- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Թիվ 4 ընտրատարածքում ԵԼՔ դաշինքի ռեյտինգային թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ տեսանյութ էր հրապարակել՝ մեղադրանքներ հնչեցնելով ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանի հասցեին:
Վերջինս մասնավորապես համեմատություն էր կատարել նրա եւ Գորբաչովի միջեւ, ապա ցույց տվել Երևան-Աշտարակ ճանապարհին գտնվող կիսավարտ մի կամուրջ, որն իր գնահատմամբ` Հյուսիս-հարավ ծրագրի թերացումն է եղել:
Ն. Փաշինյանի դիտարկումների վերաբերյալ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։
-Անկեղծ ասած, վերջին ժամանակաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթներին լուրջ չէի վերաբերում, որովհետև լավ ճանաչելով նրան` հասկանում էի, որ զբաղված է պոպուլիզմով եւ իր նախընտրական արշավով, ժամանակին իմ աշխատասենյակ էլ էր գալիս-գնում, ես գիտեմ`նա ինչ է մտածում:
Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները ոչ միայն հերթական շանտաժն են, այլ վարկաբեկում են բոլորիս՝ հանուն իր անձնական շահերի: Անդրադառնամ նրա` «Մոսկվա» կինոթատրոնի առջև հնչեցրած ելույթին, երբ, չգիտես ինչու, ապրիլի 2-ի տանկերի չաշխատելու` իր բառերով ասած` «խոդի չընկնելու» մեղքն էլ է դնում Հակոբ Բեգլարյանի վրա, թե` որովհետև Բեգլարյանի եղբայրը ղեկավարել է այն հիմնարկը, որը իբր կատարել է պաշտպանության կարիքների համար գնումներ: Իրականում պաշտպանության կարիքների համար ձեռք բերվող ապրանքներին, ծառայություններին և աշխատանքներին, Գնումների գործակալությունը, որի ղեկավարն էր Հակոբ Բեգլարյանը, ստեղծման պահից սկսած որևէ կերպ չի առնչվել դրան։
Դրանք դասվել են որպես գաղտնի գնումներ և կատարվել են բացառապես պաշտպանության նախարարության կողմից` գաղտնի ընթացակարգերով: Իսկ 2011 թվականից սկսած Գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ը, ՀՀ օրենսդրության համաձայն` ընդհանրապես գնումներով չի զբաղվել: Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենից տեղյակ չէ, պարզապես անազնիվ կերպով փորձում է խաբել հասարակությանը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կիսացինիկ հայտարարություններին և գորբաչովյան անեկդոտներ հիշելուն` կապված կամուրջների հետ, ասեմ, որ պետք է նախ տեղյակ լինել կատարված աշխատանքից և կարողանալ իրականությունը ճիշտ ներկայացնել:
-Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի այդ հատվածի բացումն անձամբ ՀՀ նախագահն է իրականացրել. ինչպե՞ս ստացվեց, որ այնտեղ կիսակառույց կամուրջ կա:
– Հյուսիս-հարավ ծրագրով այդ կամուրջների շինարարությունը սկսվել է ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` ի շահ տեղի բնակչության: Այո, մենք ավարտել ենք Հյուսիս-հարավ ճանապարհի այդ հատվածի շինարարությունը, որի բացմանը ներկա է եղել Հանրապետության Նախագահը: Ու հենց այդ օրը տեղի բնակչության ներկայացուցիչները`մարզպետի հետ միասին, խնդրեցին Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, որ այդ ճանապարհի վրա ունենանք լրացուցիչ ևս մի քանի կամուրջներ, ինչը նախատեսված չէր միջազգային ճանապարհաշինական նորմերով:
Այսինքն` նշված աշխատանքները կապ չունեն հիմնական ճանապարհի ավարտված շինարարական աշխատանքների հետ: Այն արվում է տեղի բնակչության համար ճանապարհը հարմարավետ ու առավել անվտանգ դարձնելու, ինչպես նաև գյուղատնտեսական և միջհամայնքային առավել հարմար կապի ապահովման համար։ Եվ քանի որ մրցույթների արդյունքերով ունեինք տնտեսված գումարներ, դրանց հաշվին պատվիրվեցին 2 նոր կամուրջներ, և վերակառուցվում են նշված հատվածի թվով վեց առկա վերգետնյա անցումները:
– Կարծում եք` Նիկոլ Փաշինյանը նպատակաուղղվա՞ծ է փորձում վարկաբեկել Ձեզ` հաշվի առնելով նախընտրական քարոզարշավն ու այն, որ Ձեր եղբայրը նույնպես առաջադրված է այն ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն է առաջադրել նաև Փաշինյանը:
– Առհասարակ, դատապարտելի են կաշառվածությունը, խարդախությունը` բոլոր թևերում, բայց մեր ժողովուրդն ինձ հետ կհամաձայնի, որ առավել դատապարտելի է օպոզիցիայի կաշառվելն ու խարդախությունը: Իսկ Նիկոլ Փաշինյանին հարց տվե՞լ եք, թե ինչու հայտնվեց Կենտրոնն ընդգրկող թիվ 4-րդ ընտրատարածքում, չէ որ նա պետք է Մալաթիա-Սեբաստիայում առաջադրվեր: Այստեղ է առաջադրել իր թեկնածությունը, որ ապրիլյան պատերազմի տանկերի «խոդ չընկնելու» մեղքը դնի Գագիկ Բեգլարյանի եղբո՞ր վրա: Հետաքրքիր է, թե ինչ են խոստացել մեր Նիկոլ Փաշինյանին դրա համար:
Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն այնքան չի ուզում ինքն ընտրվի, ինչքան Հակոբ Բեգլարյանը չընտրվի: Էլի եմ ասում`ամենավատն այն է, երբ օպոզիցիան, որի հետ ժողովրդի որոշ շրջանակ հույսեր է կապում, զբաղված է միայն շանտաժով, կեղծիքով եւ կոնկրետ անձերի վարկաբեկումով: Ընդ որում` այն մարդկանց, ովքեր մեր երկրի, մեր ժողովրդի համար բավական շատ բան են արել և միշտ եղել են ժողովրդի կողքին։ Այս կարգի շանտաժներով, սոցցանցերում ցեխ շպրտելով` Նիկոլ Փաշինյանը չի կարող վարկաբեկել Բեգլարյաններին:
Նիկոլ Փաշինյանը եթե ասելիք ունի` թող զբաղվի իր քարոզարշավով, եթե ծրագրեր ունի` ներկայացնի դրանք։ Ժողովուրդն իր գնահատականը կտա։ Համարում եմ, որ մենք Հյուսիս-հարավում լավ գործ ենք արել։ Որ այն Հայաստանի Հանրապետության վերջին ժամանակների ամենահեռանկարային ճանապարհաշինական ծրագիրն է։ Հյուսիս-հարավ ծրագրով իրականացված աշխատանքները կատարվել են ճանապարհաշինական ժամանակակից բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան, խստորեն վերահսկվող որակական, ժամանակային և ֆինանսական կարգապահությամբ։ Բավականին բարձր որակ ենք ստացել եւ մեծ տնտեսումներ ենք իրականացրել` հօգուտ պետական բյուջեի, եւ այսօր էլ այդ շինարարությունն ընթանում է` ժողովրդի համար: Առնվազն ծիծաղելի է, երբ Նիկոլ Փաշինյանը գնում է, վերանորոգման պրոցեսում գտնվող կամուրջի կողքին նկարվում և «փիառվում»: Կարծում եմ, եթե նա մտնի հենց այդ կառուցվող կամրջի մոտակայքի գյուղերը` ընտրաձայների համար, հաջողություն չի ունենա։ Գյուղացիներն այդ կամրջի հետ կապված հեգնանքի համար իր հետ շատ կոշտ կխոսեն` եթե չասեմ ավելին: Ես միշտ կողմնակից եմ եղել` վատը քննադատե´ք, բայց լավ գործը մի´ արատավորեք: Զրուցեց Տաթև Հարությունյանը
armlur.am
Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »
Եթե ես լինեի Արցախի նախագահը
Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ
Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli
Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը
Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in
Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli
Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»
Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ
ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»
Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»
Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը
Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes
Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir
Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին
Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir
Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak
Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»
Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook
Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»
«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան
Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»
Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes