- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ամառային արձակուրդի օրեր են, բայց երբեմն իմ աշակերտների բարի ողջույնները հասանելի են դառնում ինձ այս տարածական հեռավորության վրա: Ու նորից ես նրանց հետ եմ....Հրատարակվելիք իմ գրքերի շուրջ մտահոգությունս մոռացության եմ տալիս նրանց՝ ինձ ուղղված խոսքերում, որ այս պահին իմ ձեռքին են՝ թղթին հանձնած:
8-րդ դասարան փոխադրված իմ աշակերտուհու՝ Լուսինե Հովհաննիսյանի խոսքերը շատ անկեղծ են ու անմիջական. «Միշտ երազել եմ լինել հեքիաթի բարի հերոսուհի, երազել եմ հրաշքներ գործել, փոխել աշխարհը և անգամ երևակայում էի, թե ինչպես եմ նման հրաշքներ գործելու: Ինձ տեսնում էի՝ որպես մի երևակայական, արտասովոր հեքիաթի հերոսուհի, բայց պատկերացրե՛ք, որ հիմա ինձ համար ավելի հաճելի է լինել ուսուցչուհուս հրատարակվելիք գրքում, թեկուզ հեքիաթի հերոսուհի դառնալու ձգտումս դեռ չի մարել, բայց ինձ համար այդ գրքում երևալն ավելի կարևոր է:
Եթե ես իմ տեսակով գրքի «հերոսուհի» եմ դառնում, ապա դա չի բխում ինձանից, այլ այն գալիս է իմ ուսուցչուհու աշխարհընկալումից: Շատերը կարող են երանի տալ ինձ, և այդ երանությունը զուր չէ, քանի որ, իրոք, երանություն է այդպիսի ուսուցչուհի ունենալը, ով կարողացավ նկատել մեր աչքերի մեջ առկայծող անգամ ամենափոքր փայլը, նա կարողացավ զգալ մեր ներսի ներքին զգացողությունն անգամ, երբ նույնիսկ շփոթված ենք մենք: Մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչպե՞ս նա կարողացավ զգալ այն, ինչի մասին միայն մենք ինքներս գիտենք: Մի՞թե նա հատուկ կանոններ է սահմանել՝ մեզ բացահայտելու համար, բայց այդպիսի կանոններ չէին կարող լինել, քանի որ նրա էությունն է այդպիսին:
Երբեմն դասերի ժամանակ նա մեր վատ արարքների մեջ անգամ ցանկանում էր ինչ-որ բան որոնել, երկըտրանքի առջև կանգնելով՝ մենք սխալներ էինք գործում, բայց նա կարողանում էր հասկանալ, որ մեր սխալ արարքները մեր անմտությունից են բխում: Իմ թերություններով հանդերձ՝ նա իմ մասին գրել է, ես այդ գրքում կլինեմ, և այն փաստը, որ այդ գրքում կլինեմ ես, ինձ անչափ ուրախացնում է: Մի քիչ ամաչում եմ, երբ գիտեմ, որ բոլորը կարդալու են անգամ իմ սխալների մասին, բայց ծածուկ, սրտիս խորքում ես մի մեծ երջանկություն եմ զգում:
Երբ կլինեմ այդ գրքում, ես չեմ աշխատի փոխվել, կփորձում միշտ մնալ այնպիսին, ինչպիսին կամ, չէ՞ որ նա իմ էության մասին է գրել և ոչ թե՝ փոփոխված կերպարիս: Ընկերներս միշտ մտածում էին, թե ես ինքս եմ իմ մտածումների, ձգտումների մասին հայտնել ուսուցչուհուս, բայց իրականում նա ինքն է կարողանում ամեն ինչ հասկանալ՝ առանց ոչ մի խոսքի: Եվ վերջապես, ուզում եմ ասել, որ շատերը կարող են ինձ երանի տալ ոչ թե նրա համար, որ ես իմ էությամբ տարբերվում եմ իրենցից, այլ զուտ նրա համար, որ ունեմ Պողոսյանի պես ուսուցչուհի, ով ինձ դարձրեց իր հրատարակվելիք գրքի «հերոսուհին» »:
Այս տողերն անդորրություն են բերում ինձ, և դրական հույզերի մի աստղաբույլ է ծնվում հոգումս ու հեռվից ինձ հասանելի է դարձնում այն խոսքը հայտնի, որ եթե ծնողներն իրենց երեխաներին մարմին են տալիս, ապա ուսուցիչները պետք է հոգի տան նրանց... Ուրեմն հոգի տանք այս երեխաներին, որ մեր առջև են նստում, ու նրանցից էլ ստանանք նույնպիսի հոգի, որ ջերմացնում է մեզ, երբ գիտենք, որ գնահատված ենք մենք այս դեռահասների կողմից:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»