- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
12-րդ դասարանում հայոց լեզվի դասագրքի տնային առաջադրանքը` հրապարակախոսական ոճով մի շարադրանք գրել, ամենևին աշակերտների սրտով չէր, և ահա առաջարկում եմ մեկ այլ թեմա, որն արդիական է և այսօր էլ` մտահոգության առիթ:
Ընտրեցինք արտագաղթի թեման: Յուրաքանչյուրը յուրովի դրա բացասական ազդեցության ու հետևանքների մասին էր շարադրել, բայց ուշադրությանս արժանացան Անգելինա Անդրյանի` շատ անմիջական ու սրտաբուխ խոսքերը. «Ես հայուհի եմ, պարտավոր եմ պաշտպան կանգնել մեր հող ու ջրին, իմ տանը, իմ ազգանվան «-յան» վերջավորությանը: Դեմ եմ արտագաղթին, երբ ճակատագրի հույսին են թողնում այս մի բուռ հայրենիքը: Ազգիս ցավը տանեմ, մենք պայքարող ժողովուրդ ենք` մեր հողին երկու ոտքով կանգնած և միշտ պատրաստ մեր ոսոխներին արժանի պատասխան տալու»:
Ապրիլյան պատերազմական օրերից հետո նա չհաճախեց դպրոց: Այն հատուկենտ աշակերտների մեջ, որ դպրոց էին գալիս հարաբերական խաղաղ օրերին, հայացքս դասարանում փնտրում էր շատերին, ովքեր այդ օրերին չէին երևում: Պարզվեց, որ նա օտար ափերում է: Սեպտեմբերի 1-ի զանգը համախմբեց նորից մեր դպրոցականներին, բայց ես նրան նորից չգտա: Օրեր անց իմացա, որ շուտով կվերադառնա ու կհաճախի իր հարազատ դպրոցը:
Ի՞նչը նրան նորից բերեց հայրենիք ամիսների բացակայությունից հետո... «Մինչ ապրիլյան պատերազմը իմ բաղձալի երազանքն էր` գնալ ՌԴ և ապրել այնտեղ` իմ ծննդավայրում: Ծնողներս ինձ ուղարկեցին, և կարծես անչափ գոհ էի ճակատագրից նման հնարավորության համար` մտածելով, որ այնտեղ էլ կշարունակեմ իմ ուսումը: Առաջին ամիսն անհոգ անցավ, ինձ զգում էի, ինչպես տանը` հայրենի հողի վրա: Երկրորդ ամսում արդեն անհանգիստ էի անսահման կարոտ ու սեր ունեի հարազատ Արցախիս հանդեպ: Հեռու լինելով Մարտակերտից` ես իսկապես հասկացա, թե ինչքան դժվար է ապրել ուրիշ տեղ, դրա համար էլ նորից վերադարձա իմ հայրենի տուն»:
Այս դեռահաս աշակերտուհու կարոտաբաղձ սիրտը կոչ էր անում իր հայրենակիցներին` ինչ-որ ելք գտնեն այստեղ ապրելու համար, միայն թե չարտագաղթեն, մնան հայրենիքում: «Ամեն անգամ կրակոցներ լսելիս գլուխներս կորցնում ենք, յուրաքանչյուրիս համար էլ թանկ է իր կյանքը, բայց պիտի իմանանաք, որ հայկական խաչով կնքված հայկական արյունը հայ հողի վրա պիտի սերունդ տա, պաշտպանի սահմանը, շենացնի ու պահպանի նրա մշակույթն ու պատմությունը…»:
Իմ աշակերտուհու տողերի շարվածքում փնտրում եմ այն տողը, որով նա ցանկանում է կանգնեցնել արտագաղթը, մի չարիք, որ դարերի պատմություն ունի և այսօր էլ բույն է դրել հայի սրտում. «Ես վերադարձա իմ հողը` կարծես ցանկանալով կանգնեցնել արտագաղթողների թիվը, մի ՛ հեռացեք հայրենիքից»:
Հայրենաբաղձության կո՞չ էր սա, թե՞ հայրենիքին պաշտպան կանգնելու մի նոր ահազանգ, որ այս սիրուն արցախուհին իր սրտի խոսքն էր հնչեցնում բարձրաձայն, բայց նաև հիշում եմ նրա ամիսներ առաջվա գրած տողերը. «Որտեղ էլ լինեմ, գիտեմ, որ Արցախն իմ աստղն է, առանց որի ապրել չեմ կարող, և ուր էլ գնամ, կհասկանամ, որ «Ամենից սիրուն, լավ տունը, որ կա, էս գորշ խրճիթն է, Էս հին խրճիթն է, գետի եզերքին, Ծառերի տակին», ու կշարունակեմ ապրել իմ հայրենի հողում` ականջս սահմանային կրակոցների ձայնին, հոգիս` տագնապով լեցուն»:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»