- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այս գիրքը՝ «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին», որ նվիրվեց արձակագիր Լևոն Ադյանի՝ կյանքից անժամանակ հեռացած Մհեր ու Զորայր որդիների հիշատակին, մտավ դպրոց դեռ մինչ ուսումնական տարին սկսվելը: Այս օրերին այն մեծագույն հարգանքով նվիրեցի շատերին ու դեռ կնվիրեմ արժանավորների, բազմաթիվ ընթերցողների...Ակնածանքով նվիրեցի նրանց, ովքեր արժանի ներդրում ունեն այս գրքի հրատարակության գործում՝ հանձինս ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանի և գրքի խմբագիր Լուսինե Ղարախանյանի:
Սիրով նվիրեցի ուսուցիչներին, ովքեր աշխատում են ինձ հետ կամ թեկուզ հեռուներում, ընդհանրապես, նվիրեցի նրանց, ովքեր այդ գիրքն ունենալու անհրաժեշտությունն ունեն... Հպարտության ու գեղեցիկի զգացողություն կա հոգումս, որ այս գիրքը դարձել է շատերի համար հետաքրքիր ու ցանկալի: Այս գիրքը հուշում է ինձ, որ նվիրելու այս ապրումներն էլ շատ ավելի հրապուրիչ են, որքան որ գրքի ծննդյան հետ կապված դրական հույզերը:
Այն մեծագույն սիրով իրենց ձեռքն առնելու ակնկալիքն ունեն գրքի մասին գրախոսականով իր կարծիքն արտահայտած Արցախի բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանը, հեռուներում ապրող, գրքի հրատարակությանը ֆինանսապես օժանդակող լոսանջելեսաբնակ բանաստեղծուհի Նելլի Ավակովա Գրիգորյանը, գրող Լևոն Ադյանը, ով ապրում է Սանկտ Պետերբուրգում, և այս օրերին՝ նրա իսկ ֆինանսական միջոցներով, նույն 250 օրինակ տպաքանակով, վերահրատարակվում է գիրքը՝ նաև Մարտակերտի շրջանի դպրոցներին բաժանելու ահրաժեշտությամբ, այդ թվում Չլդրանի ու Առաջաձորի կրթօջախներին, որտեղ տարիներ առաջ սովորել էր գրողը:
Այսօր այդ գիրքը մեծագույն սիրով նվիրեցի մեր դպրոցականներին, առանձնապես նրանց, ովքեր դարձան այս գրքի գործող դեմքերը: Այդ նրանք էին՝ մեր դպրոցի 12-րդ հումանիտար դասարանի աշակերտները, ովքեր ավարտեցին դպրոցը, նրանցից շատերը բարեհաջող ընդունելության քննություններ հանձնեցին և շուտով կմտնեն տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Նրանց հետ հանդիպումն իրենց դասարանում ինձ թվաց մի նոր վերջին դաս էր, չնայած հարգելի բացակայողներ ունեինք: Իսկ նոր դասն սկսվեց գրողի մասին իմ զրույցով, այս գրքի հրատարակության անցած ճանապարհով, այս գիրքն ընթերցողներին նվիրելու իմ մեծագույն ցանկությամբ, նրանից դասեր քաղելու ակնկալիքով, մեր անցած օրերի հիշողությամբ, որ գրողի գրքերի հետ էին կապված, մեր կազմակերպած գրքերի քննարկումներով, նրանց պատրաստակամությամբ, որ անցած մի ուսումնական տարի մեզ կապել էր մի գրողական աշխարհի հետ, ով դպրոցական ծրագրում չկար:
Մեր շրջանավարտների հետ լուսանկարվեցի՝ համոզված, որ տարիներ կանցնեն, այդ տարիների հետ կմեծանան նրանք, բայց գրքի իմ այս «հերոսները» կմնան նույն դպրոցականները՝ հենց իրենց այս լուսանկարներով, որ հիշողություն կդառնան, ու տարիները ափսոսանք կծնի նրանց մոտ, որ անցածը նորից չի վերադառնա, բայց իրենք այս գրքում կմնան՝ որպես գրողի կյանքով ու նրա ստեղծագործությունների գրական կերպարներով ապրող դեռահասներ:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»