- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Շնորհավորում եմ 11-րդ ա դասարանի աշակերտուհի Տաթևիկ Ղահրամանյանին, ով Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված դպրոցական շարադրությունների երկրորդ մրցույթում արժանացել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպանի հատուկ մրցանակին: Ստորև ներկայացնում եմ իմ աշակերտուհու շարադրության շարունակությունը: /Սկիզբն այստեղ է՝ usarmenianews.com
«Օրենքը երբեք մեղավոր չէ և ոչ էլ՝ սխալ: Հանցավոր են օրենքը սխալ կիրառողները, օրինապահ այն մարմինները, ովքեր անձամբ են շրջանցում օրենքը։ Զաբել Եսայանի «Սիլիդարի պարտեզներ» ստեղծագործությունից սուլթանների անձեռնմխելիության մասին իմանալն ինձ համար նորություն չէր, քանի որ և՛ պատմությունից, և՛ եղեռնի մասին գրքերից կարդացել էի և այդ պատճառով էլ առաջին իսկ պահից խորշեցի նրանցից:
Ժամանակները փոխվել են, բայց դարձյալ թուրքը մնացել է նույն վայրենին, իսկ ինչու՞ պետք է զարմանամ, չէ՞ որ այդ մարդատյաց գազանները ոչ բանականություն ունեն և ոչ էլ կարող են ձեռք բերել: Մի՞թե սուլթանից տարբերվում է անմեղ հայի գլուխն անողոքաբար կտրողին հերոսի կոչում տվող ազերիների նախագահը, մարդասիրությունից խույս տվող անհումանիստ մարդը: Զինվորի թափած արյան անգամ վերջին կաթիլն էլ արդարացի է, դա հայրենիքի համար է, իսկ հայրենիքի համար արժե զոհել անձնականը, բայց անգամ գազանը, տեսնելով արյամբ շաղախված զինվորին, վնաս չէր տա... Եթե շուն լիներ նրանց փոխարեն, կհասկանար, անգամ նվնվոցով կփորձեր արթնացնել ընկածին, կլիզեր վերքերը, անհանգիստ կվնգստար, մինչդեռ թուրքը հոգի չունի, նա լկտիաբար ծաղրել գիտի ու անպատվել:
Զաբել Եսայան գրողը մտել է հոգուս մեջ, նա երանի է տալիս, որ տղա լիներ, թեկուզ չերքեզ, գող, ավազակ, ապաստաներ լեռներում, պայքարեր հանուն արդարության և ուրախությամբ մեռներ: Հայրենիքի համար մեռնելը երջանիկ մահ է: Արյունը կներծծվեր հողի մեջ, կսուզվեր երակ-երակ, կնիրհեր այնտեղ՝ տաք հողի մեջ՝ որպես անմնացորդ նվիրման խորհրդանիշ, որպես սրտաբուխ կարոտ, որպես թախիծ։
Առանց քրտինք թափելու՝ հարստություն կուտակողներ այսօր էլ կան, ովքեր չեն գիտակցում, որ երկնքում պետք է կուտակել մի ամբողջ ամբար, այլ ոչ թե երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը ոչնչացնում են: Գրողի մորաքրոջ պատմություններն այդ մասին ինձ ստիպում են մտածել, որ նրանք չվերացող ցեղատեսակներից են: Հարստանալ՝ հարստահարելով, երջանկանալ՝ դժբախտություն պատճառելով. ահա սա է նրանց կարգախոսը: Ոսկին կուրացրել էր նրանց մինչև այն աստիճան, որ անգամ հարազատ ու անծանոթ չեն տարբերում։ Իհարկե, մեր օրերում նման ճղճիմ ձևերով չեն վարվում, ավելի են մասնագիտացել անիծվածները: Ցեղատեսակը զարգացել է, կատարելագործվել։
Այս պատմության մեջ տեղեկանում եմ ոչ միայն մարդկային բռնության, այլև հոգու բռնության մասին: Աստված, կնոջը տղամարդու կողից ստեղծելով, ցանկացել է դարձնել նրան հավասար կողակից, այնինչ այն ժամանակվա պատկերացումներով կինը ոչ թե կողից, այլ՝ տղամարդու ոտքի կրունկից էր ստեղծված: Կնոջը նսեմացնելը, հպատակ դարձնելը, տարբերություն դնելը սեռերի միջև սովորական երևույթ էր: Սեռերի միջև պատնեշ դնելը սկսվում էր մանկապարտեզից, երբ անգամ դեռափթիթ մանուկները պատկերացում չունեին, որ տարբեր սեռի են պատկանում, որ անկարող են նույնիսկ միասին լիաթոք ծիծաղել...
