- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Իրոք, սրտաբաց զրույց, որ շարունակվում է ամեն մի հանդիպման ժամանակ, իսկ հանդիպումս Զարինե Սառաջյանի հետ իմ գրքերի շնորհանդեսի օրն էր: Բայց այսօր էլ Ուսուցչի տոնին այդ հանդիպումը շարունակվեց, ու այս նոր զրույցն ինձ ապշեցրեց: Շնորհավորական խո՞սք է սա, թե՞ ուսուցչի աշխատանքի գնահատանք, առավել շատ՝ մեծարում... Այս տողերում ինձ տեսնում եմ մանկավարժական խիզախումների բարձունքում և այս հրապարակումով ի սրտե նրան խորին երախտագիտություն եմ հայտնում՝ ուսուցչուհու իմ անհատականությունն այսպես արժևորելու համար: /Նատաշա Պողոսյան/
Կան հանդիպումներ, որոնք նշանակալից և ուղենշային են դառնում ողջ կյանքի համար: Այդպիսի մի հանդիպում էր իմ և Նատաշա Պողոսյանի հանդիպումը տարիներ առաջ, երբ թերթի հերթական համարն էի պատրաստում և որոշել էի հարցազրույց վարել Մարտակերտի շրջանի ճանաչված ու սիրված վաստակաշատ մանկավարժի հետ: Հարցազրույցը հաջողված ու անկեղծ մի զրույց ստացվեց, որը համատեղ որոշեցինք վերնագրել «Սրտաբաց զրույց»: Այդ սրտաբաց զրույցը ամեն անգամ իր շարունակությունն է ունենում մեր ամեն մի հանդիպման ժամանակ: Զրույց, որ կարող է սկսվել հայ դասական գրողների, նրանց գործերի շուրջ քննարկումներից մինչև շրջապատում առկա խնդիրներ, տարաբնույթ իրադարձություններ, դեմքեր, դեպքեր:
Նատաշա Պողոսյան: Անուն, որ արտաբերելիս նրան ճանաչող ցանկացած մարդու դեմքին հայտնվում է մի բարի ու մեղմ ժպիտ, որ սովորաբար ունենում ես այն ժամանակ, երբ կողքիդ հնչում է հարազատ մարդու անուն: Հարազատ, որովհետև նա իր սրտաբացությամբ, անկեղծությամբ, ըմբոստ ու անհանդուրժող բնավորությամբ, բայց և միաժամանակ ներողամիտ ու գթասիրտ մեղմությամբ հարազատ մարդ է դարձել վաղուց իր սաների, իր ընկերների, հեռու և մոտ ծանոթների համար: Նա այն ուսուցիչն է, որ մանկավարժության հանդեպ ունեցած նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ արժանացել է իր կոչմանը: Ամենօրյա պրպտումները, որոնումները նրա դասը դարձնում են հագեցած, ստանդարտներից դուրս, ծրագրային նյութի սահմաններով չբավարարվող: Նրա ամեն մի դասը յուրահատուկ առաքելություն է, որով նոր սերնդին մոտեցնում է գրքին ու գրականությանը, իր սաների առջև բացում հայ գրականության գանձարանի հարուստ շերտերը և նրանց սիրել ու արժևորել սովորեցնում այդ գանձերը:
Բնավ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ նրա նման մանկավարժների նվիրյալ գործունեությունը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Զինվորը զենքով է պաշտպանում հայրենիքի սահմանները, իսկ նվիրյալ մանկավարժը, մտավորականը պաշտպանում է հայրենիքի հոգևոր սահմանները` մատաղ սերնդի մեջ ձևավորելով, ամրապնդելով և պահպանելով ազգային արժեքներ, ազգային ինքնագիտակցություն:
Գրքի ու գրականության հանդեպ ունեցած նրա սիրո ու պաշտամունքի վկայությունն են դառնում նրա հեղինակած գրքերը, որտեղ էջ առ էջ բացվում է մանկավարժի ապրած ամեն մի օրը` լի այն անպարագիծ սիրով, որ նա տածում է ուսուցչության և իր սաների հանդեպ: Ու հասկանում ես մի ճշմարտություն, որ մանկավարժությունը Նատաշա Պողոսյանի համար կենսակերպ է, առաքելություն: Գրքի էջերում մեկ առ մեկ տեսնում ենք իր սաների սրտի ամեն մի թրթիռը զգացող խորաթափանց ուսուցչուհու խոհերը, որ վաղուց մարտահրավեր է նետել սահմանամերձ բնակավայրում ապրելու և դասավանդելու բոլոր դժվարություններին, խոչընդոտներին, տագնապներին ու մտահոգություններին, որովհետև նրա ուղենիշը լավատեսությունն է և իր հայրենի Մարտակերտը զարգացող, բարեկեցիկ, խելացի ու բանիմաց մասնագետների ներուժով համալրված ու խաղաղ երկնքի ներքո օր օրի բարգավաճումը տեսնելու տեսլականը:
Այս տեսլականով ուղղորդվող մանկավարժի աշխատանքն ու եռանդը չի ընկճում անգամ սահմանում ժամանակ առ ժամանակ հակառակորդի կողմից խախտվող հրադադարը: Նա իր գործի նվիրյալն է անգամ այն ժամանակ, երբ մի քանի կիլոմետր այն կողմ թեժ մարտեր են մղվում Արցախի սահմաններն անառիկ պահելու համար, և նման դեպքերում շատ հաճախ սահմանամերձ բնակավայրի ուսուցչուհին կրակոցների ձայնի տակ շարունակում է իր սաներին բարձր ոգի ներշնչել, հաղթել սովորեցնել, արհամարհել վախն ու բոլոր մյուս թուլությունները և ամուր կառչած մնալ հող հայրենիին:
Խոհերս գրի առա հոկտեմբերի 5-ին` ուսուցիչների տոնին, երբ ամեն ոք փորձում է յուրովի արժևորել տոնն այդ` մեծարանքի և գնահատանքի խոսք ուղղելով ուսուցիչներին: Շնորհավորելով բոլոր արժանավոր ուսուցիչներին տոնի առթիվ` մաղթում եմ, որ Նատաշա Պողոսյանի օրինակը ուղղորդող դառնա շատ-շատերի համար, հատկապես երիտասարդ ուսուցիչների համար, ովքեր փոքր-իսկ խոչընդոտի կամ թերացման դեպքում թևաթափ լինելու զգացողություն են ունենում: Բարձունքին հասնելը դժվար է` բազում հաղթահարումներով լի, ամեն մի օրը պայքար է, հաթահարում, բայց երանելի է այն նվիրյալը, ով իրապես արժանանում է ուսուցիչ վեհ կոչմանը...
Եղե՛ք ձեր կոչմանը հավատարիմ և արժանի, սիրելի՛ ուսուցիչներ, դուք եք կերտողը մեր վաղվա ապագան, քանզի ձեր կրթած ու դաստիարակած սաներն են լինելու վաղվա օրվա պատասխանատուն, երկրի նախագահը, նախարարը, զինվորը, բանվորը...
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու,
ԱրՊՀ ավագ դասախոս,
ԱրՊՀ ՈՒՀՏԱ, ՀԿ և Լրատվության բաժնի պետ
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»