USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գլենդելահայության խնդիրների լուծման բանալին Զարեհ Սինանյանի ձեռքում է...
2017-04-03 18:20:00
Տպել Տպել
2017-ի ապրիլ ամիսը  ընտրական ամիս է  ոչ միայն Հայաստանում,  այլև՝ հայաշատ Գլենդելում ,  ուր առաջիկայում սպասվում են քաղաքային խորհրդի ընտրություններ՝ մի իրադարձություն, որն  իր նշանակությամբ խիստ կարևոր նշանակություն ունի ողջ քաղաքի,  հատկապես՝  գլենդելահայության  համար :
Առաջադրված թեկնածուներից մեկն էլ գլենդելահայության շրջանում հեղինակություն վայելող , նախկինում քաղաքապետ աշխատած ու Գլենդելի շենացման գործում անգնահատելի լումա ներդրած, ծննունդով Երևանից՝  Զարեհ Սինանյանն է , ում որոշումը, վերընտրվելու  քաղաքային խորհրդի ընտրություններին,  պետք է նկատել ,  չափազանց    մեծ ոգևորությամբ է ընդունվել տեղի հայության կողմից : 
Թե ինչով է պայմանավորված հատկապես հայության շրջանում Զարեհ Սինանյանի  հեղինակությունն ,  այնքան էլ դժվար չէ պարզել: 
Այդ անելու համար հարկավոր է ընդամենն անդրադարձ կատարել նրա՝  Գլենդելի քաղաքապետ եղած տարիներին նրա կատարած աշխատանքը, որն ակնառու է:  
Զ. Սինանյանին ,  արդարև , պետք է համարել այս հայաշատ քաղաքի լավագույն քաղաքապետերից մեկը՝ երբևէ պաշտոնավարած : 
 Նրա աշխատանքային կարիերայի այս շրջանն աչքի է ընկել բացառիկ ակտիվությամբ ,  արդյունավետությամբ ,  քաղաքին հուզող    խնդիրների ամենալայն շրջանակների նկատմամբ դրսևորած կոմպետենտությամբ, և,  որ ամենակարևորն է,  բացառիկ հայանպաստ գործունեությամբ:
Սինանյանի որոշումն՝ այս անգամ ևս մտնելու  քաղաքական պայքարի բովի մեջ ,  ամենևին էլ , պետք է նկատել ,  ինքնանպատակ չէ: 
Քաղաքապետ աշխատած տարիներին քաղաքի բնակիչների առջև կուտակված խնդիրները գտել են իրենց լուծումները, բայց դրա հետ  մեկտեղ Գլենդել քաղաքը օրեցոր իր բնակիչների թվով մեծ աճ է գրանցում, որն էլ իր հերթին նորանոր խնդիրներ է ստեղծում տեղի բնակչության համար:
 Զարեհ Սինանյանի գործունեությունը միտված է լինելու օրեցոր  աճող քաղաքի  բարելավմանն, ինչպես նաև առաջնային սոցիալական խնդիրների լուծմանն ու առաջընթացը բոլորի համար տեսանելի դարձնելը:
Ինչ վերաբերում է քաղաքի հայ համայնքին հուզող խնդիրներին ,  ապա պետք է նկատել , որ Սինանյանից առավել քաջատեղյակ մեկին գտնելն այսօր , ուղղակի ,  անհնար է:  
Նա լիակատարորեն տիրապետում է համայնքին հուզող խնդիրները՝  շատ լավ պատկերացնելով դրանց լուծման մեխանիզմները :
Առաջին հարցը , որ այսօր ծառացած է տեղի բնակչության համար, բնակարանների թանկացման, փոքր և միջին բիզնեսի զարգացման, սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանների ապահովման, կոմունալ վարձերի նվազեցման, ինչպես նաև  քաղաքի կանաչապատման խնդիրն է: 
Այդ խնդիրների հետ մեկտեղ այսօր ծառացած է Հայկական Սփյուռքի՝ հատկապես գլենդելաբնակ հայության առաջ ,  Հայաստան - Սփյուռք կապերում առկա վիհն է :
Ակնհայտ է ,  որ Հայրենիք - Սփյուռք կապերի սերտացման հարցում ոչ ոք այնքան կոմպետենտ չի կարող համարվել ,  որքան Զարեհ Սինանյանը: 
 Լինելով ծննունդով երևանցի ,  բայց կյանքի մեծ մասն ապրելով ԱՄՆ - ում՝  ստանալով իրավաբանի մասնագիտություն, լինելով արժանապատիվ ընտանիքի զավակ,  Սինանյանն  մարմնավորում է Հայաստան - Սփյուռք կապը՝ փայլուն կերպով տիրապետելու խնդրին: 
Հիշեցնենք, որ նա  տարիներով և մինչ այսօր մեծ աշխատանք է կատարել Հայ Դատի՝ Հայոց Մեծ Ցեղասպանության ճանաչման գործընթացում: 
Նշենք, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանն բոլորին հայտնի է նաև իր  հայրենասիրությամբ : 
Հիշենք 2015 թվականին,  երբ նա արձակուրդում էր և ընտանիքով գտնվում էր Հայաստանում, այդ ժամանակ տեղի էր ունենում «Էլեկտրիկ Երևան» շարժման հանրահավաքները, որտեղ Զարեհը մասնակցում էր, իբրև սովորական մի հայ, ոչ որպես քաղաքային իշխանություն ներկայացնող անձ, ով մտահոգ է Մայր Հայրենիքում կատարվող քաղաքական բոլոր իրադարձություններին: 
Անկասկած է ,  որ կարևորագույն խնդիրներից մեկն էլ    ԱՄՆ - ում հայապահպանության հարցն է :  Տեղի հայությունը , շարունակաբար ենթակա լինելով    օտար ազդեցության, կամա - ակամա,  տարիների ընթացքում, ստիպված է լինում բախվել սեփական ինքնության պահպանման խնդրին՝ խնդիր ,  որը ոչ միշտ է հաջողվում հաղթահարել :  
Պետք է նկատել ,  որ այստեղ ևս հսկայական անելիքներ կան՝ Լոս Անջելեսի հայությանը սեփական արմատներին    մոտեցնելու,Հայաստանը համայն հայության    կենտրոն դարձնելու համար: 
Այս խնդրի լուծմանը հասնելու ճանապարհին Սինանյանը մեծապես կարևորում է Հայաստանի կյանքում սփյուռքի դերի մեծացումը : Սփյուռքահայը նույնպես պետք է ներգարվված լինի Հայաստանի կյանքում ու դիտարկվի ոչ թե ֆինանսական  «սուբյեկտ» ,  այլ՝ Հայաստանի լիարժեք մասնիկ:
Զարեհ Սինանյանը փայլուն կերպով պատկերացնում է դրան  հասնելու ճանապարհն ու ունի դրա իրական բանաձևը :
Անկասկած, բազմաթիվ են խնդիրները, որոնք, այսօր, մտահոգում են Գլենդել քաղաքի բնակչությանը,  բայց որևիցե խնդիր երբեք սարսափելի չի լինում, եթե առկա է դրա լուծման բանալին, եթե ճշգրտորեն բանաձևված են լուծումներն ու կա կամք՝ բարիերները  հաղթահարելու: 
Գլենդելահայությունը համոզված է, որ այդ բանալին հենց Զարեհ Սինանյանի ձեռքում է, և ապրիլի 4-ին նրանք ակտիվ կմասնակցեն ընտրություններին և իրենց ձայնը կտան , ինչպես իրենք են ասում՝ «մեր Զարեհին»:
Զարեհ Սինանյանի  Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ վերընտրվելու հաղթանակը հսկայական առաջընթաց քայլ կլինի քաղաքի խնդիրների լուծման ճանապարհին:
Սա` աներկբա է: 
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 41261 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook