USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ուսուցչի անմնացորդ նվիրվածություն, որ նման է չկտրվող պարանի
2017-10-18 01:08:00
Տպել Տպել

Երկընտրանքը, թե նոր ուսումնականից որ դասարանն ընտրեմ երկու 11-րդ դասարաններից, դասղեկ Անահիտ Ներսիսյանի կողմից զարմանալի չէր, որ նախընտրությունը տվեց իր դասարանին՝ այդ գ-ի մեջ ամփոփված դեռահասներին դասավանդելու բուռն ցանկությամբ: Եվ շուտով ես սկսեցի մտնել 11-րդ ա և գ դասարանները՝ կարծես չցանկանալով տարբերակել մեկը մյուսից: Ու ամեն անգամ հոգու հանգստություն եմ ապրում՝ այդ դաարանները մտնելով՝ աշակերտների ուշադիր հայացքների ներքո, լսողություն դարձած և ինձ ունկնդրելու ցանկությունից հիացած:
11-րդ գ դասարանի աշակերտների կողմից դասղեկին ուղղված գնահատանքի խոսքեր կարդացի օրեր առաջ. «Արդեն չորս տարի է, ինչ տիկին Ներսիսյանը դասավանդում է մեզ: Ժամանակը, տարիներն այնքան ամուր և անխզելի կապ ստեղծեցին նրա ու մեր միջև, որ այս պարագայւմ սխալ համեմատություն չէր լինի, եթե մայրական սիրո չափ համեմատվեր այն նվիրական զգացումը, որ նա տածում է դեպի իր աշակերտները: Առանց խտրականության, անգամ անտեսելով աշակերտների թույլ կամ ուժեղ ընդունակությունները՝ նա բոլորին ընդունում է որպես մի առանձին անհատականություն: Նրան տրված է լինել հոգեբան, հասկանալ այն, թե ինչ է ուզում աշակերտը, ինչպես է մտածում և ինչ ձգտումներ ունի: Միայն լավ մասնագետ լինելը բավարար չէ մանկավարժի օրինակելի կերպար լինելու համար, նա ունի այնպիսի դրական հատկանիշներ, որոնցով էլ արժանացել է բոլորիս սիրուն...»

Անհրաժեշտ էր աչքով տեսնել ու զգալ այդ խոսքերի ճշմարտացիությունը, որի համար երկար ժամանակ պետք չէր: Անզեն աչքով տեսանելի էր այն ուշադրությունը, որ տածում էր դասղեկն իր դասարանի աշակերտների հանդեպ, կասկածելի չէր ամենևին, որ աշակերտ-ուսուցիչ հարաբերությունը բարձր մակարդակի վրա էր այդ դասարանում՝ հանձին Ներսիսյանի, չնայած նաև չհասկացվածություն կար դպրոցի պատերի ներսում որոշ դասաժամերի, որի հանդեպ նա շատ նրբանկատ վերաբերմունք էր ցուցաբերում՝ նախընտրելով մանկավարժորեն հարաբերությունների հարթեցման ճանապարհը:
Հետադարձ հայացք եմ ձգում իմ գրքերի շնորհանդեսի օրվան, ուսուցչուհուս մատուցած անակնկալին, որ միջոցառման վերջում ինձ մոտեցան այդ աշակերտներն իրենց դասղեկի հետ: Մենք բեմահարթակում էինք, իմ ձեռքին նրանց՝ ինձ նվիրած ծաղկեփունջն էր, հուշանվեր. ինձ ուղղված շնորհավորանքների ընթացքում մենք հասցրինք նաև լուսանկարվել: Բերկրալից պահ էր, երբ աշակերտների կողքին նաև մեր ուսուցչուհիներին տեսա. հավերժացման ակնթարթներ կային, ուրախ ժպիտներ, որ միախառնվել էիր իրար:

Այդ օրվա հիշողությամբ 11-րդ գ դասարանի դասղեկ և ֆիզիկայի ուսուցչուհի Անահիտ Ներսիսյանի կերպարն ինձ տարավ դեպի այն անցած դպրոցական օրերը, երբ ես էի նրա դասղեկը և այն դպրոցական օրերին հիանում էի նրա ընդունակություններով, կազմակերպչական ջիղով, հպարտանում նրա հայոց լեզվի և գրականության հանդեպ ունեցած սիրուց, նրա ասմունքելու շնորհքից, ու այս օրերին էլ ամենևին չեմ զարմանում, երբ նրա աշակերտներն են ասում. «Հիանալի է, երբ ուսուցիչն ակնածանքով է նայում աշակերտներին, երբ մոր նման երբեմն հրճվում է նրանց փոքրիկ չարաճճություններից, բայց, միևնույն ժամանակ, խստությամբ մանրազնին հետևում բոլորին: Այո՛, ժամանակը և ուսուցչի անմնացորդ նվիրվածությունն է ստեղծել այն ամուր կապը, որ նման է պիրկ, չկտրվող պարանի, և այդ սերը երբեք էլ չի մարի, պարանն էլ չի կտրվի, քանի որ տիկին Ներսիսյանի շնորհիվ վեճեր չեն լինում դասարանում, և բոլորը, եթե անհրաժեշտ լինի, պարանի նույն կողմից կբռնեն, և ոչ ոք չի անցնի հակառակ կողմը: Ահա թե ինչով է յուրահատուկ 11-րդ գ դասարանը»:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 15099 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook