- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ինչպես հայտնի է , համահայկական ընդվզման իրազեկման այցի շրջանակներում « Երկիր ծիրանի » կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն ԱՄՆ - ում է գտնվում :
Պետք է նկատել , որ քաղաքական գործչի այցը հայաշատ Լոս Անջելես բավական ջերմորեն է ընդունվել տեղի հայության կողմից: Այն գաղափարները , որոնք Փոստանջանը հնչեցրել է այստեղ , լիովին համապատասխանում են այն տրամադրություններին , որոնք իշխող են տեղի հայության բավական լայն շրջանակներում :
Տեղեկացնենք , որ Զարուհի Փոստանջյանը Գլենդելի քաղաքային գրադարանում հայկական համայնքի հետ ունեցած իր հանդիպմանը , որը բավական ջերմորեն ընդունվեց մասնակիցների կողմից , արծարծեց այն կարևորագույն հարցերի շարքը , որոնք այսօր փոթորկում են թե՛ դրսի , թե հայաստանաբնակ հայերի սրտերը. Հայաստանում ժողովրդավարական արժեքների ոտնահարում , դեմոկրատական ինստիտուտների ձևականություն , արտագաղթ , սոցիալական անարդարութուն : Ահա այն խնդիրների ու թեմաների ոչ լրիվ շարքը , որոնց շուրջ Փոստանջյանը մտերմիկ զրույց էր ծավալել գրադարան եկած մարդկանց հետ :
Իր խոսքում կարևորելով համայն հայության ներուժի օգտագործումը ` Փոստանջայնն իր խոսքն , ըստ էության , կառուցում էր մեկ հիմնական գաղափարի վրա ` Հայաստանի ` որպես համայն հայության հայրենիքի հզորացման ` նախևառաջ այդ հայրենիքն իրենց սրտերում կրող հայության ջանքերի շնորհիվ ` գաղափար , առանց որի , Փոստանջյանի համոզմամբ, անհնար է լինելու կառուցել Հայաստանի վաղվա պայծառ օրը :
Նրա կոչը մեկն էր ` չբավարարվել դիտորդի կարգավիճակով ու ակտիվորեն մասնակից դառնալ հայրենիքի առաջ կանգնած սպառնալիքների կանխման , դրանց չեզոքացման գործին:
Նշենք , որ հանդիպումն անցավ անչափ ջերմ մթնոլորտում ու հավաքվածների հիացմունքը հնարավոր չէր չնկատել՝ գովեստի խոսքեր , հիացմունք արտահայտող բառեր՝ որքան ասես :
Մի խոսքով ` ակնհայտ էր , որ Զարուհի Փոստանջյանի այցը լոսանջելեսահայությանն իսկապես պահանջված է :
Ինչ վերաբերում է Գլենդել քաղաքի քաղաքապետարանի և Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիաներին , ապա պետք է նշել , որ դրանք բավական մարդաշատ էին : Ակցիայի շրջանակներում Հայաստանի հյուպատոսությանը հանձնվեց պահանջագիր - նամակ :
Տարբեր կետերից բաղկացած պահանջագրում տեղ էին գտել ՀՀ Ազգային ժողովի լուծարման , կառավարության ցրման մասին դրույթներ , ինչպես նաև պահանջ կար հնարավորություն տալու սփյուռքահայերին ընտրելու ու ընտրվելու , Հայաստանում պատասխանատու ղեկավար պաշտոններ զբաղեցնելու և այլն :
Պետք է նկատենք , որ բացի այս ամենը ` Զարուհի Փոստանջյանն ԱՄՆ կատարած իր այցի շրջանակերում հյուրընկալվեց AMGA և AABC հեռուստաընկերություններին ` իր հարցազրուցներում խոսելով ներկայում Հայաստանին հուզող ամենահրատապ թեմաների վերաբերյալ , կարևորելով Սփյուռքի դերակատարությունը հայրենիքի շենացման գործում:
Ի դեպ ` պետք է ասենք , որ այդ հաղորդումների ընթացքում նույնպես մեծապես զգացվում էր հայ համայնքի ջերմ վերաբերմունքը Զարուհու նկատմամբ՝ չդադարող զանգեր եթերում , երախտագիտության խոսքեր , Զարուհու հետ ճանապարհ անցնելու պատրաստակամության մասին հավաստիացումներ :
Նշենք, որ Զ. Փոստանջյանի բոլոր հանդիպումներին նրա կողքին է միշտ եղել « Երկիր ծիրանի » կուսակցության փոխնախագահ՝ Կարապետ Աղաջանյանը:
Թե ինչ հաջողություն կունենա Զարուհի Փոստանջյանի աննախադեպ ձեռնարկը , թերևս , միայն ժամանակը կարող է ցույց տալ :
Ակնհայտ է , սակայն , որ հատկապես ԱՄՆ հայ համանքի կողմից նրան գրկաբաց ընդունելը խոսում է ոչ միայն Փոստանջյանի հանդեպ մարդկանց ունեցած ջերմ զգացմունքների , այլև այն բոլոր խնդիրների հրատապության մասին , որոնք այսօր ծառացած են Հայաստանի առաջ :
Սփյուռքը ցանկանում է իր ամենաակտիվ մասնակցությունը բերել Հայաստանի կայացման գործին ու ուղիներ է փնտրում իր այդ ցանկությունը կյանքի կոչելու համար :
Գայանե Մանուկյան
Տեսանյութը՝ AMGA հեռուստաընկերության

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...

Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին

Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին

ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը


