչ խախտվեց մինչ այսօր։ Սա շատ կարեւոր ընտրություններ կարող են լինել, բայց եթե հանկարծ մենք փորձենք նորից ձայն ծախել, սրա-նրա հետ պայմանավորվել, էլի քավոր-սանիկություն խաղալ, ցավոք սրտի, կդառնա հերթական որեւէ ընտրություն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում;

Այս նյութը դիտել են - 22763 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook