USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հանուն նորի՝ չպետք է վերացնել հինը, որ գեղեցիկ է, ջերմությամբ լի
2017-11-14 10:21:00
Տպել Տպել

 Տողը հրաշալի հնչեց. «Ես կարծում եմ եմ՝ մտածելու համար կարդալ է պետք, ապրելու համար կարդալ է պետք, թռիչքի համար կարդալ է պետք»: Ու ես զարմացած եմ, որ այս միտքն արտահայտում է 11-րդ ա դասարանում միջակ կարողությունների տեր աշակերտուհի, ով իր շարադրանքում բնաբանի խոսք էր ընտրել Ցիցերոնի միտքը. «Տունը, որտեղ գրքեր չկան, նման է հոգուց զուրկ մարմնի»:

 

Մի պահ ընդհատում եմ նրան, հայացքս ուղղված է մյուսներին, որ պատրաստակամ եկել էին դասի՝ իրենց գրած տնային հանձնարարությունը կարդալու մեծ ցանկությամբ, որտեղ մեկը մյուսից հետաքրքիր կարծիքներ կային: Եվ Մերի Հակոբյանի տողի արձագանքը հոգումս՝ լսում եմ նրան, հետո մյուսներին, որ ընթերցում են իրենց շարադրանքը՝ ո՞րն է նախընտրելին՝ տպագիր գրքի՞, թե էլեկտրոնայինի ընթերցանությունը:

«Շատ քչերն են գիրք ընթերցում, իսկ ես սիրում եմ արկածային գրքեր կարդալ: Քաղցր է շնչել հին գրքերի բույրը, առավել ևս, երբ դրանց արանքում հանգրվանել են չորացած ծաղիկների թերթիկները: Կարծես հիմա կարևորություն չեն տալիս տպագիր գրքերին, բայց դրանք պետք է հրատարակվեն, մարդիկ կլինեն այս աշխարհում, որ կկարդան լավ գրքերը հիացմունքով: Այն պետք չէ փոխարինել ոչնչով, երբ այդ տողերը սովորեցնում են գթասրտություն, չարն ու բարին զանազանելու կարողություն, դարձնում մարդուն արդարամիտ, անաչառ, մաքրում հոգին, օգնում գնահատել մարդկային արժեքները»: /Հակոբյան Մերի/
«Իհարկե, գրքի էլեկտրոնային տարբերակը շատ մատչելի է, եթե ձեռքիդ տակ չկա տպագիր գիրքը, սակայն այն չի կարող զբաղեցնել գրքի պատվավոր տեղը: Իմ կարծիքով, գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է ընտրել այն դեպքում, երբ շտապ անհաժեշտ է ինչ-որ կարևոր տեղեկություն ստանալ, այլապես ամբողջ գիրքն այդպես ընթերցել, համամիտ չեմ: Ինքս փորձել եմ կարդալ էլեկտրոնային տարբերակով, սակայն չէի կարողանում ինձ պատկերացնել գրքի հերոսների փոխարեն, ջերմություն չէի զգում և ոչ էլ՝ սրտի թրթիռ՝ կապված տագնապալի որևէ իրադարձության հետ: Ինձ համար այն միայն սառը տեղեկության աղբյուր էր, ուրիշ ոչինչ»: /Խաչատրյան Անի/
«Երբևէ այս հարցի շուրջ խորը չեմ մտածել, միգուցե պատճառն այն է, որ ես հեռացե՞լ եմ գիրք ընթերցելուց: Բայց երբ հարցի էությունն այդպիսին է, ապա ես ունեմ իմ սեփական և անփոփոխ կարծիքը: Թե որքանով է մատչելի էլեկտրոնային գրքի ընթերցումը, ապա կարող եմ սեփական փորձից ասել, որ պետք է ուղղակի մի փոքր համբերություն ունենալ և ուշադիր կարդալ մինչև վերջ: Ինձ թվում է՝ ես գերադասում եմ էլեկտրոնային տարբերակը, չնայած ժամանակ լինելու դեպքում նախընտրելի է ընթերցել տպագիր գրքի բնագիրը: Բայց կա այստեղ անհասկանալի հարց, թե ինչ կլինի գրադարանների վիճակը, այն կտանի դրանց գոյության ավելորդությանը, որին խստիվ դեմ եմ: Առանց այն էլ մարդը այս դարում հեռացել է բնականից ու իրականից և նախընտրում է «պատրաստին»: Ես կողմ եմ երկու տարբերակին՝ թե՛ տպագիր և թե՛ էլեկտրոնային գրքերի ընթերցանությանը, կարծում եմ դա չէ էականը, այլ կարևորը՝ ընթերցածը հասկանալն է»: /Գրիգորյան Նորա/
Գրքից հեռացած նոր սերնդի խոսքերն են սրանք, որ լսեցի նրանց հոգուս խորքում ունեցած մեծագույն բերկրանքով, այն մեծ հույսով, որ ինչ տարբերակով էլ ընթերցելու լինեն, ողջունելի է, բայց երբևէ չպետք է թույլ տալ, որ հանուն այս նորի, վերացնենք այն հինը, որ գեղեցիկ է, ջերմությամբ լի:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 16344 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook