- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Վերջապես «Մանկավարժի օրագիրը» սկսեց հասանելի դառնալ ընթերցողներին: Այսօր ես այն նվիրում էի ուսուցիչներին, շուտով աշակերտներն էլ կստանան այդ գրքից, կնվիրեմ նրանց, ովքեր, կհասկանան այդ գիրքն ստեղծելու իմ անցնելիք ճանապարհի դառնությունները, որ հանգիստ չի եղել և ոչ էլ առանց հոգու պոռթկումների: Ամեն օրվա իրադարձություն, որ արձանագրել եմ, հոգու ալեվետություն եմ ապրել, երբեմն՝ ուրախությամբ, երբեմն՝ թախծի շղարշով, երբեմն՝ առերեսված ժպիտներով, գուցե և՝ անհանգիստ տվայտանքներով, որ մտել է իմ մեկուսացած բնակարանի ներսը, ու տողերը շարվել են դողացող ձեռքերով, որպեսզի գիր դառնան, պատմություն, մանկավարժի ու աշակերտի նրբին հարաբերության արտահայտություն:
Այս օրերին ես նույնպես թերթում եմ այն, ինձ թվում է առաջին անգամ եմ ընթերցում ամեն մի նյութ, որ օրվա ապրումի հոգու խմորում է, նույնիսկ ցավոտ հնչող տողերի արանքում արցունքներիս արտացոլանքն եմ տեսնում, որ շարվել են բառերը համակարգչի ստեղնաշարին թափվող կաթիլներին միախառնված: Ոչ ոք չի իմացել, որ այս դեռահասներին առնչվող ամեն մի ապրում իմ անձնականն է դարձել, միահյուսվել է այն իմ հոգու հույզերին, ու շարվել են տողերը, որ հետո սերունդներին տեսանելի դառնան մեր անցած օրերի ապրումները, որ փայլատակել են լավ օրերի երազանքներով, առ հայրենին ունեցած մեծագույն սիրով:
Կյանքից անժամանակ հեռացած շրջանավարտներ կան այդ գրքում, որոնց մասին գրածս տողերը հոգուցս բխած հույզերից են ծնվել: Ապրիլյան պատերազմական օրերի սարսափներ կան, մարդկային կորուստներ, ճչացող ավերակներ, հրետակոծությունից նկուղներում պատսպարված կամ տարհանված մարդու հոգու աղաղակ, առ Աստված ուղղված աղերսանքներ կան, խաղաղ կյանքի երազանքներ:
Ստեղծվել է գիրք, իսկ այն արարելու ճանապարհին ես մոռացել եմ իմ անձնականը, որ դարձել է ընդհանրական, իմ գիշերն ու ցերեկը այս ճանապարհին իրար են խառնվել, բայց նորից զգաստացել եմ ամեն մի լուսաբացի, որ թարմ զգացողությամբ դպրոց մտնեմ: Քողարկել եմ իմ հոգնածությունը, որ անքնությամբ էր ցողված, աչքերիս տեսանելիության կորուստով, ժպտացել եմ դեռահասներին, որ երբեմն լացելու և թեթևանալու մեծագույն ցանկությունն էր հոգումս ցնծում:
Սահուն չէր իմ անցնելիք ճանապարհը, որ երբեմն քարկոծվում էի քողարկված տեսքով, երբեմն անհոգի կին էի ոմանց համար, որ շարում եմ տողերը այսպես «անգթաբար»: Հավատ էի փռում իմ շուրջը, բայց անհավատ էի դառնում ոմանց համար, լույս էի փռում այս դեռահասների հոգում, բայց անգետ էի դառնում, երբ խավարի մեջ էլ լույսի շողեր էի տեսնում: Գրածս տողերն անհարկի զրպարտվող կայքում էին տեղադրվում, որ ցավոտ էի տանում, հեռավոր ափերում արարող հայության հետ էի՝ հայրենաբաղձության կարոտով տարված:
Այսօր գիրքը ձեռքից ձեռք էր անցնում, մեծից փոքր թերթում էին այն անհագուրդ հետաքրքրությամբ: Հասկանում էի, որ գիրքն այս ընթերցող ունի, բայց նաև սահմանափակ այս հրատարակությամբ հնարավոր չէ բոլորին նվիրել: Դասարանից դասարան մտնող ուսուցչուհուս ուղղված բազում հայացքներ կային, մեծարանքի խոսքեր, որ ջերմությամբ էին ողողված, շնորհավորանքի ու շնորհակալական խոսքերով: Սիրտս բերկրանք է ապրում, որ գիրք է ծնվել, բայց մի ներքին ալեբախություն հոգուս մեջ երբեմն իրեն զգացնել է տալիս, որ սիրով ծնված այս գիրքը հույզերով է շաղախված:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»