Օսմանյան կայսրության նպատակը հայ երեխաներին խղճուկ, անպաշտպան մեծացնելն էր։ Մատղաշ ծիլերը՝ դեռ պտուղ չտված, չորացնելն էր, կայծը՝ դեռ կրակ չդարձած, հանգցնելն էր, ազատությունը՝ դեռ թև չառած, սպանելն էր... Սրտի խորին հուզմունքով ընթերցում էի տողեր և հոգու խորքում վրդովվում, հոգիս ալոկոծվում էր, մոլեգնում ցավագին: Ձեռքերս ակամա տարա դեպի երեսս և խաչակնքեցի՝ փառք տալով, որ հիմա այդպես չէ, որ մեր ազատությունը սանձված ու ճնշված չէ։ Արցախում ապրող յուրաքանչյուր մարդ առնչություն ունի զինվորի հետ: Նա զինվորի մայր է, քույր, ընկեր, միգուցե՝ սիրած աղջիկ: Ազատ մտածելու ունակությամբ, հայրենասիրական բարձր ոգով են այսօր կրթում երեխաներին, դեռ վաղ հասակից համազգեստ կրելով ՝ տոգորված են լինում զինվոր դառնալու երազանքով:
Այսօր չես կարող միայն գիտելիք ստանալու համար երեխային ուղարկել դպրոց, այսօրվա ըմբոստ հոգուն չես կարող հարմարեցնել «Տեր-Թոդիկյան» կարգերին, և պետք է աշակերտի մեջ սերմանել մի այնպիսի սեր, որ դպրոց մտնելը լոկ պարտավորություն չթվա: Մե՞նք ենք ըմբոստ, թե՞ այն ժամանակվա երեխաներն էին խեղճ, որ գլխահակ ենթարկվում էին դպրոցի աչառու կարգերին: Ի՞նչ օգուտ ուղեղ լցնելը, եթե քերթում էին միսն ու կաշին և լոկ ոսկորն էին թողնում. խելացի «կմախքներն» ինչի՞ էին հարկավոր:
Այսօր դաս չսովորելու պատճառը ոչ թե վախն ու խորշանքն է, այլ՝ անտարբերությունը։ Աշակերտների վախվորած, սարսափած դեմքերից կարելի էր անկասկած կռահել ուսուցիչների բիրտ վերաբերմունքի մասին: Մեր դպրոցները՝ համամետած նախկին դպրոցների հետ, ավելի ճիշտ կլիներ ասել՝ մանկական զնդանների հետ, իհարկե, շատ տարբեր են , սակայն այստեղ էլ ամեն ինչ կատարյալ չէ։ Ծեր, նեղսիրտ վարժուհին քանոնով հարվածում էր աշակերտների կապտած ու ցրտից ճաքճքված ձեռքերին: Հիմա ո՞վ թույլ կտա, որ իրեն նման կերպ ստորացնեն միայն սխալ գրելու համար: Իրենց իրավունքները հստակ գիտակցելով՝ այսօրվա ազատամիտ աշակերտներն անգամ բացատրություն են պահանջում անտեղի վիրավորանքների, երբեմն էլ՝ ուսուցչի պոռթկումների համար:
Մեր իրականության մեջ ինչքան էլ հանդիպած լինեմ խեղճ, ամաչկոտ աշակերտների, միևնույն է, չեմ գտնի անգամ մեկին, ով ինչ-որ չափով նմանվեր այն ժամանակվա վախվորած աշակերտների հետ: Հիմա զավեշտալի է այն մարդը, ով փորձում է վախեցնելով, այլ ոչ թե հարգանքով ու արժանապատվությամբ հասնել իր նպատակներին: Ինչ վերաբերում է այսօրվա սոցիալական վիճակին, կարող եմ ասել, որ հիմա ավելի պատշաճ կյանքով ենք ապրում: Այն ժամանակ երեխաները ոջլոտ, երբեմն՝ կուշտ, երբեմն քաղցած էին հաճախում դպրոց, բայց մեր օրերում նյութական անապահովությունն այդքան ծայրահեղ չէ:
Որքա՜ն երջանիկ ենք մենք, որ ապրում ենք 21-րդ դարում, ազատ ու անկախ մի չճանաչված երկրում, որտեղ տեր ու տնօրենը օրենքն է, բայց, ցավոք, պատերազմի սպառնալիքն օրենք չի ճանաչում, որ ազերի օրինազանցներին պատժեն և ապրենք խաղաղ ու բարեկեցիկ կյանքով»:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»