- 2024-12-19 11:12:00Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
- 2024-12-14 14:04:00Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2024-12-06 12:01:00Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
- 2024-12-05 16:56:00Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մանկավարժի մտահոգություն...
1. Էլեկտրոնային մատյանները մտան դպրոց, որը բավականին դժգոհության առիթ հանդիսացավ: Ուսուցիչը գնահատում է աշակերտին դպրոցի դասամատյանում, աշակերտի օրագրում, իր մոտ նշում է այդ օրվա յուրաքանչյուր աշակերտի գնահատական, որ հետո այն մտցնի էլեկտրոնային մատյան: Ամեն մի աշակերտի գնահատական օրվա ընթացում չորս անգամ նշանակվում է: Այն նպատակ ուներ ծնողներին իրազեկելու իրենց երեխաների գնահատականների մասին, այսօրվա դրությամբ շատ քիչ ծնողներ են հետաքրքրվում այդ հարցով, առավելապես Արցախում, երբ շատ ընտանիքներում հացի խնդիր կա և բոլորիս համար մեր գլխավերևում խաղաղ երկինք ունենալու մեծ մտահոգություն:
2. Հետաքրքիր է՝ ինչպիսին կլինեն դասագրքերը: Հանրակրթական դպրոցների ծրագրերի գերբեռնվածությունից ազատվելու համար սկսեցին թեթևացնել դրանք, արդյունքում հայոց լեզվի և գրականության դասագրքերից անհիմն ձևով, ամենևին էլ տեղին չկատարված թեմաներ կրճատվեցին: Կարելի է ասել՝ բեռնաթափումն այնքան էլ տեղին չէր: Առավել զարմանալին այն էր, որ դպրոցական ծրագրով կրճատված թեման երբեմն դառնում էր ընդունելության քննության հարց:
3. Մի՞թե «Իմ ընկեր Նեսոյի» ժամանակները եկել են... Պետական և մասնավոր դպրոցների հարցում այսօր տեսնում եմ, որ այն սոցիալական շերտավորման է տանում, չմոռանանք, որ շրջապատում երեխաներ կան նյութական անբարենպաստ պայմաններում ապրող, որոնք նույնիսկ ընտանիքի սոցիալական հարց են լուծում և չեն կարողանում սեպտեմբերի մեկին դպրոց հաճախել: Սա ամենացավոտ հարցն է, որը շատ ժամանակ անտեսվում է: Որքա՜ն ցանկալի կլիներ, որ ժամանակի ընթացքում հավասարվեին բոլոր երեխաների իրավունքները, կամ մասնավոր դպրոցներում ընդգրկվեին առանձնահատուկ ստեղծագործական ունակություններով օժտված երեխաներ, ու տարբերակված ուսուցումը միայն մեծահարուստների երեխաների համար չլիներ:
4. Չեմ ուզում նորից կրկնած լինել թեստային սխալ համակարգի մասին, որը բազմիցս շոշափել եմ: Բայց ասեմ, որ շատ ժամանակ խուսափում եմ նման առաջադրանքներից և նախընտրում եմ տվյալ թեման ուսումնասիրելուց հետո յուրաքանչյուր դասարանում հանձնարարել հարցարանային գրավոր աշխատանք, որով ստուգվում է աշակերտների իմացությունը շատ ավելի ճիշտ ճանապարհով, քան թեստերն են, որոնց թվային տարբերակներից որևէ մեկը պատահականորեն նշելու դեպքում էլ կարող է զուգադիպել ճիշտ պատասխանին: Կամ պակաս նկատելի չէ, թե ինչպես են մեր աշակերտները այդ հարցում այնքան գերհմտացած, որ ինչքան էլ վերահսկողությունը խիստ լինի, էլի կարողանում են միմյանց փոխանցել պատասխանը:
5. Երբեմն լսում եմ, որ թվանշային գնահատումը շատ ժամանակ քննադատվում է, այն վերացնելու ճշմարիտ լինելու հանգամանքը ես կասկածի տակ եմ առնում: Ընդամենը մեկ օրինակ` ուսուցողական գրավորները միշտ ստուգվում, գնահատվում են, բայց դասամատյան չեն մտցվում, և տեսնել է պետք, թե աշակերտներն ինչպիսի թեթևությամբ, նույնիսկ կասեի` անհոգությամբ են գրում այդ գրավորները` ի տարբերություն թեմատիկ, այսինքն ` ստուգողական գրավորների, որոնց գնահատականները մտնում են դասամատյան: Էլ չեմ պատկերացնում, թե ինչպիսին կլինի վիճակը, եթե աշակերտները չգնահատվեն:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»