USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես ցանկանում եմ դառնալ նախագահ: Այո՛, հենց իմ Արցախի նախագահը…
2016-10-14 09:56:00
Տպել Տպել

Մտքովս չէր անցնի, որ 12-րդ դասարանում առաջին նստարանին նստող այս հեզանազ ու շատ համեստ աշակերտուհին` Լադա Արզումանյանը, կարող էր ունենալ այսպիսի երազանք, և նորից ու նորից ընթերցում եմ այս տողը. «Ես ցանկանում եմ դառնալ նախագահ: Այո՛, հենց իմ Արցախի նախագահը…»
Ես հիշում եմ նաև օրեր առաջ ասված նրա ինքնախոստովանանքի տողերը. «Ես տարբերվում եմ մյուսներից իմ անչափելի համեստությամբ: Բնավորությանս այդ գիծը չեմ սիրում, հենց դրանից է, որ սիրում եմ լռությունը, այդ լռության մեջ եմ գտնում իմ հանգստությունը, բայց ցանկանում եմ լինել ազատ ու անկաշկանդ, որն ինձ մոտ չի ստացվում»:
Արտագաղթը կանգնեցնելու մասին աշակերտների առաջարկություններին ավելացել էր մի նոր ցանկություն, որ իմ աշակերտուհուն գուցե տարիներ հետո կտանի նախագահ դառնալու նպատակի իրականացմանը. «Ես այդ ժամանակ Արցախը կդարձնեմ այնպիսին, որ ոչ մեկն իր բնօրրանից բացի մեկ ուրիշ երկրում իր ապագան չի պատկերացնի»:
Նրա շարադրանքում արտագաղթի չարաղետ հետևանքներն էին բացատրվում, որ այն տանում է բնակչության թվի նվազեցման, բացասաբար է ազդում երկրի տնտեսության աճին, աշխատանք չունենալու հեռանկարը երիտասարդության մեծ մասին դրդում է գայթակղվել արտերկրի գրավիչ պայմաններով: Իսկ այդ երևույթները հանգեցնում են բնակչության թվակազմի փոփոխության, նվազում է երիտասարդների քանակը, և բնակչության հիմնական թվակազմը սահմանափակվում է թոշակառուներով ու հաշմանդամներով:
Արտագաղթի առավել աղետալի դրսևորումներից մեկը նա համարում էր այն, որ աշխատանք գտնելու հույսով արտերկիր են մեկնում նաև կանայք: Նկատվում է մի մտահոգություն, որը բոլորիս համար էլ ցավալի է. «Հայ ընտանիքում սրբացված ու մեծարված կինը դառնում է արտագնա աշխատող»:
Արտագաղթը կանգնեցնելու նրա առաջարկը թեև կապված էր նոր աշխատատեղեր բացելոււ հետ, բայց նաև սահմանին մոտիկ ապրող արցախուհին իր դժգոհությունն էր հղում հեռուներում ապրողներին. «Կան մարդիկ, ովքեր աշխատանք ունեն, լավ տուն ու տեղ, բայց էլի հեռանում են երկրից: Ես այդ մարդկանց կցանկանայի միայն մի հարց ուղղել. «Եթե մենք ապրում ենք սահմանից ոչ հեռու կրակոցների տակ և չենք հեռանում այս պատերազմ տեսած երկրից, ապա դուք` ավելի ապահով բնակավայրերում ապրողներդ, ինչու՞ եք լքում ձեր երկիրը» »:
Հարցը բոլորիս համար էլ մտահոգիչ է, և ես էլ միանում եմ նրա դժգոհությանը` ուղղված հայրենիքում բարեկեցիկ կյանք ապրած, բայց այդ նույն հայրենիքը լքած արտագաղթողներին:
Նատաշա Պողոսյան, Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 5092 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook