- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այս հուզումնառատ շարադրանքը մանկավարժի կատարած աշխատանքի բարձր գնահատանք է, որ ստացա Վանաձորից, ֆեյսբուքյան տարածքում մտերմացած ու ինձ հարազատ դարձած անձնավորությունից: Սիրելի Նինել Կոստանդյանի այս նամակը հուզեց ինձ, ում վերջերս ուղարկել էի իմ հրատարակած գրքերից, ով նաև իմ «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասում տեղ գտած լավագույն կերպարներից է: Կարդացի տողերը, և ինձ թվաց՝ մտերմիկ զրուցում ենք, ու նրա այս մարգարտաշար բառերը հասանելի են դառնում ինձ, բայց ես կարկամել, չեմ հասցնում նրան արձագանքել: Ու իմ լռությունը՝ համեմված այս նամակի՝ հոգիս ջերմացնող տողերով, հարմար գտա տեսանելի դարձնել՝ ափեափ լցված երախտագիտությամբ, որ չնայած մենք իրարից հեռու ենք, բայց իմ կողքին միշտ զգում եմ ազնվագույն հայուհու մտերմիկ ներկայությունը: /Նատաշա Պողոսյան/
«Բարի երեկո, իմ սիրելի՛ Նատաշա....Վերջապես, ես երեկ կարողացա գնալ Վանաձոր, վերցնել անչա՜փ արժեքավոր գրքերը: Առաջին պահ սեղմեցի կրծքիս՝ արդեն իսկ մեծ գնահատական տալով այն ԳՈՐԾԻՆ, որը հասած է լրումին: Տուն հասա...Լույս չունեինք...Գյուղ է...Հենց քամիներ են լինում, լույսերն անջատվում են՝ ժամերով, օրով, օրերով... Խորհրդավոր պայմաններում՝ մոմի լույսի տակ, սկսեցի թերթել ԱՐԺԵՔ-ԳԻՐՔԴ՝ սիրո՛վ, ժպիտո՛վ, ակնածանքո՛վ, երբեմն՝ հանկարծակի լցվող աչքերով: Էջերում հանդիպելով իմ սիրելի Նատաշայի ՎԱՌ կերպարին, նրա հոգեաշխարհից եկող հույզերին՝ կրկին ժպտում էի: Հետո վերադարձա սկիզբ ու սկսեցի այնպե՜ս հարազատանալ այն սանիկներիդ հետ, որոնց սիրով, մեծ ջերմությամբ ներկայացնում ես...
Հրաշալի է, Նատաշա՛ ջան....Աստված ՕՐՀՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԴ: Սկսել եմ «Մանկավարժի օրագիր» մաս 1-ից: «Մի փոքրիկ արձակ, որ միշտ ինձ հետ է»՝ «Ո՞Վ ԵՄ ԵՍ»: Ահա կարդալով հասել եմ ինքնաբնութագրական այս սիրուն շարադրանքին ու որոշեցի գրել քեզ, ներողություն խնդրել, որ այսքա՛ն ուշացումո՛վ վերցրի այսքան սիրելի ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒ սիրելի գրքերը: Շատ նյութեր ծանոթ են ինձ, սակայն ես խոստանում եմ ամբողջը նորից կարդալ սիրով, քայլել այն դժվարին ու գեղեցիկ ճանապարհով, որով ԴՈՒ ես անցել, որով մեկը մեկից սիրունիկ, անուշ, խելացի աչքերով սանիկներդ են անցել: Խոստանում եմ՝ կարդալուց, վայելելուց հետո անպայման արտահայտվել ֆբ-ում:
Այս գրքերը, որ արդեն իմ սեփականությունն են, անչափ թանկ են ինձ համար և ԼԱՎԱԳՈՒՅՆ գրքերիս հետ ԸՆԿԵՐԱԿԻՑ դարձած, ինձ հարստացրած՝ կապրեն երկա՜ր ու երկա՜ր: Այս սուրբ գործիդ առաջ գլուխս եմ խոնարհում: Մարդ-ՄԱՆԿԱՎԱՐԺԻԴ առաջ ծնկնե՛րս եմ ծալում, Նատաշա՛ ջան....ԴՈՒ կրթում ու դաստիարակում ես վաղվա մարդուն, երկի՛ր, հող հայրենին պահողի՛ն, մայրենին սրբությամբ պահո՛ղ-պահպանողին: Այս ամենը ՔՈ ջանքերո՛վ է...Միմիա՛յն...ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ մանկավարժիդ ՇՆՈՐՀԱՌԱՏՈՒԹՅԱՄԲ...
Մեծ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՔԵԶ, իմ սիրելի՛ ու պաշտելի՛....Գրկում եմ, համբուրում եմ...ՄԵ՜Ծ ՈՒՍՈՒՑԻՉ.....Երեխաներիս կողմից շնորհակալություն այն պարգև-հուզումի համար, երբ գրքի էջերում գտան իրենց մայրիկին, կարդացին... Եվ ուրախությամբ կարկամեցին, լռեցին ու շնորհակալ եղան, որ Վաստակավոր Մանկավարժի կողմից գնահատվել, նկատվել է իրենց գրքասեր, արվեստասեր մայրը...Իսկ ես հուզումնախեղդ դառա այդ պահերին՝ հիշելով սիրասուն Մորս՝ հայոց լեզվի և գրականության սիրված ուսուցչուհուն...Հուզումնախեղդ դարձա նրա համար, որ պատկերացրի, թե ի՜նչ անհուն սիրով պետք է արտահայտվեր Նատաշա Պողոսյան ուսուցչուհու մասին, թե ո՜նց պետք է հուզվեր, ուրախանար՝ իմանալով, որ իր սիրելի աղջիկը այդ արժեքավոր գրքի բնակիչն է...
ԱՐԵՎԱՇՈՂ....ՕՐԵՐ եմ մաղթում ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ՛Ն, ՍԱՆԵՐԻ՛Դ...ՍԻՐՈՒՄ ԵՄ բոլորիդ, իմ թանկագի՛ն Նատաշա....Երիցս՝ խոնարհումս, անհուն գնահատանքս ՔԵԶ...»:
Նինել Կոստանդյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»