- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այս վերջին օրերին աշակերտներին առաջարկված բանավիճային թեմայի շուրջ բավականին կարծիքներ արտահայտվեցին՝ մեկը մյուսից հետաքրքրիր ու հարցադրումներով հարուստ, թե գիրք կարդալու ո՞ր տարբերակը նախընտրեն: Նույնիսկ եղան աշակերտներ, որ, ընդհանրապես, հեռու են ընթերցանությունից, բայց արտահայտեցին իրենց կարծիքները՝ անմասն չմնալով բարձրացված հարցից:
«Անշուշտ, հարցը շատ արդիական է, սուբյեկտիվ, կարծում եմ՝ այն մի քիչ անհատական է՝ կախված մարդուց: Իհարկե, մեր օրերում համացանցը դարձել է բոլորիս առօրյայի անբաժան մասը, որովհետև այն ավելի հետաքրքրիր է, ժամանակին համապատասխան, ավելի ինֆորմացիոն դաշտով հարուստ և ավելի մատչելի, բայց գիրք կարդալու հարցում ես մի քիչ այլ մոտեցում ունեմ: Իմ կարծիքով՝ ինչքան էլ, որ տեխնիկան և ժամանակները զարգանան, միևնույն է, գիրքը մնում է ընթերցանության լավ ճանապարհը, ինչպես ասում են՝ գրքի հոտն ուրիշ է, այն զգալով՝ զգում ես նաև գիրքն ու կարդացածդ: Գրքի մեջ ավելի շատ ես կարողանում խորասուզվել, ես նախընտրությունը տալիս եմ հրատարակված գրքի ընթերցանությանը»: /Ավթանդիլյան Մերի/
«Տարբեր են մարդիկ, տարբեր են կարդալ-չկարդալու գրական ժանրի ընտրության նրանց նախընտրությունները, ինչպես նաև՝ գիրքը էլեկտրոնային թե տպագիր կարդալու տեսանկյունից։ Էլեկտրոնային գրքերը շատ տարածված են, իհարկե, այն չունի թղթի հոտ, որ ունեն սովորական գրքերը, բայց, այնուամենայնիվ, ունի նաև մի շարք առավելություններ։ Նախ՝ մեր որոնելիս գիրքը հնարավոր է անվճար գտնել, հնարավոր է գտնել այնպիսի գիրք, որը կգտնվի աշխարհի մյուս ծայրում։ Գիրքը մարդկության լավագույն ստեղծածներից է։ Դրա միջոցով մենք դարեր շարունակ փոխանցում ենք մեր գիտելիքները սերունդներին։ Եթե չլիներ գիրքը, ամեն դարաշրջան նոր Նյուտոն, նոր Շեքսպիր և նոր Էնշտեյն պետք է ունենար։
Գրքերի այնքան մեծ բազմազանություն կա, որ չես էլ կողմնորոշվում ո՛րը կարդալ։ Հաճախ ժամանակն էլ չի հերիքում գիրք կարդալու համար։ Շատերը նույնիսկ երազում են այնքան ժամանակ ունենալ, որ աշխարհի բոլոր գրքերը կարդան։ Լավ...ո՛չ բոլորը, միայն հետաքրքիրներն ու օգտակարները։ Ամեն դեպքում միշտ էլ ժամանակ պետք է գտնել գիրք կարդալու համար։ Բայց դա, իհարկե, այն դեպքում, եթե ուզում ենք անձնային աճ ունենալ։ Իսկ այժմ շատերը նախընտրելի են համարում էլեկտրոնային տարբերակը, քանի որ հիմնականում երիտասարդության մի հոծ զանգված գիրք չի կարդում, ընդհակառակը, խորացած է «ինտերնետ» ասվածում։ Ու կարևորն այստեղ բովանդակությունն է, ինչ տարբերակով էլ կարդալու լինենք»: /Սաղաթելյան Վահագն/
«Մտորումների մեջ եմ. գրքի ընթերցանության ո՞ր տարբերակն է նախընտրելի: Եթե ցանկություն է լինում գիրք կարդալ, ես շտապում եմ գրադարան: Ինձ համար աննկարագրելի հաճելի է այն պահը, երբ անցնում եմ գրապահարանների կողքով, ընտրում ցանկացածս գիրքը, զգում գրքերի հնացած թերթերի շունչը: Իսկ վերադառնալիս շտապում եմ ավելի շատ, քանի որ հետաքրքրությունը, թե ինչ է պարունակում այդ հնամաշ գանձը, ուղղակի խեղդում է ինձ: Նույնիսկ այնպիսի հետաքրքրությամբ և միաժամանակ լարված եմ ընթերցում, որ չեմ էլ նկատում, թե ինչպես ավարտեցի այն: Բայց երբեմն, որ հանձնարարություն է տրված լինում՝ շտապ կարդալ ինչ-որ գիրք, ես չեմ հասցնում գնալ գրադարան, ընտրում եմ ավելի հեշտ ուղի՝ գրքի էլեկտրոնային տարբերակը: Ընդամենը մեկ վայրկյան, և գրքի բովանդակությունն իմ դիմաց է: Կարող եմ թերթել ցանկացածս էջերը և տեղավորվել ժամանակի մեջ՝ ընտրելով այս տարբերակը»: /Նավթալյան Անի/
Եզրափակելով այս թեման՝ կարելի է ասել, որ ինչ տարբերակ էլ նախընտրելու լինեն, դա չի տանում դարերի խորքից մեզ հասած գրքերի գոյության սահմանափակմանը, նոր գրքերի հրատարակության ժխտման փաստին, որ վերջիններս իրենց տեղը զիջեն էլեկտրոնային տարբերակին: Յուրաքանչյուրը յուրովի իրենց տեղն ու դերն ունեն՝ առավելություններով ու թերություններով հանդերձ, և դա չի նշանակում, որ մեկի գոյությունը պետք է վնասի մյուսին:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»