USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մանկավարժի բարդ ու դժվարին մասնագիտությունը
2017-06-10 16:06:00
Տպել Տպել

Հազվադեպ ենք ուսուցիչներով նկարվում. դա լինում է ուստարվա ընթացքում առիթից առիթ: Այստեղ շատ քիչ ենք Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հինգ տասնյակ ուսուցիչների կողքին, բայց իմ տողերում բոլորին եմ տեսնում: Այս օրերին նրանց մի մասը ամառային արձակուրդների է գնում, մյուսները դեռ շարունակում են դպրոց հաճախել՝ կապված դպրոցականների ավարտական և պետական քննությունների հետ:
Ամեն ուստարվա ավարտ իր հետքն է թողնում մեր հիշողություններում, ամեն անգամ ի մի ենք բերում մեր արածն ու թողածը, սակայն միշտ կանգնում ենք մի ճշմարտության առջև, որ ուսուցչի աշխատանքը դժվար է, բայց նուրբ, աշխատատար է, երևի թե՝ ոմանց կողմից էլ չհասկացված, թե ինչերի միջով ենք անցնում տարբեր ընտանիքների նույնքան տարբեր դաստիարակություն ունեցող երեխաների հետ: Տարիներ շարունակ հղկում ենք կերպարներ, ուսման ու դաստիարակության բարդ գործընթացում ձգտում հաշտ ու համերաշխ լինել դպրոցականի ու նրա ծնողների հետ ունեցած հարաբերություններում: Բայց այդ ո՞ր մի մասնագիտությունն է պահանջում այսպիսի զգոնություն մաքրամաքուր հոգիների կերտման համար, կամ ո՞վ է ամեն անգամ դասարան մտնող ուսուցչի տրամադրությունը հարցնում, որ զսպում, թաքցնում ենք, երբեմն մեր դեմքի արտահայտությունից մեզ հասկացող դպրոցականի հարցումին մեղմ ժպիտով արձագանքում:
Ուսուցչի կեցվածքն ուշադրության կենտրոնում է, բայց երբեմն ամաչում ենք, որ պատահական հայտնված կավճի հետքը սրբում ենք մեր հագուստից՝ դեռահասի «դիտողությամբ»: Լինում է նաև դասի ավարտի զանգը հնչել է, շտապ դուրս ենք գալիս դասարանից, մեր հետևից կանչում են, ինչ-որ իր, գուցե գիրք կամ տետր մոռացել ենք, թողել սեղանին, վերցնում, բայց նաև ամաչում ենք մեր մոռացկոտության համար: Մեզանից անկախ մեր ձայնը բարձր է հնչում, գուցե անհանգիստ ապրած օրվա հոգու պոռթկում է, բայց մեզ ուղղված զարմացական հայացքները, թվում է, սաստում են մանկավարժներիս, ու նորից «ուշքի ենք գալիս», մեր զգոնությունը պահում:
Արդյո՞ք միշտ է, որ դպրոցականը կարողանում է իրեն դրսևորել կարգապահական վայել կեցվածքով: Երբեմն երկընտրանքի մեջ ենք հայտնվում. որտե՞ղ է ծնողի կամ ուսուցչի սխալը, որ պետք է կարողանալ ժամանակին շտկել: Մեր առջև նստած դեռահասին կենսուրախ ենք տեսել միշտ ու հանկարծ նրա աչքերում ադամանդի պես շողացող արցունքի կաթիլ ենք տեսնում, մեր հոգին տխրում է ցավից, ու փորձում ենք կարեկից լինել նրա անհանգիստ ապրումներին, որ հնարավոր է նույնիսկ ծնողն էլ տեղյակ չլինի նրա անձնական հույզերին: Ամիսներով աշակերտը դաս չի սովորում, պատահում է՝ ծնողն էլ չի կարողանում ազդել իր երեխայի վրա ու «անարգանքի սյունին է գամվում» ուսուցիչը, որ հանկարծ անբավարար է գնահատել նրան բոլոր նրանց կողքին, ովքեր հասցնում են թույլ կարողություններով հանդերձ՝ իրենց նվազագույն դրական գնահատականն ապահովել:
Ուսուցիչը երբեմն բարդ ու խրթին հանգույցներում հայտնվող անհատականություն է, ով պետք է յուրաքանչյուր իրավիճակից պատվով դուրս գա, որ երբեմն ստեղծվում են աշակերտների և նրանց ծնողների հետ հարաբերություններում: Ուսուցիչը հանդուրժող է, ներողամիտ, բայց ոչ միշտ է այդպիսին ընկալվում շրջապատի կողմից: Երբեմն տեղյակ չէ ծնողը, թե ինչերից ենք կառչում, որ կարողանանք մի դրական գնահատական ապահովել իր ծույլ ու անաշխատունակ երեխայի համար: Համոզված ենք, որ մեր նկատմամբ հարգանքն ու պատիվը ձեռք ենք բերում մեր իսկ մանկավարժական ճիշտ գործունեությամբ, դժվարությունների հաղթահարման մեր ընտրած ճիշտ ճանապարհով, դեռահասների հետ ունեցած փոխադարձ հասկացվածությամբ, ծնողների հետ հարաբերությունների անհատական մոտեցմամբ, որ նկատելի է մեր շրջապատում:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 40232 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook