USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մանկավարժի սեպտեմբերմեկյան խոհերս
2017-08-31 12:22:00
Տպել Տպել

Նոր ուսումնական տարվա՝ Սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ շնորհավորում եմ  գիտության  և  կրթության գործի նվիրյալներին, բոլոր նրանց, ում ձեռքին է  ազգային կրթության  ու հայեցի դաստիարակության  հայրենանվեր գործը: Հաջողություն եմ մաղթում բոլորիս, ցանկանում նոր ձեռքբերումներ, ստեղծագործական    աշխատանքի նոր վերելքներ:  Սերնդի համար ուսումնառության ողջ ընթացքը թող դառնա աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան, մաղթում եմ նրանց   լուսավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն,  որ կախված   է բոլորիս հետևողական աշխատանքից  ու մեծագույն նվիրումից:

Նոր ուսումնական տարում  ամեն անգամ սրտի թրթիռներով ու նոր սպասելիքներով ենք մտնում դասարանները, ողջունում դպրոցականներին, նոր օրերի երազանքներով մի նոր կյանք ցանկանում նրանց:  Սահմանամերձ բնակավայրում ապրողներիս  համար, երբ մեր գլխավերևում «դամոկլյան սուր» կա, ամեն անգամ  վեր   է  հառնում  հարցը, թե ինչպես կլինի  ուստարին, երբ խաղաղ կյանքի երաշխավորը մենք չենք, բայց խաղաղություն ենք   ուզում՝ հայացքներս ուղղած սահմանին կանգնած զինվորին: Ապրիլյան օրերի հետքեր կան մեր հոգում, որ անցյալ չեն դառնում, ապրած  օրերի թանձրույթում ամեն անգամ առկայծում է լույսի  մի շող, որ ուղեկցում է մեզ ու  դառնում մեր այստեղ ապրելու  երաշխիքը:

Իմ հավատն ինձ հետ է, երբ մտնում եմ դասարանները, իմ երազանքները շաղախված  են նրանց լույս օրերի հետ  ու այդ իսկ սիրով ողջույններս հղում եմ դպրոցականներին,  որ դառնում են ինձ համար այս նոր կյանքի լուսատուները: Իմ սպասումները շատ են, երբ ասելիք ունեմ նրանց, ու այդ իսկ սպասումներով ես փնտրում եմ իմ նոր կերպարներին, որ պիտի դեռ նոր ծանոթանամ  նրանց հետ՝ այդ նոր դասարանը մտնելով:  Տեսնում եմ նրանց հայացքներն ինձ  ուղղված, որ սրտի տրոփյունով կսպասեն իմ խոսքին: Կզրուցեմ ես նրանց հետ մտերմական, շատ հանգիստ, երբեմն անունները կշփոթեմ՝ նոր ժպիտների մեջ  քողարկված:

Մանկավարժի իմ ազատությամբ կմտնեմ դասարանները, այն կփոխանցեմ աշակերտներին, որ իրենց  խոսքերում, նոր մտածումներում ազատ լինեն ու անկաշկանդ,  և  ըմբռնումով  կմոտենամ նրանց ամեն մի մտքին, որ նորի առկայծում կդառնա, նորի սկիզբ: Սովորությանս համաձայն՝ հայացքս այն վերջում նստած  դեռահասներին կհառեմ, որ նրանց լսեմ: Երբեմն ամաչկոտ, երբեմն լռակյաց  ոչինչ չեն ասի նրանք, բայց  լռության խորքից եկած  նրանց մեկ բառն էլ արժեք կունենա,   ու    թևեր կտամ  նրանց՝  նորից խոսեն,  որ  բառը բառի հետ մի նոր միտք դառնա:

Այն բացակա օրերի մասին կխոսենք, որ միասին չէինք, ամառային հանգստյան օրերի զրույցը կլսեմ, այս անգամ էլ գուցե  ոմանք կբարձրաձայնեն նորից, որ   տնային հանձնարարությունները  դպրոցականների  արձակուրդային օրերի  համար չեն:  Կանցնի մեր  օրը մտերմիկ ժպիտների մեջ, ու նորից կամրագրվի աշակերտի և ուսուցչի մի նոր հարաբերություն, որ  կդառնա  այս նոր ուստարվա սկիզբը՝ ակնկալիքներով  ու խաղաղ օրերի երազանքներով լեցուն:

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 17079 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook