- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Երբեմն անակնկալներ են լինում, որ զարմացնում են մեզ, և մի փոքրիկ միջադեպ առիթ է դառնում, որ մի նոր հայացքով նայես դիմացդ նստած դեռահասին: Տարիների փորձն ինձ բերել է այն համոզման, որ միշտ էլ պետք է տեսնես նրանց աշխարհը, իսկ այդ աշխարհում բազում գույներ կան` մեկը մյուսից գեղեցիկ ու տարբեր: Այսօր 11-րդ դասարանում էի, ու հանկարծ հարցրեց մեկը, ինձ ուղղված մի հարց, որից զարմացա, բայց ինչու՞ էր հարցնում նա` այն աշակերտուհին, թե արդյո՞ք ես հարազատներ ունեմ այստեղ: Խոսքը իմ հայրական տան մասին էր, իսկ այն ավերված էր Արցախյան պատերամի տարիներից: Անսովոր մի ժպիտ խաղաց դեմքիս, բայց չէի կարող անպատասխան թողնել հարցը, եթե նա համարձակություն է ունեցել իրեն տարիներ շարունակ դասավանդող ուսուցչուհուն այդպիսի հարց տալ: Հիշեցի նաև, որ օրեր առաջ աշակերտուհիներից մեկ ուրիշն էլ հարցրել էր, թե կարո՞ղ է իր ուսուցչուհին անցած իր կենսագրությունից պատմել:
Բայց ինչու՞ խուսափել նման հարցերից, ու իմ դասի մուտքն սկսվեց այսօր մի տխուր պատմությամբ, որտեղ ուսուցչուհի կար, որ բռնագաղթից հետո օտար ափերում էր, բայց հայրենի հողի կանչով տարիներ առաջ թողել էր հարազատներին հեռուներում ու իր փոքրիկ դստեր հետ վերադարձել ծննդավայր: Օտար ափերում հիմա հանգչող գերեզմաններ կան, հարազատ դեմքեր, կարոտի կանչ կա, անցյալի հուշեր…
Այսօր այդ դասարանում թախծախառն էր իմ դասը, հոգիս տխրել էր, բայց ես ժպտում էի` խոսքերս դասանյութին միախառնած: Ես անցյալում էի, նրանք չիմացան, բայց մենք մտերմացանք, մի նոր մտերմիկ հարաբերություն, որ ստեղծվեց այնքան կարճ մի քանի րոպեների մեջ տեղավորված մի փոքրիկ պատմությամբ, որ սքողված էր դեմքիս աղավաղված անհասկանալի ժպիտով:
Կարծում եմ` պետք չէ խուսափել նման հարցերից, չէ՞ որ դպրոցական կյանքը առանձնահատուկ մի աշխարհ է, գուցե և դժվար, բայց նրբություններով ու անակնկալներով, նոր բացահայտումներով հարուստ, որտեղ ամեն օր ուսուցչի և աշակերտի հարաբերություններում մի նոր դիմագիծ է ձևավորվում, որով էլ գեղեցկանում և ստեղծվում է ուսումնական մտերմիկ միջավայր:
Ես ամեն անգամ համոզվում եմ, որ մեր այդ հարաբերությունների առանցքում միշտ էլ պետք է փորձենք վեր հանել աստվածային գեղեցիկն ու կատարյալը: Այդ ճանապարհին, չգիտեմ` ինձ որքանով է հաջողվում, բայց, որպես անհատականություն, նույնիսկ լինում են պահեր, որ ցանկանում եմ գտնել սովորականի մեջ անսովոր դարձած երևույթը, որն ինձ ավելի է մոտեցնում իմ աշակերտներին:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի
անվան միջնակարգ դպրոց
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»