- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2024-12-25 23:42:00Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2024-12-20 15:07:00Փնտրվում է նոստրադամուս
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Իմ դասղեկական 9-րդ ա դասարան փոխադրված աշակերտների ու նրանց ծնողների հետ դեպի Դադիվանք էքսկուրսիա գնալու ցանկությունը մեծ էր, բայց անբարենպաստ եղանակը՝ անձրևն ու քամին, սառը օդը մի պահ մեզ հասցրին տրամադրության անկման, չնայած աշակերտներն ավելի հաստատակամ էին, որ ինչ էլ լինի, պետք է գնան այդ վանական համալիրը տեսնելու:
Զարմանալի, նաև հիացնող էր երևույթը, որ ի տարբերություն Մարտակերտում տեղացող անձրևի՝ այնտեղ ավելի բարենպաստ էր եղանակը, միայն կեսօրից հետո սկսեց անձրևել: Դեռ կեսճանապարհին երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար, մեզ ուղեկցում էին նրանց ոգևորիչ երգերը, անգամ վերջերս լայն տարածում ստացած «Քայլ արա՛» երգն արձագանք էր տալիս ավտոբուսի ներսում՝ Քա՛յլ արա՝ ձեռքդ վերև, Բռու՛նցք արա՝ դուխով, Մենք ենք տերը մեր երկրի, Հայե՛ր ջան դուխով... Ինձ համար էլ նորություն էր. ե՞րբ էին սովորել այս երգը, որ առաջին անգամ էի լսում նրանցից:
Անցած տարի ուսուցիչներով այցելել էինք Դադիվանք, այստեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում: Այս անգամ վանքի համալիրը նկատելի էր բավականին վերանորոգված տեսքով, չնայած կողքին թափված շինանյութերից հասկանալի էր, որ դեռ չեն ավարտվել այդ աշխատանքները:
Անձրևոտ եղանակին մի նոր հետաքրքրություն էր ներկայացնում վանքը, որ շրջապատված էր բնության գեղեցկատես հրաշալիքներով, անձրևի մեղմ կաթկթոցը միախառնվել էր երեխաների հրճվալից ձայներին, և ամեն ոք ձգտում էր այս հրաշափառ վայրում, վանքի սրբասուրբ պատերի կողքին հավերժացնել պահը...
Հանդիպեցինք վանք այցելած մեկ այլ խմբի. Հայաստանից եկած ուսուցիչներ էին, որ Արցախ էին եկել՝ տեսնելու վանքը, շրջապատի անձեռակերտ հրաշալիքները: Վանքի պատերի ներսում ակնածանքով ու խոնարհումով մոմեր վառեցինք՝ առ Աստված մեր ցանկություններն ու աղոթքները մրմնջալով:
Վանքից ոչ շատ հեռու՝ բնության գրկում, փակ տաղավար կար, որտեղ անցկացրինք օրվա երկրորդ մասը՝ սեղանների շուրջ, երգ ու պարով, ասմունքով ու կատակներով: Զարմանալի ոչինչ չկար, երբ ամեն տարի տեսնում եմ իմ աշակերտների ծնողների ակտիվ մասնակցությունը նման միջոցառումներին՝ նրանց իսկ նախաձեռնությամբ: Ծնողական կոմիտեի նախագահ Նոնա Հայրապետյանի կազմակերպչական ջիղը միշտ էլ հիացրել է մեզ, որ ուղեկցվում է նրա ուրախ, կենսախինդ բնավորությանը, այն փոխանցում բոլորիս: Միշտ էլ շնորհակալական զգացումն առկա է առավելապես այն ծնողների հանդեպ, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցում են այսպիսի էքսկուրսիաների բարձր մակարդակով անցկացմանը: Նմանապես գոհունակության խոսքն անպակաս չէր՝ ծնողներից Լիլիթ Ղազարյանին ուղղված, ում միջամտությամբ լուծվել էր ավտոբուսի հարցը:
Վերադարձանք գոհ ու հիացած, անհիշելի ժամանակներից մեզ հասած կյանքի անվախճանության խորհուրդը մեր սրտերում, նաև համոզված, որ վաղուց այս գեղեցիկ բնաշխարհը դարձել է հավերժական՝ որպես հայոց աշխարհի հավիտենական կեցության չափանիշ:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»