USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մի՞թե ուսուցիչը խորհրդարանի վա՜յ պատգամավորի չափ էլ չկա
2018-10-24 09:15:00
Տպել Տպել

Երբևէ իմ գիտակցության մեջ չի տեղավորվել, առայսօր էլ այդ մտածողությամբ եմ, թե ցածրորակ մասնագետներն ինչպես են դպրոց մտնում ու դասավանդում՝ աղավաղելով սերնդի ճակատագիրը: Նաև կողմ եմ, որ ուսուցիչն ինքնակրթությամբ լրացնի իր բացթողումները, այլապես ավելի նախընտրելին դասամատյանը հանձնելն ու դպրոցից հեռանալն է: Սարսափելի է վարկանիշն ընկած ուսուցիչը, երբ ամեն անգամ աշակերտն է նրան ուղղում, առավել անընդունելին նրանց կեցվածքն է, երբ չեն հանդուժում ոչ մի դիտողություն ու շարունակում են իրենց ավերիչ աշխատանքը:

Հետևաբար, խոսքս իրենց մասնագիտությամբ բանիմաց ուսուցիչների մասին է, ովքեր իրավունք ունեն բարեկեցիկ ապրելու և հարգանք վայելելու շրջապատում, բայց երբեմն ընկճվածություն եմ նկատում անգամ մանկավարժական երկար տարիների վաստակ ունեցող ուսուցիչների, առավել շատ քիչ ժամաքանակով ու ցածր աշխատավարձով հազիվ գոյություն պահող հայաստանյան դպրոցներում դասավանդողների մոտ:
Որակավորման առաջին աստիճանի տարակարգ ստացած ուսուցչուհի եմ, չորս տարի է, ինչ օգտվում եմ աշխատավարձի մեկ դրույքի 10 տոկոս հավելավճարից: Ես այդ որակավորումն ստացա՝ ապահովելով տարակարգ ստանալու 7 չափորոշիչներից երկուսը: Առաջինը 2013-ին իմ հեղինակությամբ հրատարակված մեթոդական ձեռնարկն էր, որ մեր կրթության նախարարության առաջարկով բաժանվեց Արցախի դպրոցներին՝ իմ մանկավարժական փորձի փոխանակման համար: Երկրորդը, որ 2014-ին մասնակցեցի «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթին և հաղթեցի «Նորարարությունը մանկավարժության մեջ» անվանակարգում: Եվ Մարտակերտի շրջանում առաջին ուսուցչուհին էի, որ ստացա որակավորման առաջին աստիճանի տարակարգ:
Արցախում շատ քիչ թվով մանկավարժներ արժանացան այդ տարակարգին, անանցանելի դարձավ անցումը երկրորդ աստիճանին՝ իր անհասանելիությամբ...Ես կամ մեկ ուրիշը չէինք կարող լինել վերապատրաստման դասընթացներ վարողներ, երբ մենք էինք մասնակցում այդ դասընթացներին: Մեզանից ոչ մեկը հնարավոր չէ այնպիսի դասագիրք հրատարակեր, որ նախընտրեին ուսումնասիրության համար մի սովորական ուսուցչի հեղինակած դասագիրք, ով միայն կարող էր ուրիշների հրատարակած գրքերի սխալները գտներ: Նաև գիտական կոչում ունեցող ուսուցիչը կնախընտրեր բարձրագույնում դասախոսեր, որը նույնպես անհասանելի էր: Ու այսպես մեզ համար տեսանելի դարձավ տարբեր աստիճանի տարակարգերով բարձրանալու անհնարինությունը, որին զուգահեռ՝ պետք է բարձրանային նաև հավելավճարի տոկոսները:
Նորից առնչվում ենք նման երևույթի: Ծանոթացա ՀՀ կառավարական նիստի մի ծրագրի, այդ փաստաթղթի համաձայն՝ մասնագիտական գիտելիքների ստուգման արդյունքում ուսուցիչը կարող է միանգամից ստանալ աշխատավարձի 50 տոկոս բարձրացում (հավանաբար՝ 2020-ից): Եթե ուսուցիչը ցուցաբերում է 80 տոկոս և ավելի արդյունավետություն, ապա նա ստանում է աշխատավարձի 50 տոկոս բարձրացում։ 60-79 տոկոս ցուցանիշ ունեցող ուսուցիչները կհամարվեն ատեստավորված, բայց հավելավճար չեն ստանա։ Իսկ 60 տոկոսից ցածր ցուցանիշ ունեցող ուսուցիչները պարտավոր են 1 տարի անց վերաատեստավորվել։ Եթե 2-րդ տարում էլ չկարողանան, ապա նրանք ժամանակավորապես կզրկվեն դասավանդելու հնարավորությունից, մինչև հաղթահարեն դրական շեմը։ Փաստաթղթում կա կանխատեսում, որ 5 տարվա ընթացքում ուսուցիչների 45 տոկոսը ստանալու է 50 տոկոս հավելավճար, իսկ 0.34 տոկոսը չի կարողանալու հաղթահարել ատեստավորման շեմը։
Մանկավարժական վաստակս նկատի ունենալով՝ կապված տարիքիս հետ, երևի թե ինձ հասանելի չլինեն այս նոր ատեստավորումն ու աշխատավարձի բարձրացումը, որը շատ ողջունելի է, երբ տեսանելի կդառնան լավագույն մասնագետները, բայց ինչու՞ եմ նորից ուսուցչին տեսնում կաղապարված, մի՞թե երկրի կայացման գործում իր արժանվույն գործունեության համար ուսուցիչն արժանի չէ բարձր աշխատավարձի: Ստացվում է, որ ուսուցիչների 54, 66 տոկոսը կմնան իրենց չնչին աշխատավարձի հույսին, իսկ արդարացումը կլինի այն, որ սոցիալական խնդիրներ լուծելու միտում չունի մեր երկիրը:
Ամենուր առնչվում ենք վա~յ իրավաբանների ու տնտեսագետների, նույնքան վա~յ բժիշկների, որոնցից կախված է մարդկանց կյանքը, և որքան շատ են բազում պաշտոնների տեր վա~յ պետերը, որոնց անձեռնմխելիությունն ապահովված է, նրանք կարող են սխալներ գործել իրենց արարքներում, գուցե և թալանել երկիրը, նույնքան էլ զարմացնել մեզ իրենց աղքատիկ բառապաշարով, էլ չեմ խոսում շատ-շատերի գրավոր խոսքի մասին: Ինչու՞ եմ ուզում ասել՝ մի՞թե ուսուցիչը խորհրդարանի վա~յ պատգամավորի չափ էլ չկա, որ այնքան աշխատավարձ է ստանում, իսկ ուսուցչի՝ բարեկեցիկ կյանք ստեղծելու պատվավոր ճանապարհն անհնարինության քողով է պատված:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 9770 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook