- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
11-րդ դասարանում է սովորում նա` Լուսինե Հակոբյանը: Դասամիջոցին փնտրում էր ինձ... Եվ ահա 12-րդ դասարան է մտնում և ինձ հանձնում մի քանի թղթեր: Նա շտապում էր, բայց նաև փորձում է բացատրել. «Այստեղ հիշողություն կա, գրողի կյանքի պատմություն...»: Ընթերցում եմ տողերը, հիշում այդ օրը դասից ուշացած իմ աշակերտուհուն:
«Օրը մշուշոտ էր, վաղորդյան ցողը դեռ չէր անհետացել, արևն էլ չէր նշմարվում, գուցե դա էր պատճառը, որ փոքր-ինչ ուշացած դպրոց հասա ու մտա դասարան: Սակայն իմ ուշանալը ոչ մեկին զգացնել չտվեց, քանի որ բոլորը ոգևորությամբ լսում էին ուսուցչուհուն, ով ներկայացնում էր մի հեղինակի, ում մասին ես վաղուց գիտեի: Անշշուկ տեղավորվեցի ու սկսեցի լսել: Ուսուցչուհուս ձեռքի գիրքը ինձ միանգամից ծանոթ թվաց. մի՞թե սա այն գիրքը չէ, որ պապիկիս տանն էի տեսել, որ ձեռքից ձեռք էր անցնում, որպեսզի ընթերցեն, իսկ տատիկս հորդորում էր բոլորին, որ անհապաղ մենք էլ կարդանք: Այո, հենց այն է, որ կա, ինձ շատ ծանոթ «Հեռացող եզերքը»:
Ներքին հպարտությունը խեղդում էր կոկորդս, ուզում էի բարձրաձայնել, բոլորին ասել, որ ես գիտեմ այդ հեղինակին, որ նրա մանկությունից շատ բաներ եմ լսել իմ տատիկից: Եվ իմ աչքի առջև այդ պահին կարծես երևում էր այն փոքրիկ Լևոնը, որ պարսատիկը ձեռքին` դեգերում էր հայրենի անտառներում, երբեմն վայր ընկնում, լացում, ապա արցունքների միջից ժպտալով` նորից վազում ընկերների հետևից:
Նա մեր համերկրացին է` հեռավոր Ռուսաստանում ապրող արձակագիր Լևոն Ադյանը: Եվ ես հպարտ եմ, որ նա ծնվել է Արցախ աշխարհի գողտրիկ անկյուններից մեկում` մեր Չլդրան գյուղում, առավել ուրախ եմ, որ նա մեր համագյուղացին է և եղել է իմ վաղամեռիկ պապիկի ամենամոտ դասընկերը: Սվետա տատիկս է պատմում Գավո (Գավրիլ) պապիկիս անունից, քանի որ ես իմ պապիկին չեմ տեսել: Ասում է, որ գյուղում բոլորը խոսում են Լևոնից, որ նա ունեցել է ազնիվ, մաքուր սիրտ, նվիրված է եղել ընկերներին: Այսօր էլ գյուղում կան այն մարդկանցից, ովքեր մտերիմ են եղել նրա հետ, միասին են մեծացել հայրենի գյուղում, միասին է անցել նրանց մանկությունը: Գավոն, Արտաշը, Զարյան (Հերուշան), Էդիկը, Ալբերտը, Լենան, Յուրիկը, Լաուրան և շատերը, նրանց հետ կապված` շատ հուշեր ունի նա մանկության և պատանեկության տարիներից:
Դրանք անջնջելի տպավորություններ են. «Ինչքա~ն էին օր ու գիշեր վազվզում հանդերում, շնկշնկան հովի թևին թռչկոտելով թիթեռնիկների պես, ոտաբոբիկ ու կիսաքաղց դեպի հեռավոր անտառներն էին քշում իրենց անասուններին, ու թե ինչպես էր իջնում երեկոն, չէին նկատում: Օ՞րն էր հոգնած, թե՞ իրենք էին հետաքրքիր խաղեր խաղում, որ չէին նկատում, թե ինչպես էր մթնում: «Եվ երբ հեռուներում արձագանքում էր Մաշո մայրիկի ձայնը. «Լևոն, ու՞ր ես, տուն արի, մութ է արդեն», Լևոնը միայն այն ժամանակ է հիշում, որ տուն գնալու ժամանակն է...»:
Մի՞թե այդքան անհոգ էր նրանց մանկությունը, բայց չէ որ Հայրենական պատերազմի տարիներն էին, գյուղում այդ տարիներին գրեթե երիտասարդ չկար, բոլորի հայրերը, ավագ եղբայրները, հորեղբայրները ռազմաճակատում էին, ոմանց ճակատագրերը` անհայտ, շատերի «սև թուղթն» էր եկել, ընտանիքները ծանր վիճակում էին գտնվում, կիսասոված, աղքատության մատնված, բայց որքա~ն անհոգ ու երջանիկ էին այդ ծայրահեղ վատ պայմաններում: Ի՞նչն էր նրանց միավորում. միասնականությու՞նը, համախմբված լինե՞լը, ազնվությունն ու բարությու՞նը, թե՞....»:
Ընթերցում եմ Լևոն Ադյան գրողի մանկության օրերի այս հիշողությունը և նորից ու նորից համոզվում, որ նրա կյանքը միշտ էլ անբաժան է իր հայրենի ծննդավայրից: Նա ապրում է հեռավոր օտար ափերում, բայց իր ինքնությամբ մնում է հայության մեջ ու հայեցի` միշտ Արցախի հետ, միշտ նրա հոգսերով, նրա ժողովրդի ճակատագրով մտահոգ:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, ՄարտակերտՎլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»