- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Սեպտեմբերից իմ աշակերտուհին` Սեդա Գրիգորյանը, չհաճախեց մեր դպրոց, հանգամանքներից ելնելով` տեղափոխվեց Հայաստան, բայց ծնողները մնացին այստեղ, չնայած իրենք էլ այնտեղից էին եկել, իսկ նրանք մեզ համար վաղուց էին դարձել հարազատ արցախցիներ, առավել ևս երբ ընտանիքի հայրը տարիների իր վաստակն ունի զինվորական գործում, եղբայրն էլ այս օրերին ծառայում է հայրենիքին:
Հիշողությունս ինձ տանում է դեպի անցած օրերը, ու ես հիշում եմ իմ աշակերտուհու խոսքերը. «Ես ծնվել եմ Արցախում, 21-րդ դարի` իմ քաղաքի առաջին ծնունդն եմ ես` 01.01.2001 «ոսկյա» տարեթվով: Ուսուցչուհիս հարցրեց, թե ո՞ր երկրում կցանկանայի մեծանալ, առանց վարանելու մտածեցի` եթե հարցը ինձ մի քանի տարի առաջ տրվեր, ես վստահությամբ կասեի, որ ցանկանում եմ ապրել Վանաձորում, որտեղ գտնվում են բոլոր հարազատներս: Իսկ հիմա, երբ արդեն քիչ թե շատ մեծացել եմ ու նորովի եմ ճանաչում աշխարհը, փորձում եմ իմ մեջ գտնել այն առավել թանկ վայրը, որին ես «Հայրենիք» կանվանեմ: Այն հանգամանքը, որ ես ծնվել եմ Մարտակերտում դարասկիզբ խորհրդանշող այդ հրաշալի օրը, ինձ ավելի է կապում այս հող ու ջրին, և կարծում եմ, որ պատահական այս կյանքում ոչինչ չի լինում: Ծնողներս Արցախից չեն, բայց արդեն քսան տարի է, ինչ հայրս պաշտպանում է հայրենի քաղաքիս սահմանը: Ու հիմա ես մտածում եմ` ո՛րը նախընտրեմ` իմ հարազատների բնօրրան Վանաձո՞րը` այդ խաղաղ ու գեղեցիկ քաղաքը, որտեղ հիմա միակ եղբայրս է ապրում ու սովորում, թե՞ Մարտակերտը` այս կիսավեր, փոշոտ, իր բնակիչներին միշտ լարված պահող քաղաքը, որտեղ իմ մանկությունն է, հիշողություններս ու մեր տունը»:
11-րդ դասարանում աշակերտների մեջ երբեմն հայացքս փնտրում է նրան` այն սիրունատես փոքրիկ աղջնակին, որ իր ուսումնառության տարիներին միշտ էլ հաղթանակներ էր բերել դպրոցին, առավելապես ինձ` իրեն դասավանդող ուսուցչուհուն: Հպարտանալու առիթներ շատ եմ ունեցել, ափսոսանքի զգացողությունն էլ պակաս չէր, երբ իմացա, որ նա տեղափոխվում է իրենց հարազատ Վանաձոր քաղաքը:
Այս օրերին պատահաբար հանդիպեցի նրա մայրիկին, մի նոր ուրախության զգացում ապրեցի, երբ իմացա, որ Արցախի դուստրը այս անգամ էլ մի նոր հաղթանակ է ձեռք բերել «Ես սիրում եմ իմ երկիրը» ստեղծագործական շարադրությունների մրցույթում: Շնորհավորանքս ցանկացա արտահայտել` հրապարակավ տեղադրելով այս շարադրությունը, բայց կա նաև ինձ պարուրած մի գեղեցիկ զգացողություն, որ նա միշտ էլ կմնա ինձ համար որպես իմ սիրելի աշակերտուհին` չնայած ուրիշ դպրոցում սովորելիս, բայց հոգով ու սրտով Արցախում ապրած իր օրերի հետ:
«Ամիսներ առաջ կարծում էի, թե բոլոր առաքինություններից վեհագույնը` հայրենասիրությունը, հատուկ է միայն ընտրյալներին: Բայց ապրիլյան պատերազմի ձևով երկրիս պատուհասած օրհասը եկավ ապացուցելու, որ բոլորս ենք սիրում այս հայրենիքը, այս երկիրը, այս մի բուռ Հայաստանը: Ու սերն այդ երևի տարբերվում է բոլոր ազգերի ու ազգությունների հայրենասիրությունից: Ուրիշ հայրենիքները երևի այսքան քարաշատ ու ցավաշատ չեն, անգին դառնալու չափ փոքրացած ու վտանգված չեն…Ես սիրում եմ այս երկիրը… Սիրում եմ թշվառությունը հաղթել չկարողացած, բայց զրկանքից փոքրացած մորը գնահատող զավակի սիրով: Սիրում եմ չհամեմատելով, չքննադատելով, ինքնաբուխ: Սիրում եմ ` տալու, նվիրելու, զոհելու պատրաստակամությամբ… Ու փաստորեն բոլորն են այսպես սիրում մեր երկիրը: Այլապես ինչպես բացատրել ապրիլյան «զարթոնքը»…
Դու քաղցր ես, հո՛ղ իմ հայրենի, չկա քեզնից քաղցր անուն,
Բայց վտանգի ահեղ ժամին, երբ սպառնում է թշնամին,
Դու ավելի ես քաղցրանում…
Երկիրս մի ակնթարթում հայրենիք դարձավ, ու անձնական, կենցաղային ամեն ինչ ստորադասվեց այդ հայրենիքի անվտանգության ու պաշտպանության գաղափարին: Շարասյուները ձգվեցին սահման, ամեն ինչ` սնունդ, զենք, աղոթք, կենտրոնացավ այնտեղ, ուր ցավ կար, ուր վտանգ կար…Ու մարդիկ, շատ մարդիկ` տարբեր մասնագիտության, մեծ ու փոքր, ահել ու ջահել կամովին զինվոր դարձան, դարձան հայրենիքի պաշտպան, որ կանգնեն իրենց կամ այլոց զինվոր զավակի կողքին` պաշտպանելու մայր հայրենիքի սահմանը, մեր անկախության ու գոյության իրավունքը, պաշտպանելու այն, ինչ արյամբ է նվաճված: Ու հերթական անգամ արյամբ քաղցրացավ այս հողը, այս սրբազան տարածքը:
Այսօր եղբայրս զինվոր է: Այս կյանքում ինձ ամենահարազատ մարդը հայրենիքի պաշտպանի վեհ գործն է կատարում, վեհ կոչումն է կրում: Այս հանգամանքը ինձ հպարտություն է բերում, բայց նաև խոցելի է դարձնում: Ես ակամա հավասարության նշան եմ դնում եղբորս ու հայրենիքիս միջև ու հասկանում, որ այս հայրենիքը պահելը եթե անգամ դժվար է, զիջելը անհնարին է, այստեղ ապրելը դժվար է, լքելը` դավաճանություն: Այն հատվածը, այն խրամատը, որ այսօր եղբայրս է պահում, ինձ համար անգին է: Ու ես ամենօրյա մրմունջ-աղոթք եմ հղում բարձրյալին` պահպանելու եղբորս, ընկերներին…ու երկրիս բոլոր խրամատները…
Հայրենիքը պիտի հարազատի պես ընդունել` իր տկարություններով, սխալներով, թերություններով հանդերձ: Փորձել նրա կենսագրության ու պատմության մեջ փոխել ինչ-որ բան` բարձրացնել դրոշը միջազգային մրցույթներում, հնչեցնել հիմնը հաղթելիս, արծարծել պետության անունը մշակույթի ու գիտության բանագավառներում… Ու դա անել սիրով, նվիրումով, կամովին, ազգովի: Պահանջատերից վերածվել զավակի ու զավակի սիրով բռնել հայրենիքի ձեռքը` ապագա գնալու պատրաստակամությամբ: Ուզում եմ «մեծանալ» այնքան, որ կարողանամ հայրենիքիս ձեռքը բռնել որպես աջակից, որպես բարերար, որպես իմ ուժը նրան տալու պատրաստ արժանի զավակ» (Սեդա Գրիգորյան):
Նատաշա Պողոսյան, Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»