USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Մանկավարժի օրագրի» ամեն մի գրառում գեղարվեստական մանրապատում է
2017-10-07 17:24:00
Տպել Տպել

 

Իմ առաջին հանդիպումը դպրոց այցելած Մելինե Պետրոսյանի հետ նոր ծանոթության սկիզբ դրեց: Այն որքան զարմանալի, նույնքան հաճելի էր, երբ առաջարկեց ծանոթանալ իմ «Մանկավարժի օրագրի» նյութերին ու գեղարվեստորեն վերլուծական գրել: Շուտով իմ ձեռքի տակ էին նրա ներքոբերյալ տողերը, որ հիացրին ինձ: Նորից անակնկալ, որ ցանկանում է ընթերցել այն իմ գրքերի շնորհանդեսի օրը: Շատ հաճելի էր նման առաջարկը, որ ընդունեցի մեծագույն սիրով ու շնորհակալական զգացումով, և դրա արդյունքում իմ երկրորդ հանդիպումը նրա հետ կայացավ շնորհանդեսի օրը՝ Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում: Նատաշա Պողոսյան

Ժողովուրդների հավիտենության փարոսները հանճարեղ և նվիրյալ ուսուցիչներն են, որոնք ի բնե կոչված են մանկավարժ լինելու համեստ, բայց հույժ կարևոր աշխատանքին: Արժանապատիվ կեցվածք ունենալու իմաստնությունը հավերժական խորհուրդ է կրում, ինչի վերծանողները ոչ միայն գիտական բարձր կոչումներ ունեցողներն են, այլև՝ հմուտ և վաստակաշատ մանկավարժները:
Ուսուցիչը պետք է հավատարիմ լինի իր կոչմանը, քանի որ դարի մարտահրավերների առջև կանգնած այսօրվա սերունդը պետք է լինի գաղափարապես առողջ, ազգային ավանդույթներին հավատարիմ, մարդասեր և բազմակողմանիորեն զարգացած:
Ն. Պողոսյանի «Մանկավարժի օրագիրը» փաստում է ասվածի ճշմարտացիությունը: Գիրքը բաղկացած է 240 օրագրային գրառումից, և յուրաքանչյուր օրագրային գրառում հոգեբանական և փիլիսոփայական խորը ենթաշերտեր ունեցող գեղարվեստական մանրապատում է. «Երբեմն պատահում է, որ խաթարվում է մեր խաղաղ կյանքը: Գիշերվա կեսին հանկարծակի սկսվող հրետակոծության արձագանքից սիրտդ կծկվում է, հոգիդ՝ ալեկոծվում անհանգստությունից, ուզում ես սփոփել ինքդ քեզ, ու խաբուսիկ մի պատրանք ես ստեղծում քեզ համար, որ իբր ամեն ինչ լավ է, պետք չէ հուսալքվել, բայց երբ թվում է, թե ևս մեկ անգամ՝ տունդ ահա փուլ կգա գլխիդ, ուզում ես աշխարհին ի տես՝ բոլորին ասել, որ խաղաղ ապրել ես ուզում…»:
Սա փաստում է, որ գրողն օժտված է ոչ միայն լայն մտահորիզոնով, նյութը բազմակողմանիորեն քննելու կարողությամբ, այլև՝ մարդասիրական լավագույն ձգտումներով: Այս երևույթների նկատմամբ նրա մտորումները բացարձակ ազնվության, արժանապատվության մասին են փաստում: Տարաժամանակյա կտրվածքով նյութը քննելու դեպքում՝ ականատես կլինենք այն պարզ ճշմարտությանը, որ խաղաղ ապրելու ձգտումը հայի գենետիկ կոդի մեջ է, և մեր լինելության բանաձևումը հենց այս հանգամանքով է պայմանավորված: Ն. Պողոսյանի գրչին ծանոթները միանգամից տարբերում են նրա ոճը, սա ևս գրականագիտության մեջ առանձնացող և հարգի երևույթ է:
Այստեղ կյանքի փաստացի վերարտադրումն է բանաստեղծական տաղանդի շնորհիվ, թեպետ ամբողջ գիրքը արձակ է շարադրված, բայց զգացվում է բանաստեղծական ոգու առկայություն, դա ևս գրողի՝ սեփական ժողովրդի հետ ամուր կապի մասին է խոսում, քանի որ աշխարհի մասշտաբով հայ ժողովուրդը հայտնի է որպես բանաստեղծ ժողովուրդ: Բավականին ակնառու է խոսքի ներքին ռիթմը, գեղարվեստական բարձր որակը, բառախաղերի յուրօրինակությունը և ամենակարևորը՝ տարողունակ նյութը, որը պատկերում է 21-րդ դարի աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակն Արցախում. «Եվ այստեղ հոգու սնունդն ապրեցնում է մեզ, ու մենք ապրում ենք այստեղ հոգու սնունդով, որ բառ է դառնում, երբեմն հավատ: Եվ հույսը գրկած՝ երբեմն խոսքը վահան եմ դարձնում ու չարիքի դեմ մի հատիկ բառը հզոր է դառնում, մի ամուր թիկունք՝ չարիքին ուղղված»:

Գրքի հերոսները պատանիներ ու պարմանուհիներ են՝ հետաքրքիր մտորումներով, հոգեբանական վայրիվերումներով, և նրանցից յուրաքանչյուրը բավականին լավ հասկանում է, որ պատմական այս իրադարձությունների թատերաբեմում իր ժողովրդի ճակատագրի կերտման գործընթացն իրեն է պատկանում: Այսօրինակ փաստերը պետք է դիտել որպես սեփական անձի արժևորման հոգեբանական յուրօրինակ գործընթաց:
Ամենօրյա դարձած կրակոցներն ու երկյուղածությունը գրքի հերոսների մոտ տագնապային հոգեվիճակներ, ատելություն, ժխտողականություն չեն առաջացնում, այլ ընդհակառակը՝ սեր, հաջողությունների հասնելու նպատակայնություն, ազնվություն, մարդասիրական ձգտումների հիմք է հանդիսանում:
Միայն նրանց է տրված կյանքի յուրաքանչյուր ակնթարթը ճշմարիտ գնահատելու շնորհը, ովքեր իրապես հասկանում են կյանքի գինը: Գնահատում ու արժևորում են իրենց կյանքի յուրաքանչյուր խաղաղ առավոտը. «Երջանկության մեջ օրեր մի՛ փնտրեք, երբ ամեն պահը երջանկություն է»:
Հայրենասիրությունը սոսկ հասկացողություն չէ, այն ապրում է, կամային հատկանիշների յուրօրինակ դրսևորում, որը ձևավորում է կայուն արժեհամակարգ: Պողոսյանի յուրաքանչյուր օրագրային գրառում հայրենասիրական ենթատեքստ ունի. «Դա իմ բնօրրանն է սուրբ, առանց որի չեմ կարող ապրել, որովհետև բոլորը մեկը մյուսին ճանաչում են ու հավատում միմյանց, իսկ երբ սահմանին մոտ կրակահերթերի արձագանքներն են լսվում, դառնում են մեկ ՄԱՐԴ ու մեկ ՀՈԳԻ, որ կարողանան միասին «մեռնել», որպեսզի նորից հարություն առնեն»:
Հեղինակի մտասևեռումներն ապացուցում են հայկյան ոգու մեջ անթեղված փյունիկյան առասպելի անժամանակավրեպ խորհուրդն ու արդիականությունը:

Մելինե Պետրոսյան
Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի

Այս նյութը դիտել են - 13394 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook