- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ՀՀ և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված 2018թ. միջոցառումների ծրագրի շրջանակներում «Սարդարապատից Արցախ» խորագրով համահայկական շարադրության մրցույթին է ներկայացվել նաև Արցախից մեր դպրոցի 11-րդ գ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Ղահրամանյանի ստեղծագործական աշխատանքը: Շնորհավորում եմ իմ աշակերտուհուն, ցանկանում նորանոր հաջողություններ: Հուսանք, որ նա մի նոր հաղթանակ կարձանագրի՝ ընդգրկվելով Հայաստանի և Սփյուռքի քսան լավագույնների շարքում: /Պողոսյան Նատաշա/
Հատված Տաթևիկ Ղահրամանյանի շարադրությունից:
Ես, որ Արցախյան ազատամարտից հետո ծնված, ապրիլյան պատերազմ տեսած մի աղջնակ եմ, ամեն անգամ Սարդարապատի սյուներին նայելիս՝ ինձ թվում է՝ հիշողություններ ունեմ, մի պատմություն, որ փորագրված է այդ սյուների վրա։ Որքան էլ զարմանալի թվա, ինչ-որ մտացածին հուշեր են պաշարում ինձ, և այդ սյուներն աչքերիս առջև գծագրում են արյունոտ դրվագներ, դրանք պատկերի շարժունակության նման հաջորդում են իրար, և թախիծով շղարշված աչքերիս առջև մշուշի նման երևում է իմ անցյալը:
Դա հարյուր տարի առաջ էր, հենց՝ Սարդարապատի դաշտում: Ես մի անսովոր հարազատություն եմ զգում մեկի նկատմամբ, ում չեմ ճանաչում, բայց նա էլ զոհվել է Սարդարապատի ամրակուռ պատերի տակ, և նրա երազանքների, հույսերի մարմնացում դարձած այդ դաշտը երակ-երակ կլանել է նրա հոսող արյունը։ Ու ականջներիս հասու են դառնում նրա վերջին մրմունջները. դա երկնային մի ձայն էր՝ նահատակվող զինվորի ապրեցնող ձայն, որ հասավ մեր օրերին:
Սարդարապատի պատերի տակ դեռ կենդանի են նահատակ հերոսների հոգիները: Ծովածուփ արյամբ մկրտված Սարդարապատը մի փոթորիկ է, որ կարող է նորից մոլեգնել և իր պատերի տակ ջախջախել նրա սուրբ հողի բուրմունքի մասին երազող թշնամուն։ Դարեր ապրած, դարերից եկած Սարդարապատը կարծես մեկուսացած է աշխարհից, բայց նրա կոթողների շուրջ պտտվող ամպերն անդուլ լուրեր են բերում նրան, երբեմն անձրևներով սփոփում նրա կրակված հոգին։
Մեծ եղեռնի արյունալի օրերից հետո Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան, դարձան մեկուկես հայ կորցրած ժողովրդի ապրելու ձգտումը, և զենքով ձեռք բերվեց սեփական հայրենիքում ապրելու իրավունքը: Որքա~ն եմ փափագել, որ լինեի հայրենիքի վերածնության համար պայքարող և վրիժառությամբ լցված կերպարներից մեկը և Թեհլերյանի փոխարեն ե՛ս սպանեի Թալեաթին, բայց ոչ թե Բեռլինի փողոցներում, այլ իմ ժողովրդի անթաղ դիակների առջև՝ ոտքերով ջախջախելով մարդակեր հրեշին:
Անցել է հարյուր տարի, բայց այսօր էլ լուռ ղողանջում են Սարդարապատի զանգերը, որպեսզի հիշեցնեն աշխարհին, որ կենդանի են, հավերժական, որ կարող են նույն սաստկությամբ ահեղամռունչ աղաղակել: Եվ պատահական չէ, որ նորից սկսեցին հնչել այդ զանգերը՝ իրենց սրտում զգալով անկախ հայրենիքի ծնունդը, Արցախյան պատերազմի բաբախյունը, հուսահատ ժողովրդի տառապանքն ու անարդարության դեմ ահեղ ճիչը։
Վաղուց հանգած հոգիները զայրույթից վեր խոյացան ու հնչեցրին այդ զանգերը, որ շարված էին իրար ետևից։ Այդ ձայները հեռու էին Արցախից, նրա խրոխտ լեռներից, բայց արձագանքն էր լսվում կռվող տղաների ականջներում...Իսկ զանգերի ձայներն իրենց մեջ խտացրել էին ահեղ կոչեր՝ բողոքի և ըմբոստացման: Ու կռվողների աչքերի առջև գծագրվում էին իրենց պապերի դեմքերը, իսկ նրանց հոգին թրծվել էր Մայիսյան հերոսամարտերում, որտեղ զենքը միակ հաղթության գործիքն էր։ Արցախյան նորօրյա հերոսները նրանց աճյունների փոշու վրա կանգնեցին, նրանց ոսկորներով ամրացած, նրանց արյամբ շաղախված հողի վրա, որ ամենաթացն է, արյամբ ներծծված:
Մայիսյան հերոսամարտերը լոկ չափանիշ չեն ինձ համար, երբ ժողովրրդիս պատուհասած այն ողբերգական օրերով ես էլ անցա: Այդ հաղթանակներից ծնվեց Արցախյան ազատամարտը, որ անխղճորեն վերք պատճառեց նաև ինձ: Ես լոկ պատմություններով ճանաչեցի իմ պապիկին, լոկ մորս պատմած քաղցր հիշողություններով: Ես անմասն մնացի իմ պապիկի սիրուց, իսկ գուցե նա՞ էլ այն զինվորի նման իր վերջին շնչում մրմնջացել էր ապրեցնող խոսքեր...
Ես մատղաշ ծիլ եմ, որ պատմությունից այդ հերոսամարտերն եմ հիշում և հպարտանում, Արցախյան պատերազմ եմ հիշում, հոգուս խորքում վրեժխնդրությամբ լցվում, իսկ ապրիլը... Ապրիլն իմ կյանքի սև գիծն է, սեփական մաշկի վրա զգացած ազատության և խաղաղության գինը, ապրիլը պատերազմի մասին իմ բոլոր հրեշավոր պատկերացումների վերապրումն է: Համարձակությունս չի հերիքում հիշել այդ օրերի ապրումների մասին...Գուցե վախենու՞մ եմ: Պատերազմն ավարտվել է, բայց այն չի ավարտվել իմ փխրուն հոգու մեջ, սկսվել է ավելի սոսկալին՝ հոգու պատերազմ, որ իմ ներսում է: Ավարայր եմ կարդում, Ձիրավ, Հալիձոր, Սարդարապատ, Բաշ-Ապարան և Ղարաքիլիսա, բայց ուժ չունեմ ապրիլյան պատերազմից կարդալ, նույնիսկ անկարող եմ դարձել, չեմ ուզում դիտել ֆիլմեր, որոնք Քառօրյա պատերազմի մասին են։
Ես ապրում եմ սահմանում, այնտեղ, որի կողքին խաղաղ երկրների պես ծովեր կամ նեղուցներ չկան...Հարցնում են երբեմն, թե ինչպես ենք ապրում սահմանի մոտ: Անվե՜րջ սպասում. ահա թե ինչ է լինում, երբ սահմանի մոտ ենք ապրում: Բայց պետք է հաղթահարել այդ սպասումը, բավական է՝ պատերազմական ապրումներով հուզվենք ու վերապրենք անցած դառնությունները և աշխարհի մեռած խիղճը շարժենք մեր նկատմամբ։ Այժմ պետք է ըմբոստության ու հաղթանակի մասին երգել, պայքարելու ձգտման մեր ամրակուռ ոգու մասին, որ ձգվում է Սարդարապատից մինչև Արցախ:
Հիմա ծաղկառատ օրեր են իմ լեռնաշխարհում: Գարունն է ինձ կանչում իր գիրկը՝ նոր բացվող ծաղիկների թարմ և արթնացնող բույրն ըմբոշխնելու: Ինքնաբերաբար քայլերս ուղղում եմ դեպի այգի, ուր հայրս բահով հողն է փխրեցնում: Մի ներքին ոգևորություն եմ ապրում, երբ տեսնում եմ նրան հողի հետ զրուցելիս: Հայտնում եմ հորս իմ մտորումների մասին, որ անցած օրերը հուշեր են արթնացրել... Նա մի թախծոտ հայացք է ձգում դեպի ինձ և իր հողոտ մատներով շոյում այտս։ Զգում եմ հողի հարազատ բույրը ու հայացքս հառում լուրթ երկնքին: Ժպիտն է ողողում դեմքս, երբ տեսնում եմ կապույտի մեջ սավառնող թևավորներին, որ տունդարձի ճամփան են բռնել: /Տաթևիկ Ղահրամանյան /
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»