- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ամիսներ առաջ մերժեցի հրամանատարի հավատարիմ զինվորի՝ Ռազմիկ Խրշոյանի առաջարկը՝ այս բեմահարթակից խոսելու Գեղամ Մանուկյան նվիրյալի մասին՝ հաշվի առնելով, որ կլինեն մարտական ընկերներ, ովքեր շատ ավելին կարտահայտեն նրա մասին, քան ես՝ դպրոցի ուսուցչուհիս, որ ընդամենը նրան դասավանդել էի 1996-ի փետրվարից մինչև մայիսին նրա՝ 10-ամյա դպրոցն ավարտելը: Օրեր առաջ որդեկորույս հոր՝ Հենրիխ Մանուկյանի առաջարկը՝ մի քանի խոսքով ներկայանալ, չկարողացա մերժել, հասկացա, որ այս բեմից ուրեմն ես էլ ասելիք ունեմ Գեղամի մասին, ում սևազգեստ ու վշտահար մայրն իմ գործընկերուհին է, և նրա հետ աշխատում եմ արդեն երկու տասնյակ տարի: Նաև հասկացա, որ այո՛, այդտեղից ես պիտի ներկայանամ, քանի որ 8-րդ դասարան փոխադրված նրա սիրելի դստեր՝ Արմինե Մանուկյանի դասղեկն եմ և դասավանդող ուսուցչուհին:
Դպրոցն ավարտելուց հետո այս տարիների ընթացքում ես Գեղամին մի օր պատահական տեսա, մեր մի քանի իրար հետ փոխանակած խոսքից հետո նա մի նախադասություն ասաց. «Ես այլևս այն չեմ, չափազանց փոխվել եմ...»: Բազմանշանակ նայեցի նրան ու ժպտացի, բայց չհասկացա, թե ինչով էր փոխվել, ենթադրեցի, որ մեծացել է, ընտանիքի հայր է, սիրված ամուսին, ծնողների արժանի զավակ:
Այդ բոթաբեր դեպքից հետո, կարելի է ասել, ծանոթացա Գեղամ Մանուկյան փոխնդապետ ազնվագույն հայորդու կերպարին ու բազմիցս ինձ հարց տվեցի՝ այդ ինչպե՞ս է, որ մեր կողքի կենդանի լեգենդների մասին մենք չգիտենք: Այդ ինչպե՞ս է, որ իմ քսան տարվա դպրոց գնալ-գալու ճանապարհին երբևէ մի անգամ չհանդիպեցի Գեղամին: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ իմ կողքին աշխատող Արմինե Ափանցը երբևէ մի անգամ չարձագանքեց իր որդու՝ հողի նվիրյալի մասին: Նույն կերպ նաև գործի բերումով միշտ էլ առնչվել եմ այս տարիներին Հենրիխ Մանուկյանի հետ, բայց երբևէ առիթ չի եղել իր որդու մասին բարձրաձայնելու: Ես դասղեկ եմ արդեն քանի տարի նրա դստերը, ծնողական ժողովներին մասնակցել է իմ աշակերտուհու մայրը՝ Ինգան, ով, նույնպես համեստության քողով պատված, երբևէ չի ասել, որ Գեղամն այս հողն ավելի է արժևորել, քան իրենց ու ընտանեկան հոգսերը:
Եվ հպարտանում եմ, որ Գեղամի ու նրա նման շա՜տ-շատ ազնիվ հայորդիների մարտական ուղին է մեզ լուսավորում մեր անցնելիք ճանապարհին: Ես խոնարհվում եմ Գեղամի ու բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր իրավունք տվեցին ինձ իմ խոսքով ներկայանալու այս բեմահարթակից, որպեսզի նորից բարձրաձայնեմ մանկավարժիս խոսքը, որ մտահոգ եմ իմ ժողովրդի, առավելապես սերնդի ճակատագրի համար, երբ ապրում եմ Արցախում, դասավանդում նոր սերնդին: Մտահոգ եմ ծնողազուրկ երեխաների համար և չեմ ուզում այլևս իմ առջև նստած երեխաները սահմանում հայրիկներ կորցնեն:
8-րդ դասարան փոխադրված իմ դասղեկական դասարանի այդ երեխաներն են, որ ինձ սովորեցրին չամաչել իմ արտասվելուց: Այդ Դավիթ Պետրոսյանի /Խուդոյի/ որդին՝ Գևորգն էր, որ ինձ սովորեցրեց դասարանում արտասվել, երբ ասաց, որ այնքան եք մեծարել իմ հորը, որ ինձ թվում է՝ նա շուտով կգա: Ինչպե՞ս կարող էի չարտասվել, երբ ամիսներ առաջ Գեղամի զոհվելու մասին լսելուց հետո նրա լացակումած դստերն ուղեկցում էի իրենց տուն: Այդ նրա դուստրն էր ամիսներ առաջ սպիտակի վրա սևացրած տողեր հանձնել ինձ, որ ուրախ է իր ուսուցչուհու հրատարակվելիք գրքով, որտեղ ինքն էլ կա, բայց ափսոս, որ չկա հայրը, որպեսզի բացի այդ գիրքը:
Ազգը չպետք է երբևէ մոռանա իր զոհված հերոսներին: Մարտադաշտում նրանք չէին մտածում անմահության մասին, այլ իրենց արյան գնով հասան հաղթանակների, որպեսզի ստիպեն աշխարհի հզորներին` ճանաչելու Արցախի` ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Չմոռանանք նրանց, ովքեր անցան այդ դաժան ճանապարհը, բայց այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն, և նրանց, ովքեր, ապրելով մեր կողքին, իրենց սխրանքների մասին լռում են համեստաբար: Նրանց թափած արյան ամեն մի կաթիլը չիրականացված մի երազանք է, կիսատված իղձ: Հնարավո՞ր է ստույգ հաշվել, թե առայսօր այդ ճանապարհն անցած հերոսների քանի~ երազանք-իղձեր են կիսատվել...
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»