- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Երբեմն ես մտերմորեն զրուցում եմ իմ աշակերտների հետ: Որքա~ն կարևոր են այդ զրույցները, որ մտերմացնում են մեզ: Ոմանք կասեն՝ բա ուսումնական ծրագի՞րը: Ո՞վ է ասում, որ պետք է կառչենք այդ ուսումնական ծրագրից, երբ նախատեսված դասանյութը կարող եմ զուգահեռել մեր անցած ու նոր օրերի ապրումներին, որ 92-ի պատերազմ ենք տեսել, արտագաղթել, բայց եկել, արարել ենք ու ապրիլյան պատերազմով կոփվել, տարհանման կսկիծ ապրել, նորից վերադարձել: Ու երբեմն իմ աշակերտները դառնում են օրվա «հերոսները», ովքեր պատերազմի ականատես են, բայց գերադասում են այստեղ ապրել, քան մեկ ուրիշ երկրում:
11-րդ ա դասարանի աշակերտուհի Անի Նավթալյանի տողերն եմ ընթերցում: Շատ-շատերին տեսանելի դարձրի նրա մտքերը՝ հավատացած, որ տարիներ էլ անցնեն, նա կվերադառնա՝ նվիրվելու հայրենիքի շենացման գործին:
«Ծնվածս օրվանից բազմաթիվ թելերով կապված եմ Արցախի հետ: Ինչպե՞ս կարող եմ հեռանալ այն վայրից, որտեղ ծնվել, մեծացել եմ, որտեղ սկսել եմ առաջին քայլերս, որտեղ լսվել է իմ առաջին ճիչը, որտեղ ունեցել եմ լավ ու վատ օրեր, որտեղ ունեմ իմ շրջապատը, ընկերներին և, վերջապես, որտեղ գտնվում է իմ հայրենի տունը։ Ինչպե՞ս թողնեմ իմ Արցախը, իմ տունը, հիշողություններս ու հեռանամ։
Ապրում եմ Մարտակերտում: Այն այսօր կանգուն է, որովհետև մեր քաջարի մարտիկներն իրենց կյանքի գնով պաշտպանեցին այն։ Ապրիլյան օրեր եմ տեսել և պատերազմի շունչը մինչ օրս էլ զգում եմ: Բայց երբեք չեմ մոլորվել, չեմ մտածել հայրենիքս թողնելու և օտարության մեջ ապրելու մասին:
Ամառային արձակուրդներին ծնողներիս հետ մեկնեցի օտար երկիր՝ հանգստանալու: Դժվարանում եմ ասել՝ գո՞հ եմ եղել, թե՞ դժգոհ։ Ուրախացա, որ տեսա հարազատներիս, ովքեր շատ վաղուց լքել էին հայրենի հողը։ Նրանց հետ Արցախի մասին զրուցելիս փորձում էի հասկանալ, թե ինչպես են ապրում այդ օտար միջավայրում: Բայց շատերի մոտ զղջում չտեսա։ Նրանք գոհ էին իրենց կյանքից և ցանկություն չունեին հայրենիք վերադառնալու։
Իսկ ես ինչպե՞ս եմ պատկերացնում օտարությունը: Նոր կյանք, նոր շրջապատ, նոր մարդիկ, անսովոր ու անորոշ աղմուկ, մեծ շինություններ... և օտար լեզու: Կարծես թերթում եմ էջը և ամեն ինչ սկսում նոր էջից: Թերթել, իհարկե, կարող եմ, բայց չեմ կարող թերթածս էջը պոկել ու դեն նետել: Այն իմ սրտում է, իմ մտքում, իմ հոգում:
Ինչպե՞ս կարող եմ մոռանալ հայրենիքիս կանաչապատ դաշտերը, փարթամ ծառերը, անուշաբույր ծաղիկները, թռչունների դայլայլը... Ինչպե՞ս մոռանամ իմ քաղաքի քարերն ու ավերակները: Եվ ամենակարևորը` ինչպե՞ս մոռանամ իմ մայրենին: Ինչպե՞ս...
Քայլելով մեծ քաղաքների շքեղ փողոցներով՝ ես ավելի ու ավելի էի կարոտում իմ հայրենիքը` իմ հարազատ Մարտակերտը։ Չեմ կարող ապրել հեռու եզերքում, իմ հողից հեռու, օջախից հեռու, երբ միտքս ինձ հետ չի լինի, այլ՝ այնտեղ, որտեղից հեռացել եմ՝ թողնելով հիշողություններ: Այդ դեպքում երբեք չեմ կարող կյանքս լիարժեք համարել, երբ օտար քաղաքում մտքերով հայրենիքում կլինեմ:
Չեմ մոռանա երբեք այն ապրումները, որ ունեցա ես, երբ վերադառնում էի հայրենիք: Այդ պահի իմ զգացողությունն ուղղակի աննկարագրելի էր, երբ մտա Մարտակերտ: Կարծես հարյուր տարի էր անցել, ինչ հեռացել էի։ Այդ օրը հասկացա, որ չեմ կարող ապրել մեկ ուրիշ երկրում: Հասկացա նաև, որ իմ հայրենի քարը, նույնիսկ այն ավերակները շատ ավելին արժեն, քան մեծ քաղաքների շքեղ շինությունները:
Իսկ հիմա ուսուցչուհուս հարցին, թե որտեղ եմ ինձ տեսնում ապագայում, չեմ կարողանում հստակ պատասխանել, քանի որ այն այդքան էլ ինձանից կախված չէ։ Մի բան պարզ է, որ ես էլ շատերի նման ժամանակավորապես կլքեմ հայրենի քաղաքս` ուսում ստանալու նպատակով։ Իսկ հետո կվերադառնամ` հայրենի հողում ապրելու, գիտելիքներս այստեղ օգտագործելու նպատակով: Կաշխատեմ այստեղ և ամեն կերպ կփորձեմ հայրենիքիս շենացման գործում ինչ-որ ներդրում ունենալ»:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»