USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Որքանո՞վ է ճիշտ կամ սխալ հեռախոսների առկայությունը դպրոցում
2018-08-15 02:10:00
Տպել Տպել

Վերջերս քննարկվեց աշակերտների կողմից հեռախոսները դպրոց տանելու, դրանք՝ որպես հաղորդակցման միջոց, օգտագործելու իրողությունը, թե որքանով է ճիշտ կամ սխալ դրանց առկայությունը դպրոցում: Մենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում ուզում ենք կանգնեցնել հեռախոսների մուտքը դպրոց, այնպես, ինչպես իր ժամանակ շատ անհատներ են ցանկացել կանգնեցնել կապիտալիզմի մուտքը գյուղ:

Առաջին օրերին այդ մասին երբ խոսակցություններ էին գնում, իմ բնակարանում թոռնիկիս հետ խաղացող իր հասակակից ընկերը հանկարծ հարցրեց. «Բա որ դպրոցում լինեմ ու անձրև գա, ինչպե՞ս տեղեկացնեմ հայրիկիս, որ գա իմ հետևից»: Նա այնպես աղեկտուր ասաց այդ խոսքերը, որ ժպտացի առերես, նույնիսկ չիմանալով ինչպես արձագանքել, հետո ասացի, որ հայրիկը նրան անձրևոտ եղանակին չի թողնի դպրոցում, դասերի ավարտից հետո կգնա նրա հետևից:
Ես էլ, շատ դեմ լինելով, որ աշակերտները հեռախոսներով են դպրոց գնում, ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք դրանց արգելքից հետո ավելի ակտիվորեն կսովորեն մեր աշակերտները: Ի՞նչը կփոխվի՝ դասերի հանդեպ վերաբերմու՞նքը... Արդյո՞ք վերջ կդրվի անտարբերությանը, որ առկա է շատերի մոտ, գուցե ուսուցիչնե՞րը կլինեն հանգիստ, որ իրենց թաքուն չեն ձայնագրի, կամ գուցե դրանից հետո աշակերտները հնարավորությու՞ն չեն ունենա գրագողություն անել՝ օգտվելով հեռախոսներից:
Միշտ էլ դեմ եմ եղել, որ դպրոցում աշակերտների մոտ հեռախոսներ կան, և շրջապատում միակն էի, ով ամենաուշը ձեռք բերեց բջջային հեռախոս: Առայսօր ոչ մի անգամ չեմ ամաչել, թե ինչու իմ առջև նստած աշակերտներն ավելի թանկարժեքն ունեն, երբ իմ ձեռքին ամենաէժան հեռախոսն է: Հեռախոսների արգելքը դպրոցում ամենևին չի փոխի մեր դասագործընթացի որակը: Ոմանք կասեն՝ նոր մեթոդներով, ավելի հետաքրքիր վարե՛ք դասերը, որ աշակերտները թաքուն չօգտվեն հեռախոսներից: Դրան էլ կողմ եմ, բայց դպրոցի ամենացածր դասարանների աշակերտներն էլ հեռախոսներ ունեն, նույնիսկ կարող եմ ասել, որ ավելի լավ են տիրապետում դրանց, քան շատ ուսուցիչներ, և այն կապող օղակ է դառնում ծնողների համար:
Մենք օր օրի զարգացող երկրում ուզում ենք վերացնել երևույթներ, որոնցով աշխարհի նորօրյա կյանքն է արձանագրվում: Մենք ուզում ենք արգելել հեռախոսների մուտքը դպրոց, գուցե ուսուցիչների զգոնությու՞նը թուլացնելու համար: Ասում են՝ արգելված պտուղը քաղցր է, բայց արդյո՞ք այդ արգելքից հետո աշակերտը հեռախոս չի ունենա բոլորի աչքից անտես: Երբեմն գրավորների ժաամանակ հեռախոսները հավաքում ենք, բայց պարզվում է՝ ոմանք մի երկրորդ հեռախոս էլ ունեին...
Դեմ լինելով հեռախոսներին՝ երբևէ չեմ մտածել վերևների հրահանգի մասին, որ ինչ-որ ձևով արգելեն դրանց դպրոց բերելուն: Միշտ էլ գիտակցել եմ, որ նորօրյա առաջընթացին չենք կարող ընդդիմանալ, այն դեպքում, երբ միշտ համոզված եմ եղել, որ դրանց արգելքը երբևէ չի փոխի ուսման որակը: Մենք կառչում ենք հեռախոսներից, դպրոցականների արտահագուստից, դպրոցներում տեղի ունեցած անհարիր երևույթներից, բայց կարևորին չենք անդրադառնում, թե ինչու՞ բուհական միասնական քննությունների ժամանակ բոլոր դիմորդներն ընդունվում են, և նույն հարթակում հայտնվում են դասարանի ամենաթույլ կարողությունների տեր աշակերտն ու գերազանց սովորողը:
Ո՞վ է մեղավորը, երբ դպրոցում դաս չսովորող աշակերտը համոզված է, որ բարձրագույնում է ուսումը շարունակելու: Ու՞մ մեղադրենք՝ ծնողի՞ն, ուսուցչի՞ն, թե՞ կրթության սխալ համակարգին: Արժե՞ կառչել հեռախոսների արգելքից, երբ դրանց գոյությունը երբևէ չի փոխի աշակերտի մտածողությունը, որ միայն սովորողը պիտի ընդունվի բուհ ու այդ իսկ գիտակցությամբ իրեն նվիրի ուսմանը:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 11549 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook