- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Օրեր առաջ Ռուսաստանից Լևոն Ադյան գրողի, նրա տիկնոջ՝ Էլմիրա Ադյանի, ու լոսանջելեսաբնակ բանաստեղծուհի Նելլի Ավակովա Գրիգորյանի այցը Մարտակերտ մի նոր հպարտությամբ էր լցրել հոգիս, դարձել մեր հասարակության՝ նրանց հանդեպ ունեցած ակնածանքի աղբյուրը:
Այս օրերին այդ հանդիպման տեսաերիզն եմ նայում, ձգտում նորից լսել նրանց խոսքը, որտեղ հայրենի Արցախի հանդեպ անզուսպ մի սեր կար, իսկ Մարտակերտը նրանց համար հարազատ օրրան էր, հարազատ միջավայր՝ անդարձ օրերի հիշողություններով: Նելլի Ավակովայի՝ Արցախին նվիրած բանաստեղծությունը, որ հնչեց, հայրենի հող ու հանդին սիրահար հայուհու խոսք էր, չնայած իր կյանքն անցկացրել էր մեծ քաղաքներում: Ուսուցչուհուս հանդեպ ունեցած մտերմական շունչը զգալի էր դեռ բեմից, որ սկիզբ էր դրվել ապրիլյան պատերազմական օրերից նրա հեռախոսազանգով ու դարձել շարունակական մինչ օրս:
Էլմիրա Ադյանի հետ իմ ծանոթությունը կամաց-կամաց իր տեղը զիջեց հոգու մեղմագին տվայտանքի, ես ինձ տեսա նրա աչքերից առատորեն հոսող արցունքների արտացոլանքում: Մեծագույն կսկիծ տեսա, որդիներ կորցրած մայրական սիրտ՝ ինձ ուղղված նրա երախտիքի խոսքերում, որ ազնիվ մղումով ինձ տանում էր դեպի նրան խոնարհման, որ զսպում էի իմ հոգում:
Մեկընդմեջ Լևոն Ադյան գրողի՝ այդ օրվա ելույթի տողերն եմ շարում: Ուսուցչուհուս հանդեպ ակնածանք կար, հուզումնալից խոսք, լավագույն գնահատանք, բարի ցանկություններ, որ շնորհակալության ու հպարտության զգացումով է լցնում հոգիս, ինձ տանում դեպի այն օրերը, երբ դեռ նոր էի ծանոթացել գրողի հետ սոցցանցում՝ առանց մտքով անգամ անցկացնելու, որ հնարավոր է՝ նրա զավակների հիշատակին գիրք գրեի գրողի գեղարվեստական արձակի մասին ու արժանանայի այսպիսի մեծարանքի արձակագրի կողմից, այն էլ՝ իմ գրքերի շնորհանդեսին՝ մեր հարազատ Մարտակերտում:
«Սիրելի՛ բարեկամներ, իրոք, սիրելի՛ բարեկամներ, որովհետև Մարտակերտի շրջանն իմ հայրենիքն է: Եվ, ամեն անգամ այստեղ գալով, երբ մենք ջահել էինք, գեղեցիկ և մերն էր ամբողջ աշխարհը, ես մտնում էի Մարտակերտ սրտի անդիմադրելի մղումով, որովհետև այստեղ բազում ընկերներ ունեի...
Այսօր ինձ համար տարօրինակ օր է, ուրախալի և տխրալից օր: Եթե ինձ նման խաթարված ճակատագրի տեր մարդու համար կան երջանիկ օրեր, ապա սա իմ ամենալավ օրերից մեկն է, որովհետև այս օրը, այս հանդիպումն այնպիսի մի ջերմություն է բերում իմ հոգուն, որ ես հեռավոր ցրտաշունչ Ռուսաստանում էլ կզգամ այդ ջերմությունը, և դա կօգնի մեզ ապրելու: Ես ուրախ եմ, որ եկել ենք այստեղ Սանկտ Պետերբուրգից, իմ տիկնոջ հետ եկել ենք հաղորդելու մեր սրտի ակնածանքը, մեր հոգու ամենաջերմին խոսքը Նատաշա Պողոսյանին՝ հաղորդելու մեր տուրքը նրան, որ նա իր գիրքը նվիրել է մեր զավակների հիշատակին, և առհասարակ, որ նա ամբողջապես վերլուծել է իմ ստեղծագործությունները:
Ես հիմա կարիք չունեմ անդրադառնալու դրանց վերլուծությանը, բայց նա այնպես գեղեցիկ, այնպես գեղարվեստորեն բարձր մակարդակով է դա կատարել, որ երևի ես ինքս չկարողանայի այդպես անել: Իր գրածները կարդալով՝ երբեմն ինձ թվում էր, թե երեխաների փոխարեն ինքն է գրում, այնքան բարձր մակարդակով էին գրված այդ մեջբերումները: Այսօր տեսնելով այդ երեխաների տաղանդը՝ ես զգացի, որ ինքն է նրանց մեջ սերմանել այդ շնորհը, այդ իրենից է այդ տաղանդը, այդ սերը փոխանցվել երեխաներին:
Մեծ է Նատաշա Պողոսյանի ավանդը: Մեր այս ձորերում, մեր Մարտակերտի շրջանում նա հանդես է գալիս որպես երևույթ, որ այսպես կարողանում է հայեցի դաստիարակել մեր երեխաներին, նա կարողանում է ապացուցել, որ ազգն իր մշակույթով է հանդես գալիս որպես ազգ:
Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս խորին շնորհակալություն հայտնել Նատաշային: Ցանկանում եմ նորանոր ստեղծագործական նվաճումներ, որպեսզի հայտնի մանկավարժ Սուխոմլինսկու պես մեր հանրապետությունում, Հայաստանում, մեր սահմաններից դուրս նրան իմանան որպես հայտնի մանկավարժ, նրան իմանան ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև՝ ուրիշ երկրներում: Ցանկանում եմ, որ նա շարունակի հրատարակել իր մյուս գրքերը, իսկ մեր ժողովրդի համար թող հաստատվի խաղաղություն, բայց ոչ մի թիզ հող չհանձնվի թշնամուն»:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»