USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սերնդի երթը շարունակվում է
2017-05-30 10:00:00
Տպել Տպել

Այսօր 12-րդ հումանիտար դասարանի շրջանավարտների հետ եմ, ովքեր նախապատրաստվում են քննությունների: Հայոց լեզվի և գրականության փորձնական թեստային առաջադրանքներ են կատարում, բայց լսելի են նաև նրանց գոհունակությունը դպրոցական կյանքից, անցած օրերի նկատմամբ ափսոսանքի զգացողություն, որ օրեր առաջ այդքան էլ նկատելի չէին: Գիտեի, որ այդպես էլ պիտի լիներ, երբ նախորդ օրն էլ շրջանավարտներից մեկը գրել էր ինձ, որ տխուր է առանց դպրոցի և ուսուցիչների:
Օրեր առաջ նորից քայլերս ինձ տարել էին այն դասարանը, որտեղ տարիներ շարունակ դասավանդել էի նրանց: Դասարանն իր արտաքին գեղեցիկ տեսքով հիացրել էր բոլորիս: Նկարվեցինք, բայց ափսոս, այդ պահին բոլորը չէին այդտեղ... Համոզված էի, որ հետո կարոտելու են դպրոցական կյանքը, բայց շատ դրականորեն ընկալում էի նաև նրանց գոհունակությունը, որ ավարտում են դպրոցը: Զգացվում էր, որ այն նորի հանդեպ, որն ուսանողական է կոչվում, անհագ ձգտում ունեն, և խաղաղ վայելում էի նրանց ամեն մի խոսքը:

«Դպրոցում սովորել եմ գրել, կարդալ, ընկերանալ, հարգել ու սիրել, մի խոսքով` ես նաև դաստիարակվել եմ այստեղ: Այս երկարուձիգ տարիներն անցան ակնթարթի պես, գեղեցիկ երազի տեսքով, բայց նաև չեմ ձևացնի, թե իբր չեմ ուզում հեռանալ դպրոցից, դադարել աշակերտ լինելուց, որովհետև այս ամենն ընկալում եմ որպես կյանքի հաջորդ փուլ թևակոխելու առաջընթաց: Կկարոտեմ համադասարանցիներիս, որոնցից շատերի հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ, կկարոտեմ ուսուցիչներիս, ովքեր մեզ հետ խիստ էին այս երկար տարիներին, բայց նաև` մի տեսակ մտերմիկ` վերջին տարում: Գոնե ամիսը մեկ անգամ կայցելեմ դպրոց` տեսակցելու ուսուցիչներիս, որոնց հանդեպ նույն հարգանքը կլինի` բայց կարոտով շաղախված» /Անդրյան Անգելինա/:
«Ամեն տարի ես էլ երազում էի, որ ավարտեմ դպրոցը, ուզում էի վերջին անգամ հագնել դպրոցական համազգեստ, ուզում էի ինձ համար էլ վերջին անգամ հնչեր դպրոցի զանգը, ես էլ վերջին անգամ նստեի դպրոցական նստարանին: Բայց երբ արդեն հետևում են մնացել մեր անհոգ օրերը, իմ ներսում ուրախությունն ու թախիծը միախառնվել են իրար, գիտեմ, որ կարոտելու եմ ամեն ինչ` կապված դպրոցիս հետ: Դժվար է ընկալել այն, որ առավոտյան դասի չեմ գալու, դպրոց չեմ մտնելու, բայց փոխարենը կյանքի ծաղկուն շրջան եմ մտնում» /Արզումանյան Լադա/:
Այսպես ամեն տարի նրանց ճանապարհում ենք, միշտ էլ ափսոսանք է մնում նախորդ օրերից, մեզ հարազատ դարձած դեմքեր են մնում մեր հիշողության մեջ, յուրաքանչյուրը յուրովի անփոխարինելի է դառնում մեզ համար` իր կերտած կերպարով ու դպրոցականին վայել կենսագրությամբ: Կատարյալ ու գեղեցիկ կյանքի հասնելու երազանքով սերունդների ուղին շարունակվում է, ժամանակի հետ կյանքի երանգները փոխվում են, իսկ ուսուցիչը մնում է իր բարձրության պատվանդանին, որ վերևից հսկի նրանց խաղաղ երթը:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 35372 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook