USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես, որ չեմ սիրում կարդալ, մեծ սիրով ընթերցեցի Ձեր գրքերը
2017-11-01 12:44:00
Տպել Տպել

Սեպտեմբերին էր...Մտա 11-րդ գ դասարան: Օրեր առաջ նրանց նվիրել էի իմ գրքերից՝ «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին»: Այդ օրը զարմանալի չէր, որ աշակերտները քարացած ունկնդրում էին ինձ: Հանկարծ դասարանի աշակերտուհիներից մեկն ինձ հանձնեց տետրի թղթի վրա գրած տողեր: Մի հայացքով հապշտապ ընթերցեցի այն, հարցրի անուն-ազգանունը, քանի որ դեռ անուններով չէի ճանաչում նրանց: Հարցրի նաև՝ ինչպես էր սովորում նախորդ տարիներին:
Նրա համեստ պահվածքը, նաև անկեղծությունը բացահայտեցին այս տողերի ճշմարտությունը, ես հասկացա, որ այնքան էլ պարտաճանաչ չէ դասերի հանդեպ, բայց իր սրտի խոսքն է գրել ու ինձ հանձնել առանց երկընտրանքի՝ համոզված, որ իր հոգում տեղի ունեցածի մասին հարմար կլիներ տեղյակ լիներ նաև իր ուսուցչուհին:
Այն աշակերտուհու նամա՞կ էր, թե՞ մի ներքին մենախոսություն, որ ուղղված էր ինձ: Բայց ինչու՞ ես չկարողացա այն հրապարակել՝ ի տես շատերի, երբ ինձ էր հանձնվել դեռ ամիս առաջ: Ինչու՞ հապաղեցի, այնինչ երբ կարդացել, հուզվել էի ու շնորհակալություն հայտնել նրան՝ նույնիսկ ամաչելով, որ այսքան հիացական ապրումներով է ինձ ուղղել իր սրտի խոսքը:
«Գիրքը պետք է լինի մեր առօրյայի և, ընդհարապես, մեր կյանքի անբաժան մասը: Գրքի միջոցով է, որ մենք կարողանում ենք պահպանել և սերնդեսերունդ փոխանցել մեր պատմությունը, մեր մտքերն ու հույզերը և ժամանակի գեղեցիկ ապրումները: Սակայն, չգիտես ինչու, մենք՝ աշակերտներս, այդքան էլ չենք սիրում գիրք կարդալ:
Երբ Դուք մեծ սիրով մեզ նվիրեցիք Ձեր գրքերից, ես կարծում էի, որ այն իր տեղը կգտնի մեր գրապահարանում՝ իմ մնացած չընթերցված գրքերի կողքին, սակայն երբ տուն գնացի, հետաքրքրությունից սկսեցի կարդալ՝ չնկատելով, թե ինչպես եմ մեկը մյուսի հետևից կարդում մնացած էջերը ևս:
Դուք այնքան մատչելի և հստակ ձևով եք գրել Ձեր ասելիքը, որ անգամ ես, որ չեմ սիրում գիրք կարդալ, սկսեցի մեծ սիրով ընթերցել: Դուք իմ մեջ սեր անթնացրիք դեպի գիրքը, որի համար Ձեզ ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը:
Ձեր դասաժամերի ընթացքում մենք այնքան սիրով ենք նստում դասերին, որ չենք էլ նկատում, թե ինչպես է անցնում դասաժամը: Դուք իդեալական ուսուցչուհու կերպար եք, և ես շնորհակալ եմ, որ Դուք կաք և շարունակում եք Ձեր գիտելիքներով կրթել մեզ: Շնորհակալ եմ, շնորհակալ, տիկի՛ն Պողոսյան, ես ուրախ եմ և հպարտ, որ Ձեզ նման ուսուցչուհի ունեմ»:
Սպասում էի, որ դասաժամից դասաժամ օրերն ամիս կդառնան, ու ես էլ իմ աշակերտուհու համար կդառնամ սովորական մեկը, ով չի տարբերվում մյուսներից: Վերջերս իմացա, որ գրքի հանդեպ սեր չունեցող այս աշակերտուհին արդեն ավարտում է իմ մյուս գրքի՝ «Մանկավարժի օրագրի» ընթերցանությունը: Նաև իմ հարցին, թե արդյո՞ք այս օրերի, ամիսների ընթացքում փոխվել է նրա կարծիքը ուսուցչուհուս հանդեպ, հաստատակամ գլուխն օրորեց, որ ուսուցչուհին մնացել է իր դերում, անձիս հանդեպ ունի նույն կարծիքը, բայց ավելի է լայնացել նրա հետաքրքրության շրջանակը դեպի այս գիրքը: Ու ես ցանկացա իմ այս հրապարակումով արձագանքած լինել Էվելինա Լազարյանին, ով ուրախացրեց ինձ, որ իմ գրքերով սեր է արթնացել նրա մոտ դեպի ընթերցանությունը:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 12099 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook