- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Օրերս բարձր դասարաններում աշակերտներին ուղղված իմ հարցը, թե որտեղ կցանկանային ապրել, նաև որտեղ են տեսնում իրենց ապագան, բազմաթիվ մտորումների տեղիք տվեցին: Կարծիքներ արտահայտվեցին մեկը մյուսից տարբեր, նաև որքան էլ մեծ քաղաքների շլացուցիչ կյանքը նրանց գերեր, հոգուս խորքում ուզում էի լսել, որ իրենց կյանքը Արցախում են տեսնում, հարազատ հողի վրա: Նրանց շարված տողերին մեկընդմեջ ավելանում էին իմ հարցումները, որով ցանկանում էի այդ դեռահասներին տեսնել տարբեր իրադրություններում, առավելապես օտար ափերի շքեղության մեջ, որպեսզի կարողանայի կողմնորոշվել, թե արդյո՞ք չէին գայթակղվի այդ քաղաքների արտաքին գեղեցկությամբ:
11-րդ ա դասարանի աշակերտուհի Լուիզա Մամունցի տողերը սիրով տեսանելի դարձրի՝ համոզված նրա խոսքերի ճշմարտության մեջ. «Արցախի մի գողտրիկ անկյունում` Մարտակերտում եմ ապրում: Լեռնային է երկիրս, բնությամբ լեցուն, ոգի ու շունչ ունի, ապրեցնող ուժ իրենում: Իր բարձր լեռներով, մաքուր օդով, սառնորակ ջրով, կարմիր գինով, թոնրի հացով ու պանրով է տարբերվում Արցախս, իր անուշաբույր ծաղիկներով և կանաչապատ դաշտերով, արևի լույսի տակ շողացող ցորենի հատուկենտ ցոլքերով...Առաջին քայլերս այստեղ են եղել, առաջին բառերս այստեղ են հնչել, «Այբ-բեն-գիմ»-ն այստեղ եմ սովորել, առաջին տառերս՝ այստեղ գրել:
Լինել արցախցի, բայց ապրել հեռու եզերքում: Ապրել սրտում փակված անհագ կարոտով, խեղդել կարոտը լռությամբ և վերադառնալու «անճար» հավատով: Չգիտեմ ով ինչպես, բայց ես անկարող եմ: Շրջել ամբողջ աշխարհով, բայց բնակություն հաստատել հայկյան երկրում. ես սրան եմ համախոհ: Ապրիլյան օրեր եմ տեսել, բայց երբեք հավատս չի մարել, երբևէ չեմ մտածել օտարոտի դառնալու, այլուր մնալու, ապրելու և հողս այլոց թողնելու մասին:
Օտարություն...Նոր էջ, նոր հիմք, նոր սկիզբ, ինչու՞ չէ, մի կյանք, որտեղից սկսվում է նորը, սկսվում է անսպասելին ու անհավանականը: Չէ՞ որ օտար ափերում հազար ու մի «սկզբնակետի» ես հանդիպում, ապրելու նոր ոճի: Թափառում ես օտարության մեջ, անվերջ ելք ես փնտրում՝ քոնը ստեղծելու, նորը կառուցելու... Գուցե ստեղծել այնպիսինը, որը երազ էր թվում, լոկ ցնորք, որ կարող էր լինել կամ չլինել: Բացել էջն ու ստեղծել ռեալից հեռու թվացողը... Այնպիսին, որը երևակայական է, բայց և՝ յուրահատուկ, գուցե և՝ գունեղ լույսերով պատված, կամ էլ...
Եթե հայտնվեի Արցախից հեռու, մշտական բնակություն հաստատեի և կանգնեի նորը կառուցելու փաստի առաջ, իմ էջը կհամարվեր բացված: Գուցե պահը կլիներ կարոտը խեղդելու, մի կողմ թողնելու... Ինձ ի՞նչ է մնում: Միայն հարմարվել, բայց և չմոռանալ, թե որտեղից եմ եկել: Այն լեռնային երկրից, որ ի տարբերություն շքեղ երկրների պահպանվող ավանդույթների, հոծ աղբյուրներ ունի: Շքեղություն, գունավոր լույսեր, ամենուր երաժշտության ձայներ, բարձր կառույցներ, ճոխություն և օտար լեզու: Առաջիններին կարող եմ հարմարվել, չէ՞ որ գեղեցիկ է, գերող...Բայց վերջինին, վերջինին ինչպե՞ս հարմարվեմ, ինչպե՞ս մոռանամ մայրենիս:
Առանց երկար-բարակ մտածելու տողեր եմ մտմտում. «Օտարությունն ինձ է կանչում, հայրենիքս էլ հետ է կանչում, Ու՞ր եմ գնում` դեգերում, ու՞ր եմ թողնում, հեռանում: Ինչպե՞ս թողնեմ «Տատ ու պապիս», ինչպե՞ս թողնեմ ծիլ ու ծաղկիս, Ինչպե՞ս թողնեմ, մոռանամ, ինչպե՞ս անդարձ հեռանամ»:
Այս պահին ինձ պատկերացրի օտարության մեջ: Ճանապարհին աչքս հառեցի մոտակա թանգարանին: Ուժգին քամի է: Սարսուռը պատեց ինձ: Մի ակնթարթում սլացա սանդուղքով, հասա դռներին: Ամուր կողպված են: Շրջվեցի, հետդարձի ուղին բռնեցի... Հանդարտ քայլում եմ, և հանկարծ մի ձայն, այն էլ՝ օտար: Կին էր... Հեռվից տեսել և զգացել էր ներս մտնելու ցանկությունս: Հասկացրեց, որ քիչ անց թանգարանը կբացվի: Սպասեցի: Սպասեցի այնքան, մինչև կողպեքը «չքացավ»: Ներս մտա: Պատերին մարտերից դրվագներ կային, ձեռքով «քանդակված» հզոր նկարներ և բազում հերոսների քարացած պատկերներ: Նրանք ինձ օտար են: Ու հանկարծ ականջիս ձայներ են հասնում. «Դու նրանց չես ճանաչում, քո նախնիները, հայրենի հողի համար արյուն թափած մարտիկները հեռվում են, ա՜յն լեռնային երկրում... Զուր ես նրանց այստեղ փնտրում...»:
Ու հետդարձի ճամփան եմ փնտրում, որ վերադառնամ նորից Արցախ»:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